Մոսկվայի պետական համալսարան
| Մոսկվայի Պետական Համալսարան | |
|---|---|
| Московский государственный университет имени М. В. Ломоносова (МГУ) | |
| Հապավում | ՄՊՀ |
| Միջազգային անվանում | M. V. Lomonosov Moscow State University |
| Հիմնադրում | 1755 |
| Տիպ | Հասարակական |
| Ռեկտոր | Վիկտոր Սադովնիչի |
| Ուսանողներ | 47,000 |
| Տեղագրություն | |
| Իրավաբանական հասցե | 119992, Մոսկվա, Լենինսկիյե գոռի, Մ. Վ. Լոմոնոսովի անվան ՄՊՀ |
| Կայք | http://www.msu.ru |
Մ. Վ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի Պետական Համալսարանը, ՄՊՀ (ռուս.՝ Моско́вский госуда́рственный университе́т и́мени М. В. Ломоно́сова, МГУ) Ռուսաստանի ամենամեծ և գլխավոր ԲՈւՀն է, երկրի մշակույթի և գիտության կենտրոն և երկրի ամենահին համալսարաններից մեկն է:
ՄՊՀ-ն ներառնում է 9 գիտահետազոտական ինստիտուտ, 40 ֆակուլտետ, ավելի քան 300 ամբիոն և մի շարք արտասահմանյան (այդ թվում Շվեյցարիայում[1]) ֆիլիալներ: Համալսարանում կրթություն է ստանում աբելի քան 32.5 հազար ուսանող, 4.5 հազար ասպիրանտ, դոկտորանտ, հայցորդ և նախապատրաստական բանժանումները ավելի քան 10 հազար լսող, այսինքն մոտ 47 հազար մարդ: Ֆակուլտետներում և գիտահետազոտական կենտրոններում աշխատում են ավելի քան 4 հազար պրոֆեսորներ . դասախոսներ, մոտ 5 հազար գիտական աշխատակից: Օգնական և սպասարկող աշխատակազմը կազմում է մոտ 15 հազար մարդ: 1992 թվականի ՄՊՀ-ի ռեկտորը ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների դոկտոր, ակադեմիկոս Վիկտոր Անտոնի Սադովնիչին է:
Ծանոթագրություններ [խմբագրել]
- ↑ Ժնևի ֆիլիալը (ռուս.)