Պյոտր Կապիցա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Pyotr L Kapitsa Russian physicist 1964.jpg

Կապիցա Պյոտր Լեոնիդովիչ հունիսի 26 (8.7).1894, Կրոնշտադտ - ապրիլի 8, 1984 Մոսկվա, սովետական ֆիզիկոս, ակադեմիկոս (1939), ՍՍՀՄ ԳԱ Նախագահության անդամ (1957-ից)։

Սոցիալիստական աշխատանքի հերոս (1945)։ Ավարտել է Պետրոգրադի պոլիտեխնիկական ինստ-ը (19181921-ին գիտական գործուղման է մեկնել Մեծ Բրիտանիա։ 1924-32-ին եղել է Կավենդիշի լաբորատորիայի դիրեկտորի տեղակալը, 1930-1934-ին՝ Քեմբրիջի Մոնդի անվան լաբորատորիայի տնօրենըը։ 1935-46-ին ե 1955-ից՝ ԱՍՀՄ ԳԱ ֆիզիկական խնդիրների իր հիմնադրած ինստիտուտի տնօրենը։ 1920-ին Սեմյոնովի հետ առաջարկել է ատոմային փնջերում ատոմների մագնիսական մոմենտների որոշման մեթոդ։ 1924-ին առաջարկել է գերհզոր մագնիսական դաշտերի ստացման իմպուլսային մեթոդը և ստեղծել մի տեղակայանք, որի օգնությամբ ուսումնասիրել է (1928) ուժեղ մագնիսական դաշտերում մի շարք մետաղների էլեկտրական դիմադրության գծային կախումը դաշտի լարվածությունից (Կապիցայի օրենք1934-ին նախագծել է ադիաբադ մեթոդով մեծ քանակությամբ հելիում հեղուկացնելու տեղակայանք։ 1939-ին մշակել է օդի հեղուկացման տուրբոդետանդերային նոր մեթոդ և կառուցել մեծ քանակությամբ հեղուկ թթվածնի ստացման հզոր տեղակայանք։ Հետազոտել է հեղուկ հելիումի հատկությունները և 1938-ին հայտնագործել գերհոսունության երևույթը։ 1950-1955-ին մշակել է նոր տիպի գերբարձրհաճախային գեներատորներ (պլանոտրոն և նիգոտրոն) և հայտնաբերել, որ բարձրհաճախային պարպման դեպքում խիտ գազերում գոյանում է կայուն պլազմային թելիկ, որում էլեկտրոնների ենթադրելի ջերմաստիճանը 105-106 K է։ Այդ աշխատանքը (հրապարակվել է 1969-ին) հետազոտությունների նոր ուղղություն է բացել կառավարվող ջերմամիջուկային սինթեզի իրականացման բնագավառում։ Կապիցան Լոնդոնի թագավորական ընկերության (1929), ԱՄՆ-ի ազգային ԳԱ (1946), Դանիայի թագավորական ԳԱ (1946), Շվեդիայի թագավորական ԳԱ (1966) և մի շարք այլ երկրների ակադեմիաների և գիտական ընկերությունների անդամ է։ Արժանացել է նոբելյան (1978) և ԱԱՀՄ պետական մրցանակների (1941, 1943)։ Պարգևատրվել է Լենինի 5 շքանշանով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png