Նիլս Բոր
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նիլս Բոր (1885-1962) — դանիացի ականավոր ֆիզիկոս։ Ստեղծել է ատոմի առաջին քվանտային տեսությունը և հետագայում ամենաակտիվ մասնակցություն է ունեցել քվանտային մեխանիկայի հիմունքների մշակման գործում, որի համար էլ 1922 արժանացել է Նոբելյան մրցանակի ֆիզիկայի բնագավառում։ Բորը միաժամանակ մեծ ավանդ ունի նաև ատոմային միջուկի և միջուկային ռեակցիաների տեսության մեջ։ Նա, մասնավորապես, զարգացրել է ատոմային միջուկների բաժանման տեսությունը։
Կոպենհագենում Բորը ստեղծել է ֆիզիկոսների մեծ բազմազգ դպրոց և շատ բան է արել ամբողջ աշխարհի ֆիզիկոսների համագործակցության զարգացման համար։ Բորն ակտիվորեն մասնակցել է ատոմային սպառնալիքի դեմ պայքարին։
[խմբագրել] Աղբյուր
- Գ․ Յա․ Մյակիշև, Բ․ Բ․ Բուխովցև «Ֆիզիկա», 1992 թ․,«Լույս»հրատարակչություն