Ալբերտ Այնշտայն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալբերտ Այնշտայն

Ալբերտ Այնշտայնը 1921 թ.
Ծնվել է 14 մարտի 1879(1879-03-14)
Ուլմ, Վյուրտեմբերգի թագավորություն, Գերմանական կայսրություն
Մահացել է 18 ապրիլի 1955 (76 տարեկան)
Փրինստոն, Նյու Ջերսի, ԱՄՆ
Բնակության վայր Գերմանիա, Իտալիա, Շվեյցարիա, Ավստրիա, Բելգիա, Միացյալ Թագավորություն, Միացյալ Նահանգներ
Քաղաքացիություն
Գիտական ոլորտ Ֆիզիկա
Հաստատություններ
Ալմա մատեր
Հայտնի աշակերտներ
Հայտնի է շնորհիվ
Պարգևներ
Ուղեկից Միլևա Մարիչ (1903–1919)
Elsa Löwenthal (1919–1936)
Ստորագրություն

Ալբերտ Այնշտայն (գերմ.՝  Albert Einstein, Լսել [ˈalbɐt ˈaɪ̯nʃtaɪ̯n]) (14 մարտի 1879 — 18 ապրիլի 1955) ծնունդով գերմանացի տեսական ֆիզիկոս, ով զարգացրեց հարաբերականության ընդհանուր տեսությունը, որը Ֆիզիկայում հեղափոխություն իրականացրեց։ Այս նվաճման համար Այնշտայնին հաճախ համարում են ժամանակակից ֆիզիկայի հայր։[2][3] Միևնույն ժամանակ նրա հանրահայտ զանգված-էներգիա համարժեքություն բանաձևը E = mc2 (որը արդեն կրկնակի կոչվեց "աշխարհի ամենահայտնի հավասարումը"),[4] 1921 թ. տեսական ֆիզիկայում իր ներդրումների համար նա արժանացավ Նոբելյան մրցանակի ֆիզիկայում, հատկապես «ֆոտոէֆեկտի օրենքի հայտնագործության համար»։[5] Վերջինս վճռական դեր խաղաց ֆիզիկայում Քվանտային մեխանիկայի հիմնադրմանը։

Իր գործունեության շեմին Այնշտայնը կարծում էր, որ Նյուտոնյան մեխանիկան արդեն բավարար չէ համաձայնեցնելու դասական մեխանիկայի օրենքները էլեկտրամագնիսական դաշտի օրենքների հետ։ Սա ուղղորդեց դեպի նրան զարգացնելու իր հարաբերականության հատուկ տեսությունը։ Նա հասկացավ, որ հարաբերականության սկզբունքը կարելի է տարածել գրավիտացիոն դաշտերի վրա, որին և հետևեց 1916 թ. գրավիտացիոն տեսությունը, որի մասին նա հրատարակեց Հարաբերականության ընդհանուր տեսություն հոդվածը։ Նա շարունակում է զբաղվել վիճագրական մեխանիկայի և քվանտային տեսության պրոբլեմներով, որոնք հանգեցրին մասնիկների տեսության և մոլեկուլների շարժման նրա բացատրությանը։ 1917 թ. նա ուսումնասիրեց նաև լույսի ջերմային հատկությունները, որոնք լույսի ֆոտոնային տեսության հիմք հանդիսացան։ Այնշտայնը հարաբերականության ընդհանուր տեսությունը կիրառեց որպեսզի մոդելավորի տիեզերքի կառուցվածքը որպես ամբողջություն։ 1933 թ. երբ Ադոլֆ Հիտլերը եկավ իշխանության Այնշտայնը այցելության էր Միացյալ Նահանգներում և նա չվերադարձավ Գերմանիա, որտեղ նա Բեռլինի Գիտությունների Ակադեմիայի պրոֆեսոր էր։

Նա բնակություն է հաստատում ԱՄՆ-ում, 1940 թ. քաղաքացիություն է ստանում։ Երկրորդ համաշխարհային պատերազմի նախօրեին նա նախազգուշացնում է պրեզիդենտ Ֆրանկլին Ռուզվելտին, որ Գերմանիան հնարավոր է զբաղվում է միջուկային զենքի մշակմամբ և խորհուրդ է տալիս սկսել նմանատիպ հետազոտություններ, որը ի վերջո բերում է Մանհեթեն նախագծին։ Այնշտայնը հիմնականում դաշնակից ուժերի կողմնակից էր, բայց արմատապես դեմ էր միջուկի տրոհման նոր հայտնագործությունը որպես զենք կիրառելուն։ Հետագայում բրիտանացի փիլիսոփա Բերտրան Ռասելի հետ ստորագրում է Ռասել-Այնշտայնի մանիֆեստը, որը պարզաբանում էր միջուկային զենքի կարևորությունը։ Այնշտայնը մինչև կյանքի վերջը համագործակցում էր Պրինկետոնի՝ Նյու Ջերսի, Առաջատար ուսումնասիրությունների ինստիտուտի հետ։ Այնշտայնը հրատարակել է ավելի քան 300 գիտական հոդվածներ և 150-ից ավելի ոչ գիտական աշխատություններ: Նրա ինտելեկտուալ ձեռքբերումները և ինքնատիպությունը «Այնշտայն» և հանճար բառերը դարձրել են հոմանիշներ։

Գիտության մեջ նրա մեծագույն նվաճումը հարաբերականության տեսությունն է, որն արմատապես փոխեց մեր պատկերացումները տարածության, ժամանակի և մատերիայի մասին։ Գիտության պատմաբանները նրա հարաբերականության հատուկ տեսությունը դասում են ամենամեծ ֆիզիկական տեսությունների շարքում, Իսահակ Նյուտոնի մեխանիկայից և Ջեյմս Մաքսվելի էլեկտրադինամիկայից հետո։ Այս երեք մեծ հայտնագործությունները դարձան ժամանակակից ֆիզիկայի (1895-1904) հիմնաքարերը, որոնք ապահովեցին առաջատար դերը բնագիտության մեջ։ Վիթխարի նշանակություն ունի լույսի ճառագայթման քվանտային տեսությունը։ Նա տեսականորեն առաջադրել է լույսի մասնիկի՝ ֆոտոնի գաղափարը, որը փորձով հայտնագործվեց 1922 թվականին Ա. Քոմփթոնի կողմից։ Լուսաէֆեկտի ուսումնասիրությամբ զբաղվել են շատ գիտնականներ (Հ. Հերց, Ա. Ստոլետով, Ֆ. Լենարդ և ուրիշներ), սակայն այդ ուշագրավ երևույթի քվանտային տեսության մշակումը տվել է Այնշտայնը։ Նա արտածել է լուսաէֆեկտի հիմնական հավասարումը, որը այլ բան չէ, քան էներգիայի պահպանման և փոխակերպման օրենքը լուսաէֆեկտի գործընթացում։ Ծանոթանալով Այնշտայնի հետ, մեծագույն սրախոս Բեռնարդ Շոուն դիմել է մեծագույն գիտնականին. «Դուք ութ հոգի եք, ընդամենը ութ հոգի»։ Այնշտայնը չի հասկացել նրան, շփոթվել է։ Շոուն շարունակել է. «Պյութագորաս, Պտղոմեոս, Արիստոտել, Կոպեռնիկոս, Գալիլեյ, Կեպլեր, Նյուտոն, Այնշտայն»։

Բովանդակություն

Կենսագրություն [խմբագրել]

Վաղ տարիներ [խմբագրել]

Հուշարձան Ուլմում, այն տան տեղում, որտեղ ծնվել է Այնշտայնը

Ալբերտ Այնշտայնը ծնվել է 1879թ մարտի 14-ին գերմանական Ուլմ քաղաքում՝ ոչ հարուստ հրեա ընտանիքում։ Նրա ծնողները՝ Գերման Այնշտայնը (1847-1902) մի փոքր ընկերության համասեփականատերն էր, որն զբաղվում էր ներքնակների և փետրաներքնակների համար փետրավոր խցկոնքի արտադրությամբ։ Մայրը՝ Պաուլինա Այնշտայնը 1858-1920), սերում էր եգիպտացորենի առևտրով զբաղվող Յուլիուս Դերցբախերի (1842թ ազգանունը փոխեց Կոխ) և Յետա Բերնխայմերի հարուստ ընտանիքից։[6] 1880թ ամռանն ընտանիքը հաստատվեց Մյունխենում, որտեղ Գերման Այնշտայնը եղբոր՝ Յակոբի հետ, հիմնեց մի փոքր ընկերություն, որն զբաղվում էր էլեկտրական սարքավորումների առևտրով։ Մյունխենում ծնվեց Ալբերտի փոքր քույրը՝ Մարիան (Մայա, 1881-1951

Ալբերտ Այնշտայնը նախնական կրթությունն ստացել է տեղի կաթոլիկ դպրոցում։ 12 տարեկան հասակում ամբողջությամբ տրվեց կրոնին, սակայն շուտով գիտահանրամատչելի գրականություն ընթերցելով, դարձավ ազատամիտ և սկսեց թերահավատորեն վերաբերվել հեղինակություններին։[7] Մանուկ հասակում նրա վրա խորը տպավորություն են թողել կողմնացույցը, Եվկլիդեսի «Սկզբունքներ»-ը (1889թ) և Իմանուիլ Կանտի «Զուտ բանականության քննադատություն»-ը։ Բացի այդ, մոր նախաձեռնությամբ, 6 տարեկանից սկսել է զբաղվել ջութակով։ Երաժշտությամբ հրապուրվածությունն ուղեկցել է Այնշտայնին ողջ կյանքի ընթացքում։ 1934թ գտնվելով ԱՄՆ-ում՝ Փրինստոնում, նա բարեգործական համերգ է տալիս, որտեղ ջութակով կատարում է Մոցարտի ստեղծագործությունները՝ նացիստական Գերմանիայից արտագաղթած գիտնականների և արվեստագետների համար։

Այնշտայնը 14 տարեկանում

Գիմնազիայում նա չէր փայլում գիտելիքներով (բացառություն էին մաթեմատիկան և լատիներենը)։ Աշակերտների կողմից նյութի մեխանիկական սերտման արմատացած համակարգը (որն ըստ նրա վնասում էր ուսուցմանը և ստեղծագործական մտքին), ինչպես նաև ուսուցիչների ավտորիտար վերաբերմունքն աշակերտների նկատմամբ, Այնշտայնին տհաճ էր, այդ իսկ պատճառով հաճախ էր վիճում իր ուսուցիչների հետ։

1894թ Այնշտայնները Մյունխենից տեղափոխվեցին իտալական Պավիա քաղաք՝ Միլանին մոտ, ուր իրենց ընկերությունը տեղափոխեցին եղբայրները՝ Գերմանը և Յակոբը։ Ալբերտը բարեկամների հետ որոշ ժամանակ մնաց Մյունխենում, որպեսզի ավարտի գիմնազիայի բոլոր 6 դասարանները: Այդպես էլ չստանալով հասունության վկայական՝ 1895թ նա մեկնեց ընտանիքի մոտ՝ Պավիա։

Այնշտայնի՝ Արաուի վկայականը (գնահատականները 6 բալանոց սանդղակով են)

1895թ աշնանը Ալբերտ Այնշտայնը մեկնեց Շվեյցարիա՝ Ցյուրիխի Տեխնիկական բարձրագույն դպրոցի ընդունելության քննությունները հանձնելու և ֆիզիկայի ուսուցիչ դառնալու համար։ Մաթեմատիկայի քննությանն իրեն հրաշալիորեն դրսևորելով՝ նա միևնույն ժամանակ տապալեց բուսաբանության և ֆրանսերենի քննությունները, որն էլ խոչընդոտեց նրան ընդունվել Բարձրագույն դպրոց։ Սակայն դպրոցի տնօրենը նրան խորհուրդ տվեց դիմել Արաուի (Շվեյցարիա) դպրոցի ավարտական դասարան, որպեսզի վկայական ստանա և կրկին փորձի։

Արաուի կանտոնական դպրոցում Ալբերտ Այնշտայնն իր ազատ ժամանակը նվիրեց Ջեյմս Մաքսվելի էլեկտրամագնիսական դաշտի տեսության ուսումնասիրությանը։ 1896թ սեպտեմբերին նա հաջողությամբ հանձնեց դպրոցի բոլոր ավարատական քննությունները, բացի ֆրանսերենից և վկայական ստացավ, իսկ 1896թ հոկտեմբերին ընդունվեց Տեխնիկական դպրոց՝ մանկավարժական ֆակուլտետ։ Այստեղ նա ընկերացավ առաջին կուրսում սովորող, մաթեմատիկոս Մարսել Գրոսմանի հետ (1878-1936), ինչպես նաև ծանոթացավ բժշկական ֆակուլտետի ուսանողուհի Միլևա Մարիչի հետ (մեծ էր իրենից 4 տարով), ով հետագայում դարձավ նրա կինը։ Այդ տարի Այնշտայնը հրաժարվեց գերմանական քաղաքացիությունից: Որպեսզի շվեյցարական քաղաքացիություն ստանար, անհրաժեշտ էր վճարել 1000 շվեյցարական ֆրանկ, սակայն թշվառ նյութական վիճակը թույլ տվեց նրան վճարել այդ գումարը միայն 5 տարի անց։ Այդ տարի հոր ընկերությունը վերջնականապես սնանկացավ, ծնողները տեղափոխվեցին Միլան, որտեղ Գերման Այնշտայնն արդեն առանց եղբոր բացեց էլեկտրական սարքավորումների վաճառքով զբաղվող ընկերություն։

Տեխնիկական դպրոցի ուսուցման ոճը և մեթոդաբանությունն էականորեն տարբերվում էր պրուսական դպրոցի ոսկրացած և ավտորիտար ուսուցումից. այդ պատճառով երիտասարդն ավելի հեշտ էր սովորում։ Նա ուներ առաջնակարգ ուսուցիչներ՝ այդ թվում երկրաչափ Գերման Մինկովսկին (նրա դասախոսություններն Այնշտայնը հաճախ էր բաց թողնում, որի համար հետագայում զղջաց) և վերլուծաբան Ադոլֆ Գուրվիցը։

Գիտական գործունեության սկիզբ [խմբագրել]

1900թ Այնշտայնն ավարտեց Ցյուրիխի Տեխնիկական բարձրագույն դպրոցը՝ ստանալով մաթեմատիկայի և ֆիզիկայի ուսուցչի դիպլոմ։ Հաջողությամբ հանձնեց քննությունները, բայց ոչ փայլուն։ Շատ պրոֆեսորներ բարձր էին գնահատում ուսանող Այնշտայնի ընդունակությունները, սակայն ոչ ոք չցանկացավ օգնել նրան շարունակել գիտական կարիերան։ Այնշտայնը հետագայում հիշում էր.

