Քվանտ
Քվանտ ( լատ.՝ quantum «որքան») բառով ֆիզիկայում նշվում է որևէ մեծության անբաժանելի մասը: Քվանտ հասկացության հիմքը քվանտային մեխանիկայի պատկերացումն է, որի համաձայն` որոշ ֆիզիկական մեծություններ կարող են ընդունել միայն որոշակի արժեքներ, այլ կերպ ասած` դիսկրետ են (ընդհատ): Այս դեպքում ասում են, որ ֆիզիկական մեծությունը քվանտացվում է: Որոշ` խիստ կարևոր, մասնավոր դեպքերում այդ մեծությունը կամ նրա չափման քայլը կարող է բազմապատիկ լինել որոշակի հիմնարար արժեքի, որն էլ հենց կոչվում է «քվանտ»: Օրինակ,
անկյունային հաճախությամբ մոնոքրամատիկ էլեկտրամագնիսական ճառագայթման էներգիան կարող է ընդունել միայն
արժեքները, որտեղ
-ը Պլանկի բերված հաստատունն է, իսկ
-ը` ամբողջ թիվ: Այս դեպքում
-ն ունի ճառագայթման էներգիայի քվանտի (այլ խոսքերով` ֆոտոն) իմաստ, իսկ
-ը` այդ քվանտների (ֆոտոնների) քանակի իմաստը:
Պատմությունը[խմբագրել]
Քվանտ տերմինը առաջին անգամ կիրառել է Մաքս Պլանկը 1900թ.` սև մարմնի ճառագայթմանը վերաբերող իր հայտնի աշխատությունում, ինչը հիմք դրեց քվանտային տեսությանը: Պլանկը «քվանտ» բառը օգտագործեց` նշելու համար «նյութի և էլեկտրականության չափը»[1], ինչպես նաև` գազը և ջերմությունը[2]: Իր հայտնագործության համար Պլանկը հետագայում արժանացավ Նոբելյան մրցանակի ֆիզիկայից: Սակայն ինքը` Պլանկը, կարծում էր, որ քվանտը ոչ թե իրական ֆիզիկական մեծություն է, այլ` հաշվարկները հեշտացնող նշանակում: 1905թ. Ալբերտ Այնշտայնը ի պատասխան Պլանկի աշխատանքի և Լենարդի փորձարարական տվյալների (Լենարդն իր արդյունքները բացատրելու համար կիրառում էր «էլեկտրականության քվանտ» արտահայտությունը), առաջարկեց, որ ճառագայթումը գոյություն ունի տարածականորեն լոկալ փաթեթների տեսքով, որոնք նա անվանեց «լույսի քվանտներ» (գերմ. «Lichtquanta»)[3]:
Այժմ «քվանտային» բնութագիրը կիրառվում է ֆիզիկայի մի շարք բաժինների համար (քվանտային մեխանիկա, դաշտի քվանտային տեսություն, քվանտային օպտիկա և այլն): Լայնորեն օգտագործվում է քվանտացում տերմինը, որը նշանակում է որևէ համակարգի քվանտային տեսության կառուցումը կամ անցումը դրա դասական նկարագրությունից քվանտայինին: Միևնույնն բառն է կիրառվում նաև բնութագրելու համար այն իրավիճակը, որում ֆիզիկական մեծությունը կարող է ընդունել միայն դիսկրետ արժեքներ, օրինակ, ասում են, որ էլեկտրոնի էներգիան ատոմում քվանտացվում է: Ներկայիս ֆիզիկայում «քվանտ» տերմինը բավականին սահմանափակ կիրառություն ունի: Երբեմն այն օգտագործում են փոխազդեցության բոզոնային դաշտերի մասնիկները նշելու համար: Այսպես, ֆոտոնը էլեկտրամագնիսական դաշտի քվանտն է, ֆոնոնը` բյուրեղում ձայնային ալիքների դաշտի քվանտը, գրավիտոնը` գրավիտացիոն դաշտի հիպոթետիկ քվանտը: Խոսվում է նաև այդ դաշտերի «գրգռման քվանտների» կամ պարզապես «գրգռումների» մասին: Ավանդույթին հետևելով` երբեմն «գործողության քվանտ» են անվանում Պլանկի հաստատունը: Դրա պատճառն այն է, որ Պլանկի հաստատունը գործողության և միևնույն չափականությունն ունեցող այլ ֆիզիկական մեծությունների (օրինակ` իմպուլսի մոմոնտի) չափման բնական միավորն է:
Հայտնի քվանտներ[խմբագրել]
Որոշ դաշտերի քվանտներ հատուկ անվանումներ ունեն`
- ֆոտոն` էլեկտրամագնիսական դաշտի քվանտը,
- գլյուոն` գլյուոնային դաշտի քվանտը քվանտային քրոմադինամիկայում (պատասխանատու է ուժեղ փոխազդեցության համար),
- գրավիտոն` ձգողական դաշտի հիպոթետիկ քվանտը,
- ֆոնոն` բյուրեղական ցանցի ատոմների տատանողական շարժման քվանտը:
Հղումներ[խմբագրել]
- ↑ Planck, M. (1901). «Ueber die Elementarquanta der Materie und der Elektricität». Annalen der Physik 309 (3): 564–566. doi:. Bibcode: 1901AnP...309..564P.
- ↑ Planck, Max (1883). «Ueber das thermodynamische Gleichgewicht von Gasgemengen». Annalen der Physik 255 (6): 358. doi:. Bibcode: 1883AnP...255..358P.
- ↑ Einstein, A. (1905). «Über einen die Erzeugung und Verwandlung des Lichtes betreffenden heuristischen Gesichtspunkt». Annalen der Physik 17 (6): 132–148. doi:. Bibcode: 1905AnP...322..132E. http://www.physik.uni-augsburg.de/annalen/history/einstein-papers/1905_17_132-148.pdf.. A partial English translation is available from Wikisource.