Պիեռ Ագոստինի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պիեռ Ագոստինի
ֆր.՝ Pierre Agostini
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 23, 1941(1941-07-23)[1] (82 տարեկան)
ԾննդավայրԹունիս, Թունիսի ֆրանսիական պրոտեկտորատ[2]
Քաղաքացիություն Ֆրանսիա
ԿրթությունԷքս Մարսել համալսարան (1968)[3] և Ազգային ռազմական ուսումնարան (1959)[4]
Գիտական աստիճանդոկտորի աստիճան[5] (1968)
Մասնագիտությունֆիզիկոս
ԱշխատավայրCEA Saclay?[3][6] և Օհայո նահանգի համալսարան[3]
Պարգևներ և
մրցանակներ
 Pierre Agostini Վիքիպահեստում

Պիեռ Ագոստինի (ֆրանսերեն արտասանութամբ՝ ​ հուլիսի 23, 1941(1941-07-23)[1], Թունիս, Թունիսի ֆրանսիական պրոտեկտորատ[2]), ֆրանսիացի էքսպերիմենտալ ֆիզիկոս, Օհայոյի պետական համալսարանի պատվավոր պրոֆեսոր։ Ագոստինին հայտնի է ուժեղ դաշտի լազերային ֆիզիկայի և ատտվայրկյանական գիտության ոլորտում իր նորարական աշխատանքով[11]։ Նա հատկապես հայտնի է շեմից բարձր իոնիզացման դիտարկմամբ և երկֆոտոտոնային անցումների (RABBITT) ինտերֆերենցիայի միջոցով ատտվայրկյանական հարվածի վերակառուցման գյուտով[12]։ Նա, համատեղ արժանացել է 2023 թվականի Ֆիզիկայի Նոբելյան մրցանակի[13]։

Կրթություն և կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Պիեռ Ագոստինին ծնվել է Թունիսում՝ Թունիսի ֆրանսիական պրոտեկտորատում, 1941 թվականին[14]։ 1959 թվականին նա ավարտել է Prytanée ազգային ռազմական դպրոցը, Լա Ֆլեշում, Ֆրանսիա[15]։

Ագոստինին ֆիզիկա սովորել է Էքս-Մարսելի համալսարանում, որտեղ հետագայում ստացել է ֆիզիկայի բակալավրի կոչում։ 1968 թվականին նա պաշտպանեց դոկտորական թեզը՝ ուլտրամանուշակագույն ճառագայթների բազմաշերտ դիէլեկտրիկ ֆիլտրերի վերաբերյալ, որը կոչվում էր Appareillage permettant la réalisation de filtres multidiélectriques UV : Étude des couches Sb2O3.[16][17][18]

Դոկտորական պաշտպանելուց հետո, նա 1969 թվականին դարձավ CEA Saclay-ի գիտաշխատող և մինչև 2002 թվականը մնաց այնտեղ[17][18]։ Այդ ընթացքում Ագոստինին աշխատել է Ժերար Մեյնֆրեյի և Կլոդ Մանուսի լաբորատորիայում, որտեղ նա հզոր լազերներ օգտագործելով հետազոտել է բազմաֆոտոնային իոնացումը։ 1979 թվականին նրանք առաջինն էին, որ դիտարկել են քսենոնային գազի շեմից բարձր իոնացում[19][20][21]։

2001 թվականին Ագոստինին և նրա թիմը CEA Saclay-ում Հարմ Գերտ Մյուլերի հետ Նյութերի հիմնարար հետազոտությունների հոլանդական հիմնադրամում (FOM), օգտագործելով ժամանակակից լազեր Laboratoire d'Optique Appliquée [fr], կարողացան ստեղծել 250 ատտվայրկյան տևողությամբ իմպուլսների շղթա։ Վերամիավորելով ուլտրակարճ ուլտրամանուշակագույն իմպուլսները սկզբնական ինֆրակարմիր լույսի հետ՝ նրանք ստեղծեցին ինտերֆերենցիայի էֆեկտ, որը նրանց թույլ տվեց բնութագրել իմպուլսների երկարությունը և կրկնման հաճախականությունը։ [22][23]

2002-ից 2004 թվականներին Ագոստինին ԱՄՆ-ի Բրուքհավենի ազգային լաբորատորիայում, Նյու Յորք նահանգ, այցելու գիտնական էր, որտեղ նա աշխատել է Լուի Ֆ. Դիմաուրոյի խմբում[24]։ 2005 թվականին Նա դարձավ Օհայոյի Պետական ​​Համալսարանի (OSU) ֆիզիկայի պրոֆեսոր և լաբորատորիա վարեց Լուի Ֆ. Դիմաուրոյի հետ, ով մեկ տարի առաջ էր տեղափոխվել OSU[25]։ 2018 թվականին Ագոստինին դարձել է OSU-ի պատվավոր պրոֆեսոր[26]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1995 թվականին Ագոստինին Ֆրանսիայի Գիտությունների ակադեմիայի կողմից ստացել է Գուստավ Ռիբոյի մրցանակ[27]։ 2003 թվականին նա ստացել է Gay-Lussac-Humboldt մրցանակը[28], Joop Los կրթաթոշակը Նյութերի հիմնարար հետազոտությունների հոլանդական հիմնադրամից (FOM)[17]։ 2007 թվականին նա ստացել է Ուիլյամ Ֆ. Մեգերսի մրցանակը սպեկտրոսկոպիայի ոլորտում։ Ագոստինին Ամերիկայի օպտիկական միություն (OSA) և Հումբոլդտի անդամ է։ 2008 թվականին «նորարարական փորձերի զարգացման գործում առաջատար լինելու համար, Նա ընտրվել է OSA-ի անդամ[17]։