Aquote1.png Իմ պրոֆեսորները քամահրանքով էին վերաբերվում ինձ և չէին սիրում ինձ իմ անկախության համար։ Այդ պատճառով էլ փակեցին դեպի գիտություն իմ ճամփան։[8] Aquote2.png


Այնշտայնը արտոնագրման բյուրոյում

Թեև 1901թ Այնշտայնն ստացավ Շվեյցարիայի քաղաքացիություն, մինչև 1902թ գարնանը չկարողացավ մշտական աշխատանք գտնել՝ նույնիսկ որպես դպրոցի ուսուցիչ։ Աշխատանք և գումար չունենալու պատճառով նա քաղցած էր մնում մի քանի օր շարունակ։ Դա լյարդի հիվանդության պատճառ հանդիսացավ, որով գիտնականը տառապել է մինչև կյանքի վերջ։

Չնայած 1900-1902թթ զրկանքներին՝ Այնշտայնը ժամանակ էր գտնում ֆիզիկայի հետագա ուսումնասիրության համար։ 1901թ բեռլինյան «Ֆիզիկայի տարեգրքեր» ամսագիրը հրատարակեց նրա առաջին հոդվածը՝ «Մազականության տեսության հետևանքները» (Folgerungen aus den Capillaritätserscheinungen), որտեղ նա վերլուծում էր հեղուկների ատոմների ձգողականության ուժը՝ հիմնվելով մազականության տեսության վրա։

Դժվարությունները հաղթահարել օգնեց նախկին համակուրսեցի Մարսել Գրոսմանը, ում խորհրդով Այնշտայնին ընդունեցին Բեռնի Հայտնագործությունների արտոնագրման բյուրո՝ որպես երրորդ կարգի փորձագետ, որի համար նա տարեկան ստանում էր 3500 ֆրանկ (ուսանող տարիներին նա ապրում էր ամսեկան 100 ֆրանկով)։

Այնշտայնն արտոնագրման բյուրոյում աշխատեց 1902թ հուլիսից մինչև 1909թ հոկտեմբերը։ Հիմնականում զբաղվում էր հայտնագործությունների դիմումների փորձագիտական գնահատմամբ։ 1903թ նա դարձավ բյուրոյի մշտական աշխատակիցը։ Գործի բնույթը Այնշտայնին հնարավորություն էր տալիս ողջ ազատ ժամանակը նվիրել ուսումնասիրություններին՝ տեսական ֆիզիկայի բնագավառում։

1902թ հոկտեմբերին Այնշտայնն Իտալիայից ստացավ հոր հիվանդության մասին լուրը. Գերման Այնշտայնը մահացավ որդու ժամանումից մի քանի օր հետո։

Միլևա Մարիչ

1903թ հունվարի 6-ին Այնշտայնն ամուսնացավ 27-ամյա Միլևա Մարիչի հետ։ Նրանք ունեցան 3 երեխա։[9]

1905 թ՝ «Հրաշքների տարի» [խմբագրել]

Ալբերտ Այնշտայնի տուն-թանգարանը Բեռնում

1905թ. ֆիզիկայի պատմություն է մտել որպես «Հրաշքների տարի» (լատ.՝ Annus Mirabilis[10] Այդ տարի Գերմանիայի առաջատար «Ֆիզիկայի տարեգրքեր» ամսագիրը հրատարակեց Այնշտայնի 3 բացառիկ հոդվածները, որով սկիզբ դրվեց նոր գիտական հեղափոխությանը.

  • «Շարժվող մարմինների էլեկտրադինամիկան» (գերմ.՝  Zur Elektrodynamik bewegter Körper)։ Այս հոդվածից սկսվեց հարաբերականության տեսությունը։[11]
  • «Լույսի առաջացման և փոխակերպման շուրջ էվրիստիկական մի տեսակետի մասին» (գերմ.՝  Über einen die Erzeugung und Verwandlung des Lichts betreffenden heuristischen Gesichtspunkt)։ Սա այն աշխատություններից մեկն է, որը նախադրյալներ ստեղծեց քվանտային տեսության համար։
  • «Անշարժ հեղուկում կախույթային վիճակում գտնվող մասնիկների շարժման մասին, որը պահանջված է ջերմության մոլեկուլային-կինետիկ տեսության կողմից»։(գերմ.՝  Über die von der molekularkinetischen Theorie der Wärme geforderte Bewegung von in ruhenden Flüssigkeiten suspendierten Teilchen), որը նվիրված էր բրոունյան շարժմանը և էականորեն նպաստեց վիճակագրական ֆիզիկայի առաջընթացին։

Հարաբերականության հատուկ տեսություն [խմբագրել]

19-րդ դարում էլեկտրամագնիսական երևույթների նյութական կրողը համարվում էր ենթադրական միջավայրը՝ եթերը: Սակայն 20-րդ դարի սկզբին պարզվեց, որ այդ միջավայրի հատկությունները դժվար է համապատասխանեցնել դասական ֆիզիկայի հետ: Մի կողմից լույսի շեղումը հանգեցնում էր այն մտքին, որ եթերը բացարձակապես անշարժ է, մյուս կողմից էլ Ֆիզոյի փորձը ենթադրում էր, որ եթերը մասնակիորեն շարժուն է: Սակայն 1881թ Ալբերտ Մայքելսոնի փորձերը ցույց տվեցին, որ ոչ մի «եթերային քամի» գոյություն չունի:

1892թ Հենդրիկ Լորենցը (իրենից անկախ) և Ջորջ Ֆիցջերալդը ենթադրեցին, որ եթերը անշարժ է, իսկ ցանկացած մարմնի երկարությունը կրճատվում է նրա շարժման ուղղությամբ: Սակայն բաց մնաց այն հարցը, թե ինչու է երկարությունը կրճատվում ճշգրտորեն այն համամասնությամբ, որպեսզի փոխհատուցի «եթերային քամին» և թույլ չտա հայտնաբերել եթերի գոյությունը: Միաժամանակ ուսումնասիրվում էր այն հարցը, թե կոորդինատների ինչ փոխարկումների ժամանակ են Մաքսվելի հավասարումները ինվարիանտ: Ճշգրիտ բանաձևերն առաջին անգամ գրել են Ջոզեֆ Լարմորը (1900թ) և Անրի Պուանկարեն (1905թ): Վերջինս ապացուցեց նրանց խմբային հատկությունները և առաջարկեց անվանել դրանք Լորենցի փոխակերպումներ:

Պուանկարեն տվեց նաև հարաբերականության սկզբունքի ընդհանրացված ձևակերպումներ, որն ընդգրկում է էլեկտրադինամիկան: Այդուհանդերձ նա շարունակում էր ճանաչել եթերի գոյությունը, թեև այն կարծիքին էր, որ այն երբեք չի հաջողվի գտնել:[12]1900թ ֆիզիկայի համագումարի զեկույցում Պուանկարեն առաջին անգամ արտահայտում է այն միտքը, որ դեպքերի միաժամանակությունը բացարձակ չէ և իրենից ներկայացնում է պայմանական համաձայնություն (կոնվենցիա)։ Խոսվել է նաև լույսի արագության վերջնականության մասին։ Այդպես 20-րդ դարի սկզբին գոյություն ուներ 2 անհամատեղելի կինեմատիկաներ՝ դասական՝ Գալիլեյի փոխակերպումներով և էլեկտրամագնիսական՝ Լորենցի փոխակերպումներով։

Այնշտայնը, խորհելով այդ թեմաների շուրջ, ենթադրեց, որ առաջինն իրենից ներկայացնում է երկրորդի մոտավոր արդյունքը՝ փոքր արդյունքների դեպքում, իսկ այն, ինչ համարվում էր եթերի հատկություններ, շարժման և ժամանակի օբյեկտիվ հատկությունների դրսևորումն է։ Այնշտայնը հանգեց այն եզրակացության, որ անհեթեթ է եթեր հասկացությունն օգտագործել միայն այն բանի համար, որ ապացուցվի նրա ուսումնասիրման անհնարինությունը և որ խնդիրը դինամիկայի մեջ չէ կայանում, այլ ավելի խորը՝ կինեմատիկայում է։ «Շարժվող մարմինների էլեկտրադինամիկան» հոդվածում նա առաջարկեց 2 կանխադրույթ՝ հարաբերականության ընդհանուր սկզբունք և լույսի արագության հաստատունություն; նրանցից հեշտությամբ դուրս են բերվում լորենցյան կրճատումը, Լորենցի փոխակերպման բանաձևերը, համաժամանակության հարաբերականությունը, եթերի ոչ անհրաժեշտ լինելը, արագությունների գումարման նոր բանաձևը, արագության աճին զուգընթաց իներցիայի ավելացումը և այլն։ Նրա մյուս հոդվածում, որը լույս տեսավ տարեվերջին, հայտնվեց E=mc^2 բանաձևը, որն արտահայտվում է զանգվածի և էներգիայի կապը։

Գիտնականների մի մասն անմիջապես ընդունեց այդ տեսությունը, որն ավելի ուշ ստացավ «հարաբերականության հատուկ տեսություն» անվանումը։ Մաքս Պլանկը (1906) և ինքը Այնշտայնը (1907) կառուցեցին ռելյատիվիստական դինամիկան և թերմոդինամիկան։ Այնշտայնի նախկին ուսուցիչ Գերման Մինկովսկին 1907թ ներկայացրեց հարաբերականության տեսության կինեմատիկայի մաթեմատիկական մոդելը քառաչափ ոչ էվկլիդեսյան տարածության տեսքով և մշակեց այդ տարածության ինվարիանտների տեսությունը (այդ ուղղությամբ առաջին արդյունքները հրապարակեց Անրի Պուանկարեն 1905թ.):

Սակայն բավականին թվով գիտնականներ «նոր ֆիզիկան» համարեցին հեղափոխական։ Այն մերժում էր եթերը, բացարձակ տարածությունը և բացարձակ ժամանակը, վերանայում էր Նյուտոնի մեխանիկան, որը 200 տարի ծառայում էր ֆիզիկայի հիմնասյուն և անփոփոխորեն հաստատվում էր դիտարկումներով։ Հարաբերականության տեսությունում ժամանակը հաշվարկման տարբեր համակարգերում տարբեր կերպ է ընթանում, իներցիան և երկարությունը կախված են արագությունից, լույսից ավելի արագ շարժումն անհնար է, առաջանում է «երկվորյակների պարադոքսը».այս բոլոր անսովոր հետևանքներն անընդունելի էին գիտական հասարակության պահպանողական մասի համար։ Գործը բարդանում էր նաև նրանով, որ հարաբերականության հատուկ տեսությունը սկզբից չէր ենթադրում ոչ մի նոր տեսանելի արդյունքներ, իսկ Ուոլտեր Կաուֆմանի (1905-1909) փորձերը շատերը մեկնաբանեցին որպես հարաբերականության հատուկ տեսության անկյունաքարի մերժում։ Որոշ ֆիզիկոսներ արդեն 1905 թ. հետո փորձեցին մշակել այլընտրանքային տեսություններ (օրինակ՝ Ուոլտեր Ռիցը 1908թ.), սակայն ավելի ուշ պարզվեց այդ տեսությունների և փորձի չուղղվող անհամապատասխանությունները։ [13]

Շատ ականավոր ֆիզիկոսներ հավատարիմ մնացին դասական մեխանիկային և եթերի տեսությանը, այդ թվում՝ Հենդրիկ Լորենցը, Ջոզեֆ Ջոն Թոմսոնը, Ֆիլիպ Լենարդը, Օլիվեր Լոջը, Ուոլտեր Ներնստը և Վիլհելմ Վինը։ Այդուհանդերձ, նրանցից մի քանիսը (օրինակ՝ Լորենցը) չէին մերժում հարաբերականության հատուկ տեսության արդյունքները, սակայն մեկնաբանում էին դրանք Լորենցի տեսության շրջանակներում՝ գերադասելով դիտարկել Այնշտայն-Մինկովսկու տարածություն-ժամանակ տեսությունը որպես զուտ մաթեմատիկական հնարք։

Հարաբերականության հատուկ տեսության ճշմարտացիությանն ի օգուտ բերված որոշիչ փաստարկը հանդիսացավ այդ տեսությունը ստուգելու համար կատարված փորձերը։ Աստիճանաբար կուտակվեցին նաև այդ տեսության փորձերով հաստատված հաստատումներ։ Դրա վրա են հիմնված դաշտի քվանտային տեսությունը, արագացուցիչների տեսությունը. այն հաշվի է առնվում գլոբալ տեղորոշման համակարգի նախագծման և աշխատանքի ժամանակ։[14]

Քվանտային տեսություն [խմբագրել]

«Ուլտրամանուշակագույն աղետ» անվանումով պատմություն մտած խնդրի լուծման համար և տեսության ու փորձի համապատասխան համաձայնեցման համար Մաքս Պլանկը 1900 թ. ենթադրեց, որ նյութի կողմից լույսի կլանումը և ճառագայթումը կատարվում է մասերով և ճառագայթվող մասի էներգիան կախված է լույսի հաճախականությունից։ Որոշ ժամանակ այս վարկածը նույնիսկ նրա հեղինակն էր դիտում որպես պայմանական մաթեմատիկական հնարք, սակայն Այնշտայնն իր երկրորդ հոդվածում առաջարկեց երկար ճանապարհ ունեցող այդ վարկածի ընդհանրացումը և հաջողությամբ այն կիրառեց ֆոտոէֆեկտի հատկությունները բացատրելու համար։ Այնշտայնը մի թեզ առաջ քաշեց, ըստ որի, ոչ միայն լույսի ճառագայթումն է մասերով կատարվում, այլև տարածումն ու կլանումը։ Ավելի ուշ քվանտի այդ մասերն ստացան ֆոտոն անունը։ Այդ թեզը նրան թույլ տվեց բացատրել ֆոտոէֆեկտի 2 հանելուկները՝ ինչու ֆոտոնների հոսքը չի առաջանում լույսի յուրաքանչյուր հաճախականության ժամանակ, այլ որոշակի շեմքից սկսած, որը կախված է միայն մետաղի տեսակից, իսկ թռչող էլեկտրոնների էներգիան և արագությունը կախված էին ոչ թե լույսի ինտենսիվությունից, այլ միայն հաճախականությունից։ Այնշտայնի՝ ֆոտոէֆեկտի տեսությունը բարձր ճշգրտությամբ համապատասխանում էր փորձերի միջոցով ձեռք բերված տվյալներին, որն էլ 1916թ. իր փորձերով հաստատեց Ռոբերտ Միլլիկենը։

