CNN (արտասանվում է` Սի-էն-էն), ամերիկյան կաբելային լրատվական հեռուստաընկերություն, հիմնվել է Թեդ Թըրների կողմից 1980 թ. հունիսի 1-ին:[1][2] Հանդիսանում է «Turner Broadcasting System» ընկերության ստորաբաժանումը, որը պատկանում է «Time Warner» հզոր կոնգլոմերատին:[3] CNN-ը առաջինը աշխարհում ներկայացրեց 24-ժամյա լուրերի հեռարձակումը,[4] և ԱՄՆ-ում ստեղծված առաջին զուտ լրատվական հեռուստաալիքն է:[5] Հեռուստաալիքը եթեր հեռարձակվում է Ատլանտա քաղաքում գտնվող իր կենտրոնից, նաև Նյու Յորքի և Վաշինգտոնի ստուդիաներից: 2005 թ. հունիսի 1-ի դրությամբ CNN ընկերության կազմում կար 14 տարբեր լրատվական կաբելային և արբանյակային ալիքներ, 2 ռադիոկայան, 6 ոեբ-կայք և 37 արտասահմանյան գրասենյակ: CNN լուրերը տարածվում են 38 տիեզերական արբանյակների կողմից և հասանելի են 200 միլիոն տներում, աշխարհի 212 երկրներում և տարածքներում: CNN հեռուստաալիքը առաջատարն է ԱՄՆ լրատվական ալիքների միջից` 2010թ. օգոստոսի դրությամբ ալիքը հասանելի ե եղել երկրի 100միլիոն տնային տնտեսություններում:[6] Դիտողների քանակով զբաղեցնում է երկրորդ տեղը աշխարհում, զիճելով BBC բրիտանական հեռուստաընկերությանը, որի BBC World միջազգային լրատվական հեռուստաալիքը ունի գրեթե 1,5 անգամ ավելի շատ դիտորդներ (278 միլիոն տնային տնտեսություն):
Հեռուստաընկերության միջազգային` CNN International ալիքը հեռարձակվում է Երևանում և մերձակա մարզերում` 56-րդ դեցիմետրային ալիքով:
- Հաստ շրիֆտով նծված են բյուրոները, որոնք գործում են հեռուստաընկերության ստեղծման օրվանից:
CNN ընկերության մասնաշենքը Նյու Յորքում
Ամերիկյան բյուրոներ [խմբագրել]
Միջազգային բյուրոներ [խմբագրել]
- Ամման, Հորդանան (փոքր բյուրո)
- Աթենք, Հունաստան (փոքր բյուրո)
- Բաղդադ, Իրաք
- Բանգկոկ, Թաիլանդ
- Բեռլին, Գերմանիա
- Բեյրութ, Լիբանան
- Բոգոտա, Կոլումբիա (փոքր բյուրո)
- Բրյուսել, Բելգիա (փոքր բյուրո)
- Բուենոս Այրես, Արգենտինա
- Հավանա, Կուբա
- Հոնկոնգ, Չինաստան
- Ջակարտա, Ինդոնեզիա
- Դուբայ, ԱՄԷ
- Իսլամաբադ, Պակիստան
- Երուսաղեմ, Իսրայել
|
- Կահիրե, Եգիպտոս
- Լոնդոն, Միացյալ Թագավորություն
- Մադրիդ, Իսպանիա
- Մեխիկո, Մեքսիկա
- Մոսկվա, Ռուսաստան
- Նայրոբի, Կենիա (փոքր բյուրո)
- Նյու Դելի, Հնդկաստան
- Հռոմ, Իտալիա
- Պեկին, Չինաստան
- Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա (փոքր բյուրո)
- Սան Պաուլո, Բրազիլիա (փոքր բյուրո)
- Սեուլ, Հարավային Կորեա
- Տոկիո, Ճապոնիա
- Ֆրանկֆուրտ, Գերմանիա (փոքր բյուրո)
|
Արտաքին հղումներ [խմբագրել]
Ծանոթագրություններ [խմբագրել]
 |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել CNN կատեգորիայում։ |