2023 թվականին նա Անն Լ'Հյուիլյեի և Ֆերենց Կրաուշի հետ համատեղ արժանացել է ֆիզիկայի Նոբելյան մրցանակի «նյութում էլեկտրոնների դինամիկայի ուսումնասիրության համար փորձարարական մեթոդների համար, որոնք առաջացնում են լույսի ատտվայրկյանական իմպուլսներ»[13]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 https://ieeexplore.ieee.org/stamp/stamp.jsp?tp=&arnumber=1076369IEEE Journal of Quantum Electronics, 1970. — P. 808.
  2. 2,0 2,1 2,2 https://ieeexplore.ieee.org/stamp/stamp.jsp?tp=&arnumber=1076369IEEE Journal of Quantum Electronics, 1970.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 https://www.optica.org/history/biographies/bios/pierre_agostini/
  4. Pierre Agostini | Department of Physics
  5. https://www.liberation.fr/sciences/anne-lhuillier-et-pierre-agostini-deux-francais-prix-nobel-de-linfiniment-rapide-20231003_C3BC4U3UQBF4HA5TCR5XGD7M3U/
  6. https://dokumen.tips/documents/p-agostini-biography-department-of-agostini-biography-pierre-agostini-professor.html?page=1
  7. https://www.nobelprize.org/prizes/physics/2023/press-release/
  8. https://dimauro.osu.edu/files/agostini_resume.pdf
  9. https://www.academie-sciences.fr/archivage_site/activite/prix/laureat_ribaud10.pdf
  10. https://cache.media.enseignementsup-recherche.gouv.fr/file/cooperation_en_matiere_de_recherche/73/2/listelaureatsglh_301732.pdf
  11. Agostini, Pierre; DiMauro, Louis F (2004 թ․ հունիսի 1). «The physics of attosecond light pulses». Reports on Progress in Physics. 67 (6): 813–855. Bibcode:2004RPPh...67..813A. doi:10.1088/0034-4885/67/6/R01. ISSN 0034-4885. S2CID 250879086.
  12. Garisto, Daniel. «This Year's Physics Nobel Awards Scientists for Slicing Reality into Attoseconds». Scientific American (անգլերեն). Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 4-ին.
  13. 13,0 13,1 «Nobel Prize in physics goes to Pierre Agostini, Ferenc Krausz and Anne L'Huillier for research into electrons in flashes of light». CNN. 2023 թ․ հոկտեմբերի 3. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 3-ին.
  14. «Contributors [Back cover]». IEEE Journal of Quantum Electronics. 6 (12). 1970.
  15. «Prix Nobel de physique 2023 : l'un des lauréats, Pierre Agostini, a obtenu son baccalauréat au Prytanée de La Flèche». France 3 Pays de la Loire (ֆրանսերեն). 2023 թ․ հոկտեմբերի 3. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 3-ին.
  16. Agostini, Pierre (1967). Appareillage permettant la réalisation de filtres multidiélectriques UV : Étude des couches Sb2O3 cryolithe (PhD). Aix-Marseille University. OCLC 491622236.
  17. 17,0 17,1 17,2 17,3 «Pierre Agostini – Professor, Ohio, USA | Optica». www.optica.org. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 3-ին.
  18. 18,0 18,1 «Ohio State University, Department of Physics: P. Agostini Biography». dokumen.tips. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 9-ին.
  19. Mainfray, G; Manus, C (1991 թ․ հոկտեմբերի 1). «Multiphoton ionization of atoms». Reports on Progress in Physics. 54 (10): 1333–1372. doi:10.1088/0034-4885/54/10/002. ISSN 0034-4885.
  20. Agostini, P.; Fabre, F.; Mainfray, G.; Petite, G.; Rahman, N. K. (1979 թ․ ապրիլի 23). «Free-Free Transitions Following Six-Photon Ionization of Xenon Atoms». Physical Review Letters. 42 (17): 1127–1130. doi:10.1103/PhysRevLett.42.1127.
  21. D'Oliveira, Pascal; Carré, Bertrand (2010). «Dossier : Les lasers à l'IRAMIS: Les lasers de puissance à Saclay». IRAMIS (ֆրանսերեն). Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 3-ին.
  22. «Pierre Agostini, Ferenc Krausz and Anne L'Huillier win 2023 Nobel Prize for Physics». Physics World (բրիտանական անգլերեն). 2023 թ․ հոկտեմբերի 3. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 3-ին.
  23. Paul, P. M.; Toma, E. S.; Breger, P.; Mullot, G.; Augé, F.; Balcou, Ph.; Muller, H. G.; Agostini, P. (2001). «Observation of a Train of Attosecond Pulses from High Harmonic Generation». Science (անգլերեն). 292 (5522): 1689–1692. doi:10.1126/science.1059413. ISSN 0036-8075.
  24. «Palm International School of Attosecond». IRAMIS (ֆրանսերեն). Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 3-ին.
  25. «Pierre Agostini – Emeritus Professor, Ohio, USA | eMedEvents». www.emedevents.com. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 3-ին.
  26. Jeremy Pelzer, cleveland com (2023 թ․ հոկտեմբերի 3). «Ohio State University retired professor wins 2023 Nobel Prize in Physics». cleveland (անգլերեն). Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 3-ին.
  27. «Prix Gustave Ribaud» (PDF). Académie des Sciences. 2014.
  28. «Liste des lauréats français du prix Gay-Lussac Humboldt» (PDF) (ֆրանսերեն). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2024 թ․ հունվարի 9-ին.