Սկզբում ֆիզիկոսների մեծամասնությունն այդ հայացքների հետ համամիտ չէին, նույնիսկ Պլանկին Այնշտայնն ստիպված էր համոզել քվանտների իրական լինելու փաստը։ [15] Սակայն աստիճանաբար փորձերով ապացուցված տվյալներ ձեռք բերվեցին, որոնք համոզեցին թերահավատներին էլեկտրամագնիսական էներգիայի դիսկրետ լինելու փաստը։ Այդ բանավեճում վերջակետը դրեց Կոմպտոնի էֆեկտը (1923թ

1907թ. Այնշտայնը հրապարակեց ջերմունակության քվանտային տեսությունը (հին տեսությունը ցածր ջերմաստիճանի պայմաններում բավականին տարբերվում էր փորձնական տվյալներից)։ Ավելի ուշ 1912թ. Փիթեր Դեբայը, Մաքս Բորնը և Թեոդոր ֆոն Կարմանը ճշգրտեցին Այնշտայնի ջերմունակության տեսությունը, որի արդյունքում հասան փորձնական տվյալների հետ գերազանց համապատասխանության։ [16]

Բրոունյան շարժում [խմբագրել]

1827թ. Ռոբերտ Բրոունը մանրադիտակով ուսումնասիրեց և նկարագրեց ջրում լողացող ծաղկեփոշու քաոսային շարժումը։ [17] Այնշտայնը, հիմնվելով մոլեկուլային տեսության վրա, մշակեց նման շարժման վիճակագրա-մաթեմատիկական մոդել և ըստ նրա մոդելի հնարավոր էր նաև ճշգրտությամբ գնահատել մոլեկուլների չափերը և նրանց քանակությունը միավոր ծավալում։ Միաժամանակ նմանատիպ եզրահանգումների եկավ նաև Մարիան Սմոլուխովսկին, ում հոդվածը տպագրվեց Այնշտայնի հոդվածից մի քանի ամիս անց։ Այնշտայնը վիճակագրական մեխանիկայի վերաբերյալ «Մոլեկուլների չափերի նոր սահմանումը» աշխատությունը ներկայացրեց Տեխնիկական բարձրագույն դպրոցում որպես ատենախոսություն և նույն թվականին՝ 1905թ., ստացավ ֆիզիկայի ոլորտում գիտությունների դոկտորի կոչում, որը համարժեք է բնական գիտությունների թեկնածու աստիճանին։ Հաջորդ տարի Այնշտայնը զարգացրեց իր տեսությունը նոր հոդվածում՝ «Բրոունյան շարժման տեսություն»-ում և հետագայում բազմիցս անդրադարձավ այդ թեմային։

Շուտով (1908) Ժան Բատիստ Պերրենի չափումներն ամբողջովին հաստատեցին Այնշտայնի մոդելի համապատասխանությունը, որը դարձավ մոլեկուլյար-կինետիկական տեսության առաջին փորձարարական ապացույցը, որն այդ տարիներին ենթարկվում էր ակտիվ քննադատության պոզիտիվիստների կողմից։

Մաքս Բորնը գրել է (1949). [18] «Կարծում եմ, որ Այնշտայնի այս ուսումնասիրություններն ավելի են համոզում ֆիզիկոսներին ատոմների և մոլեկուլների իրական լինելը, ջերմունակության տեսության և բնության օրենքներում հավանակության հիմնարար դերի մասին, քան մյուս բոլոր աշխատանքները»։ Վիճակագրական ֆիզիկայի վերաբերյալ Այնշտայնի աշխատանքներն ավելի հաճախ են մեջբերվում, քան նրա հարաբերականության տեսությանը նվիրված աշխատությունները։ [19] Նրա կողմից դուրս գրված դիֆուզիայի գործակցի բանաձևը և կոորդինատների դիսպերսիայի հետ նրա կապը կիրառելի դուրս եկավ խնդիրների լուծման ընդհանուր դասում դիֆուզիայի մարկովսկյան գործընթացներում, էլեկտրադինամիկայում և այլն։ [19]

Ավելի ուշ «Ճառագայթման քվանտային տեսություն»-ում (1917) Այնշտայնը, ելնելով վիճակագրական նկատառումներից, առաջին անգամ ենթադրեց ճառագայթման նոր տեսակի առկայությունը, որը կատարվում էր արտաքին էլեկտրամագնիսական դաշտի ազդեցության տակ (ինդուկցված ճառագայթում1950-ական թթ սկզբներին առաջարկվեց լույսի և ռադիոալիքների ուժեղացման միջոց՝ հիմնված ինդուկցված ճառագայթման օգտագործման վրա, իսկ հետագա տարիներին այն լազերների տեսության հիմք հանդիսացավ։

Բեռն-Ցյուրիխ-Պրահա-Ցյուրիխ-Բեռլին (1905-1914) [խմբագրել]

1905թ. Այնշտայնի կատարած աշխատանքները թեև ոչ միանգամից, սակայն նրան համաշխարհային ճանաչում բերեցին։ 1905թ. ապրիլի 30-ին նա Ցյուրիխի համալսարան ուղարկեց իր դոկտորական ատենախոսության հոդվածը՝ «Մոլեկուլների չափերի նոր սահմանումը» թեմայով։ Գրախոսներն էին պրոֆեսորներ Կլյայները և Բուրխարդը։ 1906 թ. հունվարի 15-ին նա ստացավ ֆիզիկայի բնագավում գիտությունների դոկտորի աստիճան։ Նա նամակագրական կապի մեջ է մտնում և հանդիպում է համաշխարհային ճանաչում ունեցող ֆիզիկոսների հետ, իսկ Պլանկը Բեռլինում հարաբերականության տեսությունը ներառում է իր ուսումնական դասընթացի մեջ։ Նամակներում նրան դիմում են «պարոն պրոֆեսոր», թեև ևս 4 տարի (մինչև 1909թ. դեկտեմբերը) Այնշտայնը շարունակում է իր աշխատանքը արտոնագրման բյուրոյում; 1906թ. նրա պաշտոնը (նա դարձավ 2-րդ դասի փորձագետ) և աշխատավարձը բարձրացեցին։ 1908թ. հոկտեմբերին Այնշտայնին հրավիրեցին Բեռնի համալսարան՝ կամընտրական դասընթացներ կարդալու, սակայն առանց որևէ վճարի։ 1909թ. նա Զալցբուրգում մասնակցել է նատուրալիստների համագումարին, որտեղ հավաքվել էր գերմանական ֆիզիկայի ողջ էլիտան, և նա առաջին անգամ հանդիպեց Պլանկին։ Նամակագրության 3 տարիների ընթացքում նրանք արագ մտերմացան և պահպանեցին այդ ընկերությունը մինչև կյանքի վերջ։

Համագումարից հետո Այնշտայնը վերջապես ստացավ արտահաստիքային պրոֆեսորի վարձատրվող պաշտոն Ցյուրիխի համալսարանում (1909 դեկտեմբեր), որտեղ երկրաչափություն էր դասավանդում նրա հին ընկեր Մարսել Գրոսմանը։ Աշխատավարձը քիչ էր, հատկապես 2 երեխա ունեցող ընտանիքի համար, և 1911թ Այնշտայնն առանց տատանվելու ընդունեց Պրահայի գերմանական համալսարանի ֆիզիկայի ամբիոնը ղեկավարելու հրավերը։ Այդ ժամանակաշրջանում Այնշտայնը շարունակեց թերմոդինամիկային, հարաբերականության և քվանտային տեսության վերաբերյալ հոդվածների շարքի հրատարակումը։ Պրահայում նա վերսկսում է ձգողականության տեսության ուսումնասիրությունները՝ իր առջև նպատակ դնելով ստեղծել ձգողականության ռելյատիվիստական տեսություն և իրագործել ֆիզիկոսների վաղեմի երազանքը, այն է՝ այդ բնագավառից հանել նյուտոնյան հեռազդեցությունը։

Այնշտայնը Սոլվեյան առաջին վեհաժողովին

1911թ Այնշտայնը մասնակցեց քվանտային ֆիզիկային նվիրված Սոլվեյան առաջին վեհաժողովին (Բրյուսել)։ Այնտեղ տեղի ունեցավ նրա միակ հանդիպումը Պուանկարեի հետ, ով շարունակում էր մերժել հարաբերականության տեսությունը, թեև Այնշտայնին վերաբերվում էր մեծ հարգանքով։ [20]

Հարաբերականության ընդհանուր տեսություն (1915) [խմբագրել]

Դեռևս Ռենե Դեկարտը հայտարարել էր, որ բոլոր գործընթացները Տիեզերքում բացատրվում են տարբեր տեսակի մատերիաների փոխազդեցությամբ և գիտության տեսանկյունից այդ մերձազդեցության թեզը բնական էր։ Սակայն համաշխարհային ձգողականության նյուտոնյան տեսությունը կտրուկ հակասում էր մերձազդեցության թեզին. այնտեղ ձգողական ուժը փոխանցվում էր անհասկանալիորեն դատարկ տարածության մեջ և շատ արագ։ Իր էությամբ նյուտոնյան մոդելը զուտ մաթեմատիկական էր, առանց որևէ ֆիզիկական բովանդակությամբ։ 2 դարերի ընթացքում իրավիճակը շտկելու և առեղծվածային հեռազդեցությունից ազատվելու, ձգողականության տեսությունն իրական ֆիզիկական բովանդակությամբ լցնելու փորձեր էին արվում. առավել ևս որ Մաքսվելից հետո ձգողականությունը ֆիզիկայում մնաց հեռազդեցության միակ «ապաստարանը»։ Հատկապես անբավարար դարձավ իրավիճակը հարաբերականության հատուկ տեսության հաստատումից հետո, քանզի Նյուտոնի տեսությունը լորենց-կովարիանտ չէր։ Սակայն մինչ Այնշտայնը ոչ ոք չկարողացավ շտկել իրավիճակը։

Զանգվածային մարմնից տարածության կորացումը

Այնշտայնի հիմնական գաղափարը պարզ էր. ձգողականության նյութական կրողը հենց ինքը տարածությունն է (ավելի ճիշտ՝ տարածություն-ժամանակը)։ Այն փաստը. որ ձգողականությունը կարելի է դիտել որպես քառաչափ ոչ էվկլիդեսյան տարածության երկրաչափության հատկությունների դրսևորում, նրա արդյունքն է, որ ձգողականության դաշտում բոլոր մարմինները ստանում են նույն արագացումը (Այնշտայնի համարժեքության սկզբունք)։ Քառաչափ տարածություն-ժամանակը այդպիսի մոտեցման դեպքում չի հանդիսանում նյութական գործընթացների համար ոչ «հարթ և անտարբեր հարթակ». այն ունի ֆիզիկական բաղադրիչներ՝ առաջին հերթին՝ չափողականություն և կորություն, որոնք ազդում են այդ գործընթացների վրա և իրենք էլ կախված են դրանցից։ Եթե հարաբերականության հատուկ տեսությունը ոչ կորացած տարածության տեսություն է, ապա հարաբերականության ընդհանուր տեսությունը, ըստ Այնշտայնի, պետք է դիտարկեր ավելի ընդհանրացված դեպք՝ փոփոխական չափողականությամբ տարածություն-ժամանակ (պսևդոռիմանյան բազմաձևություն)։ Տարածություն-ժամանակի կորացման պատճառը մատերիայի առկայությունն է և որքան շատ է նրա էներգիան, այնքան շատ է կորացումը։ Նյուտոնյան ձգողականության տեսությունն իրենից ներկայացնում է նոր տեսության մոտեցում, որն ստացվում է, եթե միայն հաշվի առնվի «ժամանակի կորացումը», այսինքն՝ չափողականության ժամանակային բաղադրիչի փոփոխությունը՝ g_{00}[21]; (տարածությունը այս մոտավորության դեպքում էվկլիդեսյան է)։ Ձգող զանգվածների շարժման ընթացքում չափողականության փոփոխությունները կատարվում են վերջավոր արագությամբ։ Հեռազդեցությունն այդ պահից անհայտանում է ֆիզիկայից։

Այդ գաղափարների մաթեմատիկական ձևավորումը բավականին աշխատատար էր և մի քանի տարի տևեց (1907-1915)։ Այնշտայնն ստիպված էր տիրապետել տենզորային վերլուծությանը և ստեղծել նրա քառաչափ պսևդոռիմանյան ընդհանրացումը; դրանում նրան օգնեցին խորհրդատվությունները և համատեղ աշխատանքը նախ Մարսել Գրոսմանի հետ, ով ձգողականության տենզորային տեսության վերաբերյալ Այնշտայնի գրած առաջին հոդվածների համահեղինակն էր, հետո այդ տարիների «մաթեմատիկոսների արքա» Դավիդ Հիլբերտի հետ։ 1915թ. Այնշտայնի հարաբերականության ընդհանուր տեսության գլխավոր հավասարումները, որոնք ընդհանրացնում էին նյուտոնյան տեսությունները, գրեթե միաժամանակ հրատարակվեցին Այնշտայնի և Հիլբերտի հոդվածներում։

Ձգողականության նոր տեսությունը կանխատեսեց նախկինում անհայտ 2 ֆիզիկական էֆեկտներ, որոնք հաստատվել էին ուսումնասիրությունների ընթացքում, ինչպես նաև ճշգրտորեն և լիովին բացատրեց Մերկուրիի պերհելիայի դարավոր տեղաշարժը, որն երկար ժամանակ աստղագետներին թյուրիմացության մեջ էր գցում։ Դրանից հետո հարաբերականության տեսությունը դարձավ ժամանակակից ֆիզիկայի՝ համընդհանուր ճանաչում ստացած հիմքը։ Բացի աստղաֆիզիկայից, հարաբերականության ընդհանուր տեսությունը կիրառվեց նաև գլոբալ տեղորոշման համակարգում (GPS), որտեղ կոորդինատների հաշվարկը կատարվում է զգալի ռելյատիվիստական ուղղումներով։ [22]

Բեռլին (1915-1933) [խմբագրել]

1915թ. հոլանդացի ֆիզիկոս Վանդեր Յոհանես դե Հաասի հետ զրույցում Այնշտայնն առաջարկեց մի փորձի սխեմա և հաշվարկ, որը հաջող իրականացվելուց հետո ստացավ «Այնշտայն-դե Հաասի էֆեկտ» անունը։ Փորձի արդյունքը ոգևորեց Նիլս Բորին, ով 2 տարի դրանից առաջ ստեղծել էր ատոմի մոլորակային մոդելը, քանի որ նա հաստատեց, որ ատոմների մեջ կան շրջանաձև էլեկտրոնային հոսքեր՝ ընդ որում էլեկտրոններն իրենց ուղեծրերում չեն ճառագայթում։ Հենց այս պնդումները Բորն օգտագործեց իր մոդելի հիմքում։ Բացի այդ պարզվեց, որ գումարային մագնիսական մոմենտը 2 անգամ սպասվածից շատ է ստացվում. դրա պատճառը բացահայտվեց, երբ հայտնագործվեց սպինը՝ էլեկտրոնի իմպուլսի սեփական մոմենտը։

Առաջին համաշխարհային պատերազմի ավարտից հետո Այնշտայնը շարունակեց աշխատել ֆիզիկայի նախկին բնագավառներում, ինչպես նաև զբաղվում էր նոր ոլորտներով՝ ռելյատիվիստական տիեզերագիտությամբ և «դաշտի միասնական տեսությամբ», որն իր ծրագրելով, պետք է միավորեր ձգողականությունը, էլեկտրամագնիսականությունը և (ցանկալի էր) միկրոաշխարհի տեսությունը։ Տիեզերագիտության առաջին հոդվածը՝ «Հարաբերականության ընդհանուր տեսության տիեզերագիտական նկատառումները», լույս տեսավ 1917թ.։ Դրանից հետո Այնշտայնը բազմաթիվ հիվանդությունների թիրախ դարձավ. բացի լյարդի հետ լուրջ խնդիրներից, ի հայտ եկավ ստամոքսի խոց, հետո դեղնախտ և ընդհանուր թուլություն։ Մի քանի ամիս նա անկողնուց դուրս չէր գալիս, սակայն շարունակում էր ակտիվորեն աշխատել։ Միայն 1920թ. հիվանդություններն ընկրկեցին։

1919թ. հունիսին Այնշտայնն ամուսնացավ զարմուհու՝ Էլզա Լյովենտալի հետ (1876-1936) և որդեգրեց նրա 2 դուստրերին։ Տարեվերջին նրանց մոտ տեղափոխվեց Այնշտայնի ծանր հիվանդ մայրը՝ Պաուլինան, ով 1920 թ. փետրվարին մահացավ։ Նամակներից դատելով՝ Այնշտայնը ծանր էր տանում մոր մահը։

1919թ. աշնանը Արթուր Էդինգտոնի անգլիական գիտարշավը խավարման ժամանակ ֆիքսեց Այնշտայնի կողմից կանխագուշակած Արեգակի ձգողականության դաշտում լույսի շեղումը։ Ընդ որում չափված արժեքը համապատասխանում էր ձգողականության ոչ թե նյուտոնյան, այլ այնշտայնյան օրենքին։ Շշմեցուցիչ նորությունը տպագրեցին Եվրոպայի բոլոր թերթերը, թեև նոր տեսության էությունը հաճախ շարադրվում էր խեղաթյուրված ձևով։ Այնշտայնը դարձավ հանրահայտ։

1921 թվական

1920թ. մայիսին Այնշտայնը Բեռլինի Գիտությունների Ակադեմիայի այլ անդամների հետ դարձավ պետական գործիչ և օրինական սկսեց համարվել Գերմանիայի քաղաքացի։ Սակայն շվեյցարական քաղաքացիությունը նա պահպանեց մինչև կյանքի վերջ։ [23] 1920-ական թթ ամեն տեղից հրավերքներ ստանալով՝ նա շատ էր ճանապարհորդում Եվրոպայում (շվեյցարական անձնագրով), լեկցիաներ էր կարդում գիտնականների, ուսանողների և հետաքրքրասեր հանրության համար։ Այցելեց նաև ԱՄՆ, որտեղ նրա պատվին ընդունվեց Կոնգրեսի հատուկ ողջույնի բանաձև (19211922թ. վերջերին այցելեց Հնդկաստան, որտեղ երկար ժամանակ շփվեց Ռաբինդրանաթ Թագորի հետ, այնուհետև մեկնեց Չինաստան։ Ձմեռն անցկացրեց Ճապոնիայում։ 1923թ. ելույթ ունեցավ Երուսաղեմում, որտեղ պետք է բացվեր Հրեական համալսարան (1925

Այնշտայնին բազմիցս առաջադրել են Նոբելյան մրցանակի ֆիզիկայի ասպարեզում, սակայն Նոբելյան հանձնաժողովի անդամները երկար ժամանակ չէին համարձակվում մրցանակը շնորհել հեղափոխական այդքան հոդվածների հեղինակին։ Վերջիվերջո դիվանագիտական ելք գտնվեց. 1921թ. ֆոտոէֆեկտի տեսության համար մրցանակ տրվեց Այնշտայնին՝ անվիճելի և լավ իրականացրած փորձի համար։ Որոշման մեջ չեզոք նշված էր՝ «... և տեսական ֆիզիկայի բնագավառում կատարած այլ աշխատանքների համար»։

1922թ. նոյեմբերի 10-ին Շվեդիայի Գիտությունների Ակադեմիայի քարտուղար Քրիստոֆեր Աուրվիլլիուսը գրեց Այնշտայնին.

Aquote1.png Ինչպես Ձեզ հեռագրով տեղեկացրեցի, Գիտությունների Թագավորական Ակադեմիան իր երեկվա նիստում որոշում կայացրեց ֆիզիկայի բնագավառում մրցանակ շնորհել Ձեզ 1921թ. համար՝ այդպիսով ընդգծելով տեսական ֆիզիկայում Ձեր կատարած աշխատանքները՝ մասնավորապես ֆոտոէլեկտրական էֆեկտի օրենքի բացահայտման հարցում՝ ընդ որում հաշվի չառնելով Ձեր կատարած աշխատանքները հարաբերականության և ձգողականության տեսության ոլորտում, որոնք հետագայում իրենց հաստատումից հետո կգնահատվեն։ Aquote2.png


Բնականաբար ավանդական նոբելյան ելույթը (1923թ.) Այնշտայնը նվիրեց հարաբերականության տեսությանը:[24]

1924թ. երիտասարդ հնդիկ ֆիզիկոս Շատենդրանատ Բոզեն կարճ նամակով դիմեց Այնշտայնին՝ օգնելու իրեն հրապարակել իր հոդվածը, որտեղ առաջ էր քաշում մի ենթադրություն, որը դրված էր ժամանակակից քվանտային վիճակագրության հիմքում։ Բոզեն առաջարկեց լույսը դիտել որպես ֆոտոններից կազմված գազ։ Այնշտայնը եկավ այն եզրակացության, որ այդ նույն վիճակագրությունը կարելի է օգտագործել ատոմների և մոլեկուլների համար։ 1925թ. Այնշտայնը հրատարակեց Բոզեի հոդվածը գերմաներեն թարգմանությամբ, իսկ այնուհետև՝ իր հոդվածը, որտեղ շարադրում էր Բոզեի ընդհանրացված մոդելը, որը կիրառելի է ամբողջ սպինով նույնական մասնիկների նկատմամբ, որոնք անվանվում են բոզոններ։ Տվյալ քվանտային վիճակագրության հիման վրա, որն այժմ հայտնի է որպես Բոզե-Այնշտայնի վիճակագրություն, 2 ֆիզիկոսները դեռևս 1920-ական թվականներին տեսականորեն հիմնավորեցին Բոզե-Այնշտայնի կոնդենսատի նյութի հինգերորդ ագրեգատային վիճակի գոյությունը։

Բոզե - Այնշտանի «կոնդենսատի» էությունը կայանում է նրանում, որ բացարձակ զրոյին մոտ ջերմաստիճաններում, երբ մասնիկների ջերմային շարժման դե Բրոյլի ալիքները, և այդ մասնիկների միջև եղած միջին հեռավորությունը դառնում են նույն կարգի, իդեալական բոզե-գազի մեծաթիվ մասնիկներ անցնում են զրոյական իմպուլսով վիճակի։ Սկսած 1995 թվականից, երբ առաջին նման կոնդենսատն ստացվեց Կոլորադոյի համալսարանում, գիտնականներն ապացուցեցին Բոզե-Այնշտայնի կոնդենսատների առաջացման հնարավորությունը ջրածնից, լիթիումից, նատրիումից, ռուբիդիումից և հելիումից։

Որպես մեծ հեղինակություն վայելող անձի՝ այդ տարիներին Այնշտայնին ներգրավում էին քաղաքական տարբեր միջոցառումների, որտեղ նա կողմ էր արտահայտվում սոցիալական արդարությանը, ինտերնացիոնալիզմին և երկրների միջև համագործակցությանը։ 1923թ. Այնշտայնը մասնակցել է «Նոր Ռուսաստանի ընկերները» կազմակերպության աշխատանքերին։ Բազմիցս զինաթափման, Եվրոպայի միավորման և պարտադիր զինվորական ծառայությունը վերացնելու կոչ է արել։

Այնշտայնը և Լորենցը (1921)

1928թ. մահացավ Լորենցը, ում հետ Այնշտայնը շատ էր մտերմացել վերջին տարիներին։ Հենց Լորենցը 1920թ. առաջադրեց Այնշտայնի թեկնածությունը Նոբելյան մրցանակի և պաշտպանեց այն հաջորդ տարի։

1929թ. աղմկալից նշվեց Այնշտայնի 50-ամյակը։ Հոբելյարը չմասնակցեց տոնակատարություններին և թաքնվեց Պոտսդամի մոտ գտնվող իր առանձնատանը։ Այստեղ նա ընդունում էր իր ընկերներին՝ գիտական գործիչների, Ռաբինդրանաթ Թագորին, Էմանուել Լասկերին, Չարլի Չապլինին և այլոց։

1931թ. Այնշտայնը նորից մեկնեց ԱՄՆ։ Փասադենայում նրան ջերմորեն ընդունեց Ալբերտ Մայքլսոնը, ում վիճակված էր ապրել միայն 4 ամիս։ Ամռանը վերադառնալով Բեռլին՝ Այնշտայնը ֆիզիկոսների համայնքի առջև իր ելույթում, հարգեց հրաշալի փորձարարի հիշատակը, ով հարաբերականության տեսության հիմնադրման առաջին ջատագովներից էր։

Բացի տեսական ուսումնասիրություններից, Այնշտայնին են պատկանում նաև մի քանի հայտնագործություններ, այդ թվում՝

  • շատ փոքր լարվածությունների չափիչը (Կոնրադ Գաբիխտի հետ համատեղ)
  • լուսանկարման ժամանակ լուսակայման ժամանակը մեքենայորեն որոշող սարք [25]
  • յուրօրինակ լսողական սարք
  • անաղմուկ սառնարան (Լեո Սիլարդի հետ համատեղ)
  • գիրոկողմնացույց [26]

Գրեթե մինչև 1926թ Այնշտայնն աշխատել է ֆիզիկայի շատ բնագավառներում՝ տիեզերագիտական մոդելներից մինչև գետերի գալարապտույտների ուսումնասիրությունները։ Հետագայում նա կենտրոնանում է քվանտային խնդիրների և Դաշտի միասնական տեսության վրա։

Քվանտային մեխանիկայի մեկնաբանումը [խմբագրել]

Այնշտայնը և Նիլս Բորը

Քվանտային մեխանիկայի ստեղծումը տեղի է ունեցել Այնշտայնի ակտիվ մասնակցությամբ։ Հրատարակելով իր հիմնադրական աշխատությունները՝ Էրվին Շրյոդինգերը խոստվանեց (1926), որ իր վրա մեծ ազդեցություն են թողել «Այնշտայնի հակիրճ, սակայն անսահման հեռատեսական նկատառումները»։

1927թ. Սոլվեյան հինգերորդ համագումարին Այնշտայնը վճռականորեն դեմ արտահայտվեց Մաքս Բորնի և Նիլս Բորի «կոպենհագենյան մեկնաբանությանը», որը քվանտային մեխանիկայի մաթեմատիկական մոդելը բացատրում էր որպես բավականին հավանական։ Այնշտայնը հայտարարեց, որ այդ հավանական բնույթը լոկ վկայում է նրա մասին, որ միկրոգործընթացների ֆիզիկական էության վերաբերյալ մեր գիտելիքները լիարժեք չեն։ Նա չարախնդորեն նշեց. «Աստված զառ չի գցում» (գերմ.՝  Der Herrgott würfelt nicht), որին ի պատասխան Նիլս Բորն առարկեց. «Այնշտա՛յն, Աստծուն ցուցում մի՛ տուր, թե ինչ անի»։ [27] Այնշտայնն ընդունում էր «կոպենհագենյան մեկնաբանությունը» միայն որպես ժամանակավոր, անավարտ տարբերակ, որը ֆիզիկայի զարգացմանը զուգընթաց պետք է փոխարինվի միկրոաշխարհի լիարժեք տեսությամբ։ Նա ինքը փորձում էր ստեղծել դետերմինիստական ոչ գծային տեսություն, որի մոտավորացված հետևանքը կլիներ քվանտային մեխանիկան։

1933թ. Այնշտայնը գրել է. [28]

Aquote1.png Իմ ուսումնասիրությունների իսկական նպատակը միշտ կայացել է նրանում, որ հասնեմ տեսական ֆիզիկայի պարզեցմանը և ամբողջական համակարգի հետ նրա միավորմանը։ Ես բավարար կերպով իրագործեցի այդ նպատակը միկրոաշխարհի համար, բայց ոչ քվանտների և ատոմների կառուցվածքի համար։ Կարծում եմ, որ չնայած զգալի հաջողություններին, ժամանակակից քվանտային տեսությունը դեռևս հեռու է վերջին խմբի խնդիրների բավարար լուծման հնարավորությունից։ Aquote2.png


1947թ. նա ևս մեկ անգամ ձևավորեց իր դիրքորոշումը Մաքս Բորնին գրած նամակում.

Aquote1.png Իհարկե, ես հասկանում եմ, որ սկզբունքային վիճակագրական տեսակետը, որի անհրաժեշտությունն առաջին անգամ պարզ գիտակցվել է քո կողմից, պարունակում է զգալի ճշմարտություն։ Սակայն ես չեմ կարող լրջորեն դրան հավատալ, քանի որ այդ տեսությունն անհամատեղելի է այն հիմնական տեսակետի հետ, որ ֆիզիկան պետք է ներկայացնի իրականությունը տարածության և ժամանակի մեջ՝ առանց անհասկանալի հեռազդեցությունների։ Ինչում ես միանշանակ համոզված եմ այն է, որ վերջիվերջո կանգ կառնենք այն տեսության վրա, որտեղ օրինաչափորեն փոխկապակցված կլինեն ոչ թե հավանականությունները, այլ փաստերը։ Aquote2.png


Այնշտայնը մինչև կյանքի վերջ բանավիճում էր այդ թեմայով, թեև ֆիզիկոսներից քչերն էին կիսում իր հետ այդ տեսակետը։ Նրա 2 հոդվածները նկարագրում էին մտավոր փորձեր, որոնք, ըստ նրա, ակնառու կերպով ցույց էին տալիս քվանտային մեխանիկայի ոչ լիարժեք լինելը; ամենաշատ արձագանքն ստացել է այսպես կոչված «Այնշտայն-Պոդոլսկի-Ռոզինի պարադոքսը» (1935թ. մայիս)։ Այդ կարևոր և հետաքրքիր խնդրի քննարկումները ծավալվում են նաև այժմ։ Փոլ Դիրակն իր «Հիշողություններ արտասովոր դարաշրջանի վերաբերյալ» գրքում »[29] գրել է. [30]

Aquote1.png Ես չեմ բացառում այն հնարավորությունը, որ ի վերջո Այնշտայնի տեսակետը կարող է ճիշտ դուրս գալ, քանի որ քվանտային տեսության զարգացման ժամանակակից փուլը չի կարելի դիտել որպես ավարտված։ Ժամանակակից քվանտային մեխանիկան ամենամեծ ձեռքբերումն է, բայց դժվար թե այն հավերժ գոյատևի։ Ինձ լիովին հավանական է թվում, որ հետագայում մի օր կհայտնվի բարելավված քվանտային մեխանիկան, որտեղ մենք կվերադառնանք պատճառականությանը, և որը կարդարացնի Այնշտայնի տեսակետը։ Սակայն այսպիսի վերադարձը պատճառականությանը հնարավոր է միայն մեկ այլ հիմնարար գաղափարից հրաժարվելու դեպքում. մի գաղափար, որը մենք հիմա անվերապահորեն ընդունում ենք։ Եթե մենք պատրաստվում ենք վերականգնել պատճառականությունը, ապա մենք ստիպված կլինենք վճարել դրա համար և մենք այժմ կարող ենք միայն գուշակել, թե որ գաղափարն ենք զոհաբերելու։ Aquote2.png


Փրինստոն (1933-1945)։ Նացիզմի դեմ պայքարը [խմբագրել]

Այնշտայնը կնոջ՝ Էլզայի հետ

Տնտեսական Մեծ Ճգնաժամի խորացմանը զուգընթաց՝ Վեյմարյան Գերմանիայում քաղաքական անկայություն էր տիրում, որը նպաստում էր ռադիկալ-ազգայնական և հակահրեական տրամադրությունների սրմանը։ Հաճախակի էին դարձել Այնշտայնի հասցեին հնչած վիրավորանքները և սպառնալիքները. թռուցիկներից մեկում առաջարկվում էր նույնիսկ մեծ գումար (50 000 մարկա) նրա գլխի համար։ Նացիստների՝ կառավարության գլուխ գալուց հետո Այնշտայնի բոլոր աշխատությունները կամ վերագրվեցին արիացի ֆիզիկոսներին, կամ էլ հայտարարվեցին ճշմարիտ գիտության խեղաթյուրում։ Ֆիլիպ Լենարդը, ով գլխավորում էր «Գերմանական ֆիզիկա» խումբը, հայտարարեց. [31] «Հրեական խմբերի կողմից բնության ուսումնասիրության վրա թողած ամենավտանգավոր ազդեցություններից մեկն Այնշտայնն է իր տեսություններով և մաթեմատիկական շաղակրատանքով, որը կազմված է հին տվյալներից և կամայական լրացումներից... Մենք պետք է հասկանանք, որ գերմանացուն սազական չէ լինել հրեայի հոգևոր հետևորդը»։ Գերմանիայի բոլոր գիտական շրջանակներում սկսվեց անզիջում ռասայական զտում։

1933թ. Այնշտայնն ստիպված էր ընդմիշտ հեռանալ Գերմանիայից, որի հետ շատ էր կապվել։ Ընտանիքի հետ նա տեղափոխվեց ԱՄՆ։ Շուտով ի նշան նացիզմի կատարած հանցագործությունների դեմ բողոքի՝ նա հրաժարվեց գերմանական քաղաքացիությունից և Պրուսիայի Գիտությունների Ակադեմիայի ու Բավարիայի Գիտությունների Ակադեմիայի անդամակցությունից։

Փրինստոն՝ Խոստումնալից ուսումնասիրությունների ինստիտուտի գլխավոր շենքը (Buld Hall)

ԱՄՆ տեղափոխվելուց հետո Այնշտայնը Խոստումնալից ուսումնասիրությունների ինստիտուտում ստացավ ֆիզիկայի պրոֆեսորի կոչում։ (Փրինստոն, Նյու Ջերսի նահանգ)։ Ավագ որդին՝ Հանս-Ալբերտը (1904-1973) շուտով հետևեց նրան (1938) և հիդրավլիկայի բնագավառում դարձավ հայտնի մասնագետ, ինչպես նաև Կալիֆորնիայի համալսարանում զբաղեցրեց պրոֆեսորի պաշտոն (1947)։ Այնշտայնի կրտսեր որդին՝ Էդուարդը (1910-1965), 1930թ հիվանդացավ շիզոֆրենիայի ծանր ձևով և կյանքի վերջին տարիներն անց կացրեց Ցյուրիխի հոգեբուժարանում։ Այնշտայնի զարմուհին՝ Լինան, մահացավ Օսվենցիմ համակենտրոնացման ճամբարում, մյուս զարմուհին՝ Բերտա Դրեյֆուսը, մահացավ Տերեզիենշտադտ համակենտրոնացման ճամբարում։

Այնշտայնն ստանում է ամերիկյան քաղաքացիության վկայական (1940)

ԱՄՆ-ում Այնշտայնը միանգամից դարձավ երկրի ամենահայտնի և հարգարժան մարդկանցից մեկը՝ ստանալով պատմության հանճարեղ գիտնականի վարկանիշ, ինչպես նաև «ցրված պրոֆեսորի» կերպարի մարմնացումն էր և ընդհանրապես մտավոր բարձր կարողությունների տեր մարդ էր։ 1934թ. հունվարին նրան հրավիրեցին Սպիտակ տուն՝ Ֆրանկլին Ռուզվելտի մոտ, ում հետ ջերմ զրույց ունեցավ և նույնիսկ գիշերն այնտեղ անց կացրեց։ Ամեն օր Այնշտայնն ստանում էր բազմաբովանդակ հարյուրավոր նամակներ, որոնց (նույնիսկ մանկական նամակներին) աշխատում էր պատասխանել։ Լինելով համաշխարհային ճանաչում ունեցող բնագետ, նա մնաց հասանելի, համեստ, ոչ պահանջկոտ և քաղաքավարի մարդ։

1936թ. դեկտեմբերին սրտի հիվանդությունից մահացավ Էլզան. դրանից 3 ամիս առաջ էլ Ցյուրիխում մահացել էր Մարսել Գրոսմանը։ Այնշտայնի միայնությունը փարատում էին քույրը՝ Մայան, խորթ աղջիկը՝ Մարգոն (Էլզայի աղջիկը առաջին ամուսնությունից), քարտուղար Էլեն Դյուկասը և կատուն։ Ի զարմանս ամերիկացիների՝ Այնշտայնն ավտոմեքենա և հեռուստացույց չգնեց։ 1946թ. կաթված ստանալուց հետո Մայան մասնակի կաթվածահար էր, և ամեն երեկո Այնշտայնը գրքեր էր կարդում սիրելի քրոջ համար։

Ռուզվելտին ուղղված նամակը

1939թ. օգոստոսին Այնշտայնը ստորագրեց հունգարացի գաղթական ֆիզիկոս Լեո Սիլարդի նամակի տակ, որն ուղղված էր ԱՄՆ նախագահ Ֆրանկլին Ռուզվելտին։ Նամակը նախագահի ուշադրությունը հրավիրում էր այն բանի վրա, որ նացիստական Գերմանիան ունակ է ատոմային ռումբ ստեղծել։ Մի քանի ամիս մտորումներից հետո Ռուզվելտը որոշեց լուրջ վերաբերվել այդ սպառնալիքին և բացեց ատոմային զենք ստեղծելու սեփական նախագիծ։ Այնշտայնն այդ աշխատանքներին չէր մասնակցում։ Հետագայում նա զղջաց այդ նամակի տակ ստորագրելու համար՝ հասկանալով, որ ԱՄՆ նոր ղեկավար Հարի Թրումենի համար միջուկային էներգիան ծառայում է որպես ահաբեկման գործիք։ Հետագայում նա քննադատում էր միջուկային զենքի մշակումը, նրա կիրառումը Ճապոնիայում և 1954թ. նրա փորձարկումը Բիկինի ատոլում, իսկ իր մասնակցությունն ամերիկյան միջուկային նախագծի աշխատանքների արագ կատարմանը, նա համարում էր իր կյանքի ամենամեծ դժբախտությունը։ Լայն տարածում են գտել նրա հետևյալ աֆորիզմները՝ «Մենք հաղթեցինք պատերազմը, սակայն չունեցանք խաղաղություն», «Եթե Երրորդ համաշխարհային պատերազմն ընթանա ատոմային ռումբերով, ապա չորրորդը՝ քարերով և ձողերով կլինի»։

Պատերազմի ժամանակ Այնշտայնը խորհուրդներ էր տալիս ԱՄՆ ռազմա-ծովային ուժերին և աջակցում էր տարբեր տեխնիկական խնդիրների լուծմանը։[32]

Փրինստոն (1945-1955)։ Պայքար խաղաղության համար։ Դաշտի միասնական տեսություն [խմբագրել]

Այնշտայնի տունը Փրինստոնում

Հետպատերազմյան տարիներին Այնշտայնը դարձավ խաղաղության կողմնակից գիտնականների Փագուոշ շարժման հիմնադիրներից մեկը։ Թեև այդ շարժման առաջին համագումարը կայացավ Այնշտայնի մահից հետո (1957), այդպիսի շարժում ստեղծելու նախաձեռնությունը արտահայտվում էր լայն տարածում գտած Ռասել-Այնշտայնի մանիֆեստում (գրված Բերտրան Ռասելի հետ համատեղ), որը զգուշացնում էր ջրածնային ռումբի ստեղծման և կիրառման վտանգի մասին։ Այդ շարժման շրջանակներում Այնշտայնը Ալբերտ Շվեյցարի, Բերտրան Ռասելի, Ֆրեդերիկ Ժոլիո-Կյուրիի և այլ համաշխարհային ճանաչում ունեցող գիտնականների հետ միասին պայքարում էր սպառազինության մրցավազքի, միջուկային և ջերմամիջուկային զենքի ստեղծման դեմ։ Այնշտայնը կոչ էր անում նաև հանուն նոր պատերազմը կանխարգելելու, ստեղծել համաշխարհային կառավարություն, որի համար սուր քննադատության արժանացավ խորհրդային մամուլում։(1947)[33][34]

1947 թվական

Մինչև կյանքի վերջ Այնշտայնը շարունակում էր աշխատել տիեզերագիտության խնդիրների ուսումնասիրման վրա, սակայն մեծ ջանքերն ուղղել էր դաշտի միասնական տեսության ստեղծման վրա։ Դրանում նրան օգնում էին պրոֆեսիոնալ մաթեմատիկոսներ, այդ թվում (Փրինստոնում) Ջոն Քեմենին։ Ձևականորեն որոշ առաջընթաց կար այդ ուղղությամբ. նա մշակեց դաշտի միասնական տեսության նույնիսկ 2 տարբերակ։ 2 մոդելներն էլ մաթեմատիկորեն նրբագեղ էին, նրանցից հետևում էր ոչ միայն հարաբերականության ընդհանուր տեսությունը, այլև Մաքսվելի ողջ էլեկտրադինամիկան. սակայն դրանք ոչ մի նոր ֆիզիկական արդյունքներ չէին տալիս։ Իսկ զուտ մաթեմատիկան՝ ֆիզիկայից անկախ Այնշտայնին երբեք չէր հետաքրքրում, և նա 2 մոդելներն էլ ոչ պիտանի համարեց։ [35]

1929թ. սկզբներին Այնշտայնը փորձում էր զարգացնել Թեոդոր Կալուցի և Օսկար Կլեյնի գաղափարները՝ աշխարհն ունի 5 չափումներ, ընդ որում հինգերորդը միկրոչափեր ունի և այդ պատճառով էլ անտեսանելի է։ Նրանից նոր ֆիզիկական հետաքրքիր արդյունքներ ստանալ չհաջողվեց և բազմաչափ տեսությանը շուտով հանգիստ թողեցին (որպեսզի հետագայում վերածնվի լարերի տեսությունում)։ Միասնական տեսության երկրորդ տարբերակը (1950) հիմնված էր այն ենթադրության վրա, որ տարածություն-ժամանակը ոչ միայն կորություն ունի, այլև գալարներ; այն նույնպես ներառում էր հարաբերականության ընդհանուր տեսությունը և Մաքսվելի տեսությունը, սակայն հավասարումների վերջնական տարբերակ, որը կնկարագրեր ոչ միայն մակրոաշխարհը, այլև միկրոաշխարհը, այդպես էլ գտնել չհաջողվեց։ Իսկ առանց դրա տեսությունը մնաց շենքի լոկ մաթեմատիկական վերնաշինվածք, որի կարիքը այդ շենքը բնավ չուներ։

Հերման Վեյլը հիշում էր, որ Այնշտայնը մի անգամ ասել էր իրեն. [36] «Առանց ղեկավարող ակնհայտ ֆիզիկական սկզբունքի ֆիզիկան չի կարելի կառուցել»։

1955թ. Այնշտայնի առողջությունը կտրուկ վատթարացավ։ Նա կտակ կազմեց և ընկերներին ասաց. «Իմ առաքելությունն այս աշխարհում ես կատարեցի»։ Նրա վերջին աշխատությունը միջուկային պատերազմը կանխարգելելուն ուղղված անավարտ կոչն էր։

Նրա խորթ աղջիկը՝ Մարգոն, հիշեց նրա հետ վերջին հանդիպումը հիվանդանոցում. [37]

Aquote1.png Նա խոսում էր խորը հանգստությամբ, իսկ բժիշկների հետ՝ նույնիսկ թեթև հումորով և սպասում էր իր վախճանին՝ որպես «բնության սպասվող երևույթ»։ Որքան անվախ էր նա կենդանի ժամանակ, այնքան հանգիստ ու խաղաղ նա դիմավորեց մահը։ Առանց որևէ սենտիմենտալության և ափսոսանքի նա լքեց այս աշխարհը։ Aquote2.png


Ալբերտ Այնշտայն գիտնականը, ով Տիեզերքի մասին մարդկության պատկերացումները հեղաշրջեց, մահացավ 1955թ. ապրիլի 18-ին, ժամը 01։25-ին 77 տարեկան հասակում Փրինստոնում՝ աորտայի անևրիզմայի պատռվածքից։ Մահվանից առաջ նա մի քանի գերմաներեն բառ ասեց, սակայն ամերիկուհի բուժքույրը հետագայում չկարողացավ դրանք արտաբերել։ Չընդունելով անձի ոչ մի տեսակ պաշտամունք՝ նա արգելեց մեծ հանդիսավորությամբ շքեղ թաղում կազմակերպել, այդ պատճառով ցանկացել էր որպեսզի թաղման վայրն ու ժամը չհրապարակվի։ 1955թ. ապրիլի 19-ին առանց լայն հնչեղության կայացավ մեծ գիտնականի հուղարկավորության արարողությունը, որին ներկա էին միայն 12 ամենամտերիմ ընկերները։ Նրա մարմինն այրվեց Ewing Cemetery կրեմատորիայում, իսկ մոխիրը քամուն տրվեց։ [38][39]

Հետաքրքիր փաստեր [խմբագրել]

  • Երբ Այնշտայնին հարցնում էին, թե որտեղ է նրա լաբորատորիան, նա, ժպտալով ցույց էր տալիս իր գրիչը [40]
  • Մեկ այլ հարցը, որ նրան հաճախ էին տալիս, թե ինչպե՞ս իրեն հաջողվեց ստեղծել հարաբերականության տեսությունը: Կեսկատակ կեսլուրջ, նա պատասխանում էր[41]`

Ինչո՞ւ հենց ես եմ ստեղծել հարաբերականության տեսությունը։ Երբ ես ինձ տալիս եմ այդ հարցը, ապա ինձ թվում է, որ պատճառը հետևյալն է: Նորմալ հասուն մարդը ընդհանրապես չի մտածում տարածության և ժամանակի խնդրի մասին։ Իր կարծիքով, նա այդ մասին արդեն մտածել է մանկությունում: Իսկ ես էլ զարգացել եմ բանականորեն այնքան դանդաղ, որ տարածությունն ու ժամանակը սկսեցին զբաղեցնել իմ մտքերը, երբ ես արդեն մեծահասակ էի: Բնականաբար, ես կարող էի ավելի խորը մտածել խնդրի մասին, քան նորմալ հակումներով երեխան:

  • Մի անգամ Գերմանիայում Այնշտայնը մասնակցեց բարեգործական համերգի: Տեղացի լրագրողը, հիացած նրա կատարումով, հարցրեց իր հարևանուհուն` «Այս ո՞վ է նվագում» և ստացավ պատասխան` «Ինչպե՞ս, դուք չճանաչեցի՞ք։ Սա ախր ինքը Այնշտայնն է։» - «Ահ, այո, իհարկե»։ Հաջորդ օրը թերթում հայտնվեց փոքրիկ հոդված մեծ երաժիշտ, անկրկնելի ջութակահար, Ալբերտ Այնշտայնի ելույթի մասին։ «Մեծ երաժիշտը» շատ ուրախացավ, կտրեց հոդվածը և հպարտորեն ցույց էր տալիս իր ծանոթներին` «Դուք կարծում եք, ես գիտնական ե՞մ։ Ես հանրահայտ ջութակահար եմ, ահա թե ով եմ ես իրականում»։[42]
  • 1932 թվականին ամերիկյան «Կանանց հայրենասիրական ընկերությունը» պահանջեց թույլ չտալ Այնշտայնին մուտք գործել ԱՄՆ, քանի որ նա հայտնի խառնակիչ և կոմունիստ է։ Վիզա ի վերջո տվեցին, իսկ Այնշտայնը ցավով գրեց թերթում` «Ես երբեք չէի ստացել գեղեցիկ սեռից այսպիսի եռանդուն մերժում, իսկ եթե նույնիսկ ստացել էի, ապա ոչ այսքանից միանգամից»։[43]
  • Լայնորեն հայտնի լուսանկարը, որտեղ Այնշտայնը լեզու է ցույց տալիս կատարվել է լրագրողների և լուսանկարչի պնդերեսության շնորհիվ, երբ նրանցից մեկը խնդրել է Այնշտայնին «ժպտալ խցիկին»[44]:

Անձնական դիրքորոշում [խմբագրել]

Մարդկային հատկություններ [խմբագրել]

Սիրված գործիքը

Այշտեյնի մտերիմ հարազատները նրան նկարագրում են որպես շփվող, ընկերասեր, կենսուրախ, մեծ հումորի զգացման տեր մի անձնավորության, նշելով նրա բարությունը, ամեն մի վայրկյան օգնելու պատրաստակամությունը, սնոբիզմի բացակայությունը:[45]

Այնշտայնը անչափ շատ էր սիրում երաժշտություն` հիմնականում 18-րդ դարի ստեղծագործություններ: Տարբեր տարիներին նրա նախընտրելի կոմպոզիտորներից են եղել Բախը, Մոցարտը, Շումանը, Հայդնը, Շուբերտը, իսկ վերջին տարիներին` Բրամսը:[28] Նա լավ ջութակ էր նվագում և այդ ջութակից երբեք չէր բաժանվում: Գրականության սիրված հեղինակներից էին Լև Տոլստոյը, Ֆեոդոր Դոստոևսկին,[46] Չարլզ Դիքենսը և Բերտոլդ Բրեխտը: Բացի այդ հետաքրքրվել է նաև ֆիլատելիայով, այգեգործությամբ, առագաստային սպորտով (նույնիսկ հոդված է գրել սպորտային առագաստանավերի ղեկավարման թեորիայի մասին): Անձնական կյանքում եղել է ոչ պահանջկոտ անձնավորություն: Կյանքի վերջին տարիներին միշտ կրում էր իր սիրած սվիտերը:

Չնայած նրա անսահաման մեծ գիտական հեղինակությանը, Այնշտայնը չի տառապել ավելորդ ինքնամեծարմամբ: Նա ընդունում էր, որ կարող է և ինչ-որ բանում սխալված լինել և եթե նմանատիպ բան էր տեղի ունենում, նա հրապարակավ ընդունում էր իր սխալը: Նմանատիպ դեպք տեղի ունեցավ 1922 թ.-ին, երբ նա ղեկավարում էր Ալեքսանդր Ֆրիդմանի հոդվածը, որը կանխագուշակել էր տիեզերքի ընդլայնումը: Ֆրիդմանից նամակ ստանալով և վիճակելի փաստերը պարզելով, Այնշտայնը ամսագրում հաղորդեց, որ ինքը սխալ էր, և Ֆրիդմանի արդյունքներն արժեքավոր են և նոր լույս են սփռում տիեզերական դինամիկայի մոդելի մասին:

Անարդարութունը, հարստահարումը և սուտը միշտ զայրացնում էին Այնշտայնին: 1935 թ.-ին իր քույր Մայեին ուղղված նամակում Այնշտայնը գրել է.[28]

Թվում է, թե մարդիկ կորցրել են արդարության և արժանապատվության նկատմամբ ձգտումը: Այլևս չեն հարգում այն, որ մեծ զոհերի գնով կարողացել են նվաճել նախորդ, լավագույն սերունդները... Վերջնական արդյունքում որպես մարդկային բոլոր արժանիքների հիմք ծառայում է բարոյականությունը: Որպես այդ փաստի պարզ գիտակցում ծառայում է պարզագույն դարաշրջանի Մովսեսի անվիճելի մեծության փաստը: Ինչպիսի հակադրություն կա այժմյան մարդկանց հետ համեմատած:

Այնշտայնի համար գերմաներենի ամենաատելի բառը եղել է Zwang բառը, որը նշանակում է բռնություն, պարտադրում:[47]

Այնշտայնին բժշկող Գուստավ Բուկին պատմում էր,[48] որ Այնշտայնը տանել չէր կարողանում նկարչի համար կեցվածք ընդունելը: Բայց կարևոր է նշել, որ երբ Այնշտայնը ֆինանսական նեղ կացության մեջ էր ընկնում, նա համաձայնվում էր կեցվածք ընդունելուն և ժամերով համբերատար նստում էր նկարչի դիմաց:

Իր կյանքի վերջին տարիներին Այնշտայնը երկու խոսքով ասել է, թե որն է իր արժեքների համակարգը`[49] «Իդեալները, որոնք լուսավորել են իմ ճանապարհը և ինձ ուժ և քաջություն են հաղորդել, բարությունը, գեղեցկությունը և ճշմարտւթյունը»:

Քաղաքական համոզմունքներ [խմբագրել]

Այնշտայնի արձանը Իսրաելյան գիտությունների ակադեմիայում

Ալբերտ Այնշտայնը համոզված դեմոկրատ սոցիալիստ է, հումանիստ, պացիֆիստ և անտիֆաշիստ: Ի շնորհիվ ֆիզակայում կատարված հեղափոխական հայտնագործումների ձեռք բերված հեղինակության, գիտնականը կարողացել է ակտիվաորեն ազդել աշխարհի հասարաքաղաքական կյանքի ձևավորման վրա:

ԱՄՆ-ի մարքսիստական «Monthly Review» ամսագրում որպես հոդված տպագրված «Ինչո՞ւ սոցիալիզմ» («Why Socialism?») վերնագրով էսսեում[50] Ալբերտ Այնշտայնը շարադրել է սոցիալ ձևավորման իր տեսլականը: Հատկապես գիտնականը նշել է, որ կապիստալիստական հարաբերություններում տնտեսական անարխիան երկարատև կյանք չունի: Այն ձևավորվել է սոցիալական անարդարությունների պատճառով: Իսկ որպես կապիտալիզմի ամենավատ հատկանիշ նշել է «մարդկային անհատականության անտեսումը»: Դատապարտելով մարդկանց մեկուսացումը կապիտալիզմի ժամանակ, շահի նկատմամբ ունեցած ձգտումը, Այնշտայնը նշել է, որ ժողովրդավարական հասարակությունն ինքնին չի կարող սահմանափակել կապիտալիստական օլիգարխիայի կամայականությունները և մարդու իրավունքների ապահովումը կարելի է միայն պլանավորված տնտեսության առկայության դեպքում: Պետք է նշել, որ այդ հոդվածը գրվել է տնտեսագետ-մարքսիստ Պոլա Սյուզիի միջնորդությամբ մարկատիզմյան «վհուկների որսի» թեժացման պահին և արտահայտել է գիտնականի տեսակետը:

Այնշտայնը ժողովրդավարական սոցիալիզմի կողմնակից էր, որն իր մեջ միավորում էր ազգաբնակչության սոցիալական պաշտպանությունը ու ժողովրդավարական ռեժիմով տնտեսության պլանավորումը և հարգում էր մարդու իրավունքը: Լենինի մասին նա գրել է. «Ես Լենինին հարգում եմ որպես մարդ, որն իր ամբողջ ուժն ու եռանդն անձնվիրաբար նվիրել է սոցիալիստական արդարության իրականության գործին: Նրա մեթոդն ինձ թվում էր ոչ նպատակահարմար: Բայց մի բան անկասկած ճիշտ է` նրա նման մարդիկ մարդկային խղճի պահպանողը և թարմացնողն են:[51] Այնշտայնը հավանություն չէր տալիս սոցիալիստական հասարակության կառուցման տոտալիտար մեթոդներին, որը որ դիտվում էր ԽՍՀՄ-ում: 1948 թ.-ին խորհրդային գիտնականներին ուղղված իր նամակում Այնշտայնը նշել է սոցիալիստական կառույցի այնպիսի բացասական գծեր, որոնցից են ամնեակարող բյուրոկրատիան, խորհրդային իշխանության տենդենցն իրենց իշխանությունը «այսպես ասած որպես եկեղեցու դեր ծառայելը և մարդկանց պիտակել որպես դավաճան կամ նողկալի չարագործներ, որոնք այդպիսին չէին հանդիսանում:»[52] 1938 թ.-ին Այնշտայնին Իոսիֆ Ստալինին և ԽՍՀՄ-ի մյուս ղեկավարներին մի քանի նամակներ գրեց, որոնցում խնդրում էր մարդկային վերաբերմունք տածել ԽՍՀՄ-ի տարածքում գտնվող ֆիզիկոս էմիգրանտներին:[53] Հատկապես Այնշտայնը շատ էր մտահոգված Էմմի Նետերի եղբոր` Ֆրից Նետերի կյանքի մասին, որը հույս ուներ ԽՍՀՄ-ում ապաստան գտնել, բայց 1937 թ.-ին ձերբակալվեց և 1941 թ.-ի սեպտեմբերին գնդակահարվեց: Միևնույն ժամանակ Այնշտայնը մնում էր որպես Արևմտյան աշխարհի և Սոցիալիստական ճամբարի հետ մտերմացման և համագործակցման վառ կողմնակից:

Հակապատերազմական տեսակետի մասին Այնշտայնը գրել է[54]

Իմ պացիֆիզմը դա բնազդային զգացում է, որն ինձ տիրում է նրա համար, որովհետև մարդասպանությունն ինձ համար նողկալի մի բան է: Իմ վերաբերմունքը գալիս է ոչ թե մի ինչ-որ խելահեղ թեորիայից, այլ հիմնավորված է ցանկացած տեսակի դաժանության և ատելության դեմ ունեցած խորը ատելությամբ:

Նա հերքում էր ազգայնականությունն իր բոլոր դրսևորումներով` այն անվանելով որպես «մարդկային պատիժ»:

Պատերազմի տարիներին Այնշտայնը մի կողմ դրեց իր պացիֆիստական սկզբունքները և ակտիվորեն մասնակցեց ֆաշիզմի դեմ պայքարում, իսկ նրա զարմիկը` անարխասինդիկալիստ Կարլ Այնշտայնը մարտնչում էր Իսպանական հանրապետության կողմից: Պատերազամից հետո Այնշտայնը պաշտպանում էր խաղաղ ժողովրդական մասսաների իրավունքները: Նա հատկապես գնահատում էր Մահաթմա Գանդիի ձեռքբերումները. «Ես Գանդիի հայեցակետը մեր բոլոր ժամանակակից քաղաքագետներից ամենառաջադեմն եմ համարում: Մենք պետք է փորձենք նմանատիպ ոճի արարքներ գործենք` չօգտագործելով բռնություն մեր իրավունքների պաշտպանման համար»: Ջուլիան Հակսլիի, Թոմաս Մանի և Ջոն Դյուիի հետ միասին նա եղել է Նյու Նորքի առաջին հումանիտար հասարակության (First Humanist Society of New York) խորհրդի անդամ:

Գաղութատիրության և իմպերիալիզմին դեմ լինելով, Ալբերտ Այնշտայնը Անրի Բարբյուսի և Ջավահարլալ Ներուի հետ միասին նա մասնակցել է Բրյուսելյան Հակաիմպերիալիստական լիգայի կոնգրեսում (1927): Նա ակտվորեն աջակցում էր ԱՄՆ-ում բնակվող նեգրերին` մարդու իրավունքներ ձեռք բերելու պայքարին` երկար տարիների ընթացքում մտերիմ լինելով ՍՍՀՄ-ում բնակվող սևամորթ երգիչ և դերասան Պոլ Ռոբսոնի հետ: Իմանալով, որ ծերացած Ուիլյամ Դյուբուան հայտարարվել է որպես «կոմունիստական լրտես», Այնշտայնը պահանջեց իրեն կանչել որպես պաշտանության վկա, և դրանից քիչ անց գործը փակեցին: Նա քննադատորեն է մոտեցել «Օպենգեյմերի գործին», որին 1953 թ.-ին մեղադրեցին «կոմունիստական համակրանքների» մեջ և հեռացրեցին գաղտնի աշխատանքներից: 1946 թ.-ին Այնշտայնը Միդլենյան համալսարանի բազայի վրա հրեական համալսարան բացելու ակտիվիստների շարքերում էր: Հետագայում, երբ մերժվեց Այնշտայնի առաջարկը, որ համալսարանի տնօրեն դառնա լիբերալ Հորալդ Լասկին, ֆիզիկոսը հրաժարվեց սատարելուց և ավելի ուշ հրաժարվեց նաև այդ համալսարանում իրեն առաջարկած պատվավոր կոչումից:[55]

«Ձախակողմյան» լինելու պատճառով ԱՄՆ-ում պահպանողականները անընդհատ խոչընդոտում էին գիտնականին: Դեռ 1932 թ.-ին «Women patriot corporation» կազմակերպությունը նամակով դիմեց ԱՄՆ-ի Պետդեպարտամենտին, որ Այնշտայնին թույլ չտան մտնել ԱՄՆ, քանի որ նրանք հավաստիացնում էին, որ նույնիսկ «Իոսիֆ Ստալինը այդքան շատ անարխիա-կոմունիստական խմբավորումների հետ կապված չէ, որքան որ ինքը»: Այդ ժամանակ ԿՀՎ-ի ձեռքի տակ կար «անվստահելի» Այնշտայնի անձնական գործը, որը կազմում էր 1427 էջ: Այնշտայնին հիմնականում մեղադրում էին նրանում, որ նա «քարոզում էի դոկտրինան, որ ուղղված էր անարխիա հիմնելուն»: ԿՀՎ-ի արխիվները վկայում են այն մասին, որ գիտնականը մեծ ուշադրության տակ է եղել հատուկ ծառայությունների կողմից, քանի որ 1937-1955 թթ. Այնշտայնը «եղել է կամ հովանավորում է 34 կոմունիստական ճակատների», հանդիսանում է նմանատիպ երեք կազմակերպության պատվավոր ներկայացուցիչ և նրա մտերիմ ընկերների մեջ կային անձինք, որոնք «սատարում են կոմունիստական գաղափարախոսությանը»:[56]

Հրեական 5 լիր արժողության թղթադրամ (1968) Այնշտայնի դիմանկարով

Մտահոգվելով Գերմանիայում անտիսեմիտիզմի արագ աճով, Այնշտանը սկսեց աջակցել սինոիստական շարժմանը, որպեսզի վերջիններս Պաղեստինում ստեղծեն ազգային օջախ և այդ թեմայով նա մի շարք հոդվածներ գրեց: Հատկապես Այնշտայնը շատ ակտիվ աշխատում էր այն գաղափարի շուրջ, որ հրեական համալսարան բացվի Երուսաղեմում (1925): Նա իր տեսակետը բացատրել է հետևյալ կերպ.[57]

Մինչև վերջերս ես ապրում էի Շվեյցարիայում, և երբ այնտեղ էի գտնվում, ես չէի գիտակցում իմ հրեա լինելու փաստը…
Երբ ես եկա Գերմանիա, ես առաջին անգամ իմացա, որ ես հրեա եմ: Եվ ընդ որում այդ փաստն ինձ գիտակցել օգնեցին ավելի շատ ոչ հրեաները, քան հրեաները... Այդ ժամանակ ես հասկացա, որ միայն համատեղ աշխատանքը, որը շատ արժեքավոր կլինի ողջ աշխարհի հրեաների համար, կբերի ազգի վերածննդին...
Եթե մենք չապրեինք անտանելի, անհոգի և բիրտ մարդկանց հետ, ես առաջինը կլինեի, ով կհրաժարվեի ազգայնականության գաղափարից հօգուտ կատարյալ մարդկության:

Հետևողական ինտերնացիոնալիստ լինելով, նա պաշտպան կանգնեց բոլոր հալածված ազգություններին` հրեաներին, հնդկացիներին, ամերիկյան նեգրերին և այլն: Չնայած նրան, որ Այնշտայնը ենթադրում էր, որ հրեաները կարող են յոլա գնալ առանց առանձին պետության, սահմանների և բանակի, նա ողջունեց 1947 թ.-ին Իսրայել պետության ստեղծումը:[58] 1921 թ.-ին նա Պաուլ Էրենֆեստին գրել է. «Սինոիզմը իրենից ներկայացնում է նոր հրեական իդեալ և կարող է հրեական աշխարհին բերել գոյության ուրախություն»: Հոլոքոստից հետո նա նկատեց. «Սիոնիզմը չկարողացավ գերմանական հրեաներին պաշտպանել բնաջնջումից: Բայց նրանք` ովքեր կարողացան գոյատևել, սիոնիզմն այդ զրկանքներն արժանապատվորեն տանելու ներքին ուժեր տվեց, որի ժամանակ մարդիկ չկորցրեցին առողջ ինքնահարգանքը»:[28] 1952 թ.-ին Այնշտայնին նույիսկ առաջարկվեց դառնալ Իսրայելի երկրորդ նախագահը, որից գիտնականը խոհեմաբար հրաժարվեց` մեջ բերելով նման ոլորտում իր փորձի բացակայությունը: Իր բոլոր նամակները, ձեռագրերը և արտոնագրերը Այնշտայնը կտակել է Երուսաղեմի հրեական համալսարանին:[59]

Փիլիսոփայություն [խմբագրել]

Կրոնական հայացքներ [խմբագրել]

Գնահատում և հիշատակ [խմբագրել]

Չարլզ Պերսի Սնոուն Այնշտայնի մասին`

Եթե Այնշտայնը չլիներ, XX-րդ դարի ֆիզիկան կլիներ ուրիշ: Նույն բանը չի կարելի ասել որևիցէ մի այլ գիտնականի մասին... Նա հասարակական կյանքում զբաղեցրել է մի այնպիսի տեղ, որը դժվար թե զբաղեցնի ինչ-որ գիտնական ապագայում: Ոչ ոք, փաստորեն, չգիտի, թե ինչու, սակայն նա մտել է ամբողջ աշխարհի գիտակցության մեջ, դառնալով գիտության կենդանի մարմնավորում և քսաններորդ դարի մտքի տիրակալ։
Նա ասել է` «Հոգատարություն անհատի և նրա ճակատագրի մասին պետք է լինի գիտության հիմնական նպատակը։ Երբեք մի մոռացեք դա, ձեր գծագրերի և հավասարումների մեջ»։ Ավելի ուշ նա ասել է` «Արժեքավոր է միայն այն կյանքը, որը ապրել ես մարդկանց համար»…
Այնշտայնը եղել է ամենավեհանձն մարդը, որին մենք երբևէ հանդիպել ենք։

Ռոերտ Օպենհեյմերը`[60] «Նրա մեջ միշտ կար ինչ-որ կախարդական մաքրություն, միաժամանակ, և մանկական, և անսահման համառ»:

Բերտրան Ռասելը`

Ես կարծում եմ, նրա աշխատանքը և նրա ջութակը տալիս էին իրեն զգալի երջանկություն, սակայն խորագույն ցավակցումը մարդկանց նկատմամբ և հետաքրքրությունը նրանց ճակատագրի մասին պաշտպանեցին Այնշտայնին այսպիսի մարդու համար ոչ պատշաճ հուսահատությունից… Այնշտայնի հետ շփումը տալիս էր անսովոր բավարարվածություն։ Չնայած իր հանճարին ու համբավին, նա պահում էր իրեն բացարձակ պարզ, առանց անգամ չնչին գերազանցության ոտնձգությունների... Նա եղել է ոչ միայն մեծ գիտնական, այլ նաև մեծ մարդ։

Գեդֆրի Հարդին բնութագրել է Այնշտայնին երկու բառով` «Հեզ և իմաստուն»։

Ճանաչումը [խմբագրել]

Սովետական փոստային դրոշմանիշ, նվիրված Ալբերտ Այնշտայնին

Նոբելյան կոմիտեի արխիվներում պահպանվել են Այնշտայնի մոտ 60 առաջադրման դիմումներ կապված հարաբերականության տեսության ձևակերպման հետ, նրա թեկնածությունը հետևողականորեն առաջադրվում էր ամեն տարի սկսած 1910-ից մինչև 1922 թվականները (բացի 1911-ի և 1915-ի)։ Սակայն մրցանակ նրան շնորհվել է միայն 1922 թվականին, ֆոտոէլեկտրիկական էֆեկտի տեսության համար, որը Նոբելյան կոմիտեի անդամներին թվացել էր որպես ավելի անվիճելի ներդրում գիտության մեջ։ Այս անվանակոչման արդյունքում Այնշտայնը ստացավ (նախկինում հետաձգված) մրցանակը 1921 թվականի համար միաժամանակ Նիլս Բորի հետ, ով ստացել էր 1922 թվականի մրցանակը։

Այնշտայնին շնորհվել են պատվավոր դոկտորի կոչումներ բազմաթիվ համալսարաններում, այդ թվում` Ժնևի, Ցյուրիխի, Ռոստոկի, Մադրիդի, Բրյուսելի, Բուենոս Այրեսի, Լոնդոնի, Օքսֆորդի, Քեմբրիջի, Գլազգոյի, Լիդսի, Մանչեստերի, Հարվարդի, Փրինսթոնի, Նյու Յորքի (Օլբանի), Սորբոնի։

Որոշ այլ պարգևներ`[61]

Ալբերտ Այնշտայնը նույնպես ստացել է մի շարք պարգևներ հետմահու`

  • 1992` նրան անվանեցին համար 10-ը` Մայքլ Հարտի պատրաստած պատմության մեջ ամենաազդեցիկ մարդկանց ցանկում :
  • 1999` «Թայմ» ամսագիրը անվանեց Այնշտայնին «Դարի անձ»:
  • 1999` Գելափի հարցման արդյունքում Այնշտայնը XX-րդ դարի ամենաակնածալի մարդկանց ցանկում զբաղեցրեց 4-րդ տեղը
  • 2005 թվակյանը հայտարարվեց ՅՈւՆԵՍԿՈ-ի կողմից ֆիզիկայի տարի, ի պատիվ «հրաշքների տարվա» հարյուրամյակի, որը պսակվեց հատուկ հարաբերականության տեսության հայտնաբերումով:
Ա. Այնշտայնի արձանը Վաշինգտոնում, Ռոբերտ Բերկսի աշխատանքը

ԱՄՆ մայրաքաղաքում տեղադրված է Այնշտայնի արձանը, ստեղծված Ռոբերտ Բերկսի կողմից (1979):

Որոշ հիշարժան վայրեր, կապված Այնշտայնի հետ`

  • Բերն, Կրամգասե փողոց (Kramgasse), տուն համար 49, ապրել է 1903 - 1905 թվականները: Այժմ այստեղ է գտնվում «Ալբերտ Այնշտայնի տուն-թանգարանը»։
  • Ցյուրիխ, Մուսոնշտրասե, տուն 12, ապրել է 1909 - 1911 թվականները։
  • Ցյուրիխ, Գոֆշտրասե, տուն 116, ապրել է 1912 - 1914 թվականները։
  • Բեռլին, Վիտելսբախերշտրասե, տուն 13, ապրել է 1914 - 1918 թվականները (այս բեռլինյան տունը, ինչպես և հաջորդը, ավերվել է ռազմական գործողությունների արդյունքում 1945 թվականին)։
  • Բեռլին, Գաբերլանդշտրասե, տուն 5, ապրել է 1918 - 1933 թվականները։
  • Փրինսթոն, Մերսեր-սթրիթ, տուն 112, ապրել է 1933 - 1955 թվականները։

Հուշատախտակներ`

Այնշտայնի անունով են կոչվել [խմբագրել]

«Այնշտայնի օղակներ»

Մշակութային ազդեցությունը [խմբագրել]

Ալբերտ Այնշտայնը դարձավ մի շարք գեղարվեստական վեպերի, ֆիլմերի և թատերական բեմադրությունների հերոս։ Մասնավորապես, նա հանդես է գալիս որպես գործող անձ Նիկոլաս Ռոգայի «Insignificance» ֆիլմում, Ֆրեդ Շեպիզիի «Բանականության գործակից» կատակերգությունում (որում նրա դերը խաղում է Վալտեր Մատաուն), Ֆիլիպ Մարտինի «Այնշտայն և Էդինգտոն» (Einstein and Eddington) հեռուստաֆիլմում (2008), Սթիվ Մարտինի կատակերգական պիեսում, Ժան Քլոդ Կարյեի «Խնդրեմ, մսյե Այնշտայն» (Einstein S’il Vous Plait) և Ալան Լայթմանի «Այնշտայնի երազանքները» (Einstein’s Dreams) վեպերում և այլն։ Մեծ ֆիզիկոսի կերպարի հումորային մասը դրսևորվում է Էդ Մետցգերի «Ալբերտ Այնշտայն. Գործունյա բոհեմացին» բեմադրությունում: «Պրոֆեսոր Այնշտայնը», ով ստեղծել է խրոնոսֆերան և կանխում է Հիտլերի իշխանության գալը, գլխավոր կերպարներից մեկն է համակարգչային խաղերի Command & Conquer շարքում: «Կաին XVIII» ֆիլմում գիտնականը ակնհայտորեն գրիմավորված է նմանակելով Այնշտայնին։

Ալբերտ Այնշտայնի արտաքին տեսքը, հասուն հասակում սովորաբար հասարակ սվիտերով և խառնված մազերով, հանրաճանաչ մշակույթում ընդունվում է որպես «խելագար գիտնականների» կամ «ցրված պրոֆեսորների» մարմնավորում։ Բացի այդ, մշակույթում ակտիվորեն օգտագործվում է մեծ ֆիզիկոսի մոռացկոտությունը և անպրակտիկությունը, որոնք արտացոլվում են նաև բոլոր նրա գործընկերների վրա: «Թայմ» ամսագիրը նույնիսկ անվանել է Այնշտայնին «մուլտիպլիկատորների իրականացած երազանք»[63]։ Լայն տարածում ունեն Ալբերտ Այնշտայնի լուսանկարները: Առավել հայտնի է նրա լուսանկարը կատարված 72-րդ ծննդյան տարեդարձի ժամանակ (1951)։ Լուսանկարիչ Արտուր Սասը խնդրել է Այնշտայնին ժպտալ լուսանկարման համար, ինչին մեծ գիտնականը պատասխանել է լեզու ցույց տալով։ Այս լուսանկարը դարձել է ժամանակակից մշակույթի սրբապատկերը, ներկայացնելով հանճարի և միևնույն ժամանակ կենսախինդ, կենդանի մարդու: 2009 թվականի հունիսի 21-ին ամերիկյան աճուրդում Նյու Հեմփշիրում 1951 թվականին կատարված ինը բնօրինակ լուսանկարներից մեկը վաճառվել է 74 հազար ԱՄՆ դոլարով։ Ա. Այնշտայնը նվիրել էր այդ լուսանկարը իր ընկերոջը, լրագրող Հովարդ Սմիթին, և գրել էր նրա վրա, որ «հեգնական ծամածռությունը ուղղված է ամբողջ մարդկությանը»։

Այնշտայնի հանրաճանաչությունը ժամանակակից աշխարհում այնքան մեծ է, որ առաջանում են վիճելի պահեր մեծ գիտնականի անվան և արտաքին տեսքի լայնորեն օգտագործման մասին գովազդներում և առևտրական ապրանքանիշներում։ Քանի որ Այնշտայնը կտակել է իր ունեցվածքի մի մասը, ներառյալ իր լուսանկարների օգտագործումը, Երուսաղեմի հրեական համալսարանին, «Ալբերտ Այնշտայն» ապրանքանիշը գրանցվել է առևտրային ապրանքանիշի կարգավիճակով։ Համապատասխանաբար, Այնշտայնի անվան առևտրային նպատակներով օգտագործման ժամանակ անհրաժեշտ է ավելացնել նրան ™ նշանը։

Զանգվածային մշակույթում հանդես գալը [խմբագրել]

Ֆիլմագրություն [խմբագրել]

Առասպելներ և այլընտրանքային տարբերակներ [խմբագրել]

Ալբերտ Այնշտայնի բազմակողմանի գիտական և քաղաքական ակտիվությունը տեղիք են տվել բազմաթիվ առասպելների, ինչպես նաև նրա գործունեությանն վերաբերող բազմաթիվ ոչ ավանդական գնահատականների առաջացմանը։ Դեռ գիտնականի կենդանության օրոք ստեղծվեցին բավականին մեծ թվով գրքեր, որոնք փոքրացնում կամ նույնիսկ բացառում էին նրա դերը ժամանակակից ֆիզիկայում։ Դրանում նշանակալի դեր խաղացին «արիացի» ֆիզիկոսներ Ֆիլիպ Լենարդն ու Յոհաննես Շտարկը, ինչպես նաև մաթեմատիկոս Է. Ուիտիկերը։ Այդ գրականությունն լայն տարածում գտավ հիմնականում նացիստական Գերմանիայի օրոք, որտեղ, օրինակ, հարաբերականության հատուկ տեսությունն ամբողջությամբ վերագրվում էր «արիացի» ֆիզիկոսներին։ Ժամանակակից ֆիզիկայի բնագավառում Այնշտայնի դերի փոքրացումն ընթանում է մինչ այսօր։ Օրինակ, ոչ շատ վաղուց առաջ էր քաշվել մի վարկած, ըստ որի Այնշտայնին վերագրված գիտական աշխատություններն իրականում պատկանում են ոչ թե իրեն, այլ իր կնոջը՝ Միլևա Մարիչին։[66]

Միլևա Մարիչի գիտական արժանիքները [խմբագրել]

Ըստ Այնշտայնի հետ կապված բազմաթիվ առասպելներց մեկի, Միլևա Մարիչը (Այնշտայնի առաջին կինը) իբր թե օգնել է նրան մշակել հարաբերականության տեսությունը կամ նույնիսկ հենց ինքն է դրա հեղինակը։ Այս հարցը հետազոտվել է պատմաբանների կողմից[67]։ Ենթադրությունն ապացուցող որևէ փաստաթուղթ չի գտնվել։ Միլևան մաթեմատիկայից կամ ֆիզիկայից որևէ արտակարգ կարողություններ չի ունեցել: Ավելին, նա նույնիսկ չի կարողացել հանձնել Պոլիտեխնիկումի ավարտական քննությունները[68]։ Նրա որևէ գիտական աշխատանք հայտնի չէ՝ ոչ Այնշտայնի հետ համատեղ կյանքի, և ոչ էլ հետագա տարիներին (նա մահացել է 1948թ.-ին)։ Նրա և Այնշտայնի միջև վերջերս հրապարաված երկխոսության մեջ նա որևէ կերպ չի հիշատակում հարաբերականության տեսությունը, մինչդեռ Այնշտայնը բազմաթիվ մտքեր է արտահայտում դրա շուրջ[67]։

Ո՞վ է հարաբերականության տեսության հեղինակը՝ Այնշտայնը թե՞ Պուանկարեն [խմբագրել]

Հարաբերականության հատուկ տեսության պատմությունը քննարկելիս ժամանակ առ ժամանակ մեղադրանքներ են առաջ քաշվում Այնշտայնի հասցեին. ինչո՞ւ իր առաջին հոդվածում՝ «Շարժվող մարմինների էլեկտրադինամիկան»-ում նա չի հիմնվել իրեն նախորդող գիտնականների աշխատանքների վրա, մասնավորապես Անրի Պուանկարեի և Հենդրիկ Լորենցի աշխատությունների վրա։ Երբեմն համոզված հայտարարություններ են հնչում, որ հարաբերականության հատուկ տեսությունն ստեղծել է Պուանկարեն, իսկ Այնշտայնի հոդվածում ոչ մի նոր բան չի գրվել։

Լորենցը մինչև կյանքի վերջն այդպես էլ չընդունեց հարաբերականության տեսությունը և միշտ հրաժարվում էր նրա նախակարապետը համարվելու պատվից։ «Հարաբերականության տեսությունները չառաջարկելու հիմնական պատճառն այն էր, որ ես մնում էի այն կարծիքին, որ միայն փոփոխական t կարող է համարվել իսկական ժամանակ, իսկ իմ կողմից առաջարկվող տեղական ժամանակ t' պետք է դիտվի միայն որպես լրացուցիչ մաթեմատիկական մեծություն»։ Այնշտայնին ուղղված նամակում Լորենցը գրում է. «Ես ավելի ընդհանուր տեսության անհրաժեշտություն էի զգում, որը փորձում էի մշակել ավելի ուշ... Այդպիսի տեսության մշակման վաստակը Ձեզ է պատկանում (և պակաս չափով Պուանկարեն)»։

Պուանկարեի բովանդակալից աշխատություններին ոչ բավարար ուշադրություն էր հատկացվում ոչ միայն Այնշտայնի, այլև 20-րդ դարի բոլոր ֆիզիկոսների կողմից։ Նույնիսկ Ֆրանսիայում հարաբերականության ընդհանուր տեսության աշխատություններում Պուանկարեի կատարած ներդրումը ի սկզբանե արհամարհվում էր և միայն այդ տեսության հաստատումից հետո (1920-ական թթ) գիտության պատմաբանները կրկին հայտնաբերեցին մոռացված աշխատությունները և Պուանկարեին հարգանքի տուրք մատուցեցին։

Aquote1.png խթանելով հետագա տեսական հետազոտությունները՝ Լորենցի աշխատանքն էական ազդեցություն չունեցավ նոր տեսության ընդունման և հաստատման հետագա գործընթացի վրա... Սակայն Պուանկարեի աշխատանքը ևս չկարողացավ լուծել այդ խնդիրը... Պուանկարեի հիմնարար հետազոտությունը նշանակալի ազդեցություն չունեցավ գիտնականների լայն շերտի հայացքների վրա... [69] Aquote2.png


Դրա պատճառը Պուանկարեի ռելյատիվիստական հոդվածներում համակարգայնության բացակայությունն էր,[70] ինչպես նաև Այնշտայնի և Պուանկարեի՝ ռելյատիվիզմի զգալի տարբեր ընկալումները։ Այնշտայնի բերած օրինակները, արտաքնապես նման լինելով Պուանկարեի բանաձևերին, տարբեր ֆիզիկական բովանդակություն ունեին։[71][72]

Հարաբերականության տեսության իրական ստեղծողը Այնշտայնն էր և ոչ թե Պուանկարեն, Լորենցը, Լարմորը կամ մեկ այլ գիտնական։ Բանն այն է, որ բոլոր այս հեղինակները չէին կտրվում էլեկտրադինամիկայից և խնդիրը չէին դիտում լայն տեսանկյունից... Այնշտայնն այլ կերպ մոտեցավ հարցին։ Նա նոր տեսանկյունից նայեց խնդրին՝ բոլորովին հեղափոխական տեսանկյունից։[73]

Անհրաժեշտ է նաև նշել այն փաստը, որ ոչ Լորենցը, ոչ էլ Պուանկարեն չեն վիճարկել Այնշտայնի առավելությունը հարաբերականության տեսության հարցում։ Լորենցը ջերմորեն էր վերաբերվում Այնշտայնին (հենց նա առաջադրեց Այնշտայնի թեկնածությունը Նոբելյան մրցանակի), Իսկ Պուանկարեն բարձր և ընկերական գնահատանք տվեց Այնշտայնին իր հայտնի բնութագրում։[20]

Ո՞վ է հայտնագործել E=mc² բանաձևը [խմբագրել]

Զանգվածի և էներգիայի փոխադարձ կապն արտահայտող օրենքը՝ E=mc², Այնշտայնի ամենահայտնի բանաձևն է։ Որոշ աղբյուրներ այս հարցում Այնշտայնին նախապատվություն տալը կասկածելի են համարում`[74] հղում անելով այն փաստին, որ, համանման և նույնիսկ միևնույն բանաձևը գիտության պատմաբանների կողմից հայտնաբերվել են Նիկոլայ Ումովի ավելի վաղ (1873)աշխատանքներում,[75], ինչպես նաև Ջոզեֆ Ջոն Թոմսոնի (1881), Օլիվեր Հևիսայդի (1890), Անրի Պուանկարեի (1900) և Ֆ. Հասենորլի (1904) աշխատություններում։ Բոլոր այս հետազոտությունները վերաբերվում էին մասնավոր դեպքերի՝ եթերի կամ լիցքավորված մասնիկների ենթադրվող հատկություններին։ Օրինակ՝ Ումովը հետազոտում էր եթերի խտության հնարավոր կախվածությունը էլեկտրամագնիսական դաշտի էներգիայի խտությունից, իսկ ավստրիացի ֆիզիկոս Ֆ. Հասենորլը 19041905 թթ. կատարած աշխատանքներում[76] ենթադրեց, որ ճառագայթման էներգիան համարժեք է լրացուցիչ «էլեկտրամագնիսական զանգվածի» և նրա հետ առնչվում է հետևյալ բանաձևով՝ ~E=\frac{3}{4}mc^2[77]

Այնշտայնն առաջինը ներկայացրեց այդ առնչությունը որպես դինամիկայի համընդհանուր օրենք, որը վերաբերվում է նյութի բոլոր տեսակներին և չի սահմանափակվում էլեկտրամագնիսականությամբ։ Բացի այդ, վերը թվարկված գիտնականներից շատերը այդ օրենքը կապում էին հատուկ «էլեկտրամագնիսական զանգված»-ի գոյության հետ, որը կախված է էներգիայից։ [77] Այնշտայնը համախմբեց զանգվածների բոլոր տեսակները և նշեց հակադարձ կախվածությունը՝ ցանկացած ֆիզիկական առարկայի խտությունն աճում է էներգիային համընթաց։

Հիլբերտը և գրավիտացիոն դաշտի հավասարումը [խմբագրել]

Ինչպես արդեն նշվել է վերևում, հարաբերականության ընդհանուր տեսության (ՀԸՏ) գրավիտացիոն դաշտի վերջնական հավասարումները դուրս են բերվել գործնականորեն միաժամանակ (տարբեր մեթոդներով) Այնշտայնի և Հիլբերտի կողմից 1915 թվականի նոյեմբերին: Մինչև վերջերս համարվում էր, որ Հիլբերտը ստացել է դրանք 5 օր ավելի շուտ, սակայն ավելի ուշ է հրապարակել: Այնշտայնը ներկայացրել է հավասարումների ճիշտ ձևը պարունակող իր աշխատությունը Բեռլինյան ակադեմիա նոյեմբերի 25-ին, իսկ Հիլբերտի հոդվածը, որը կոչվում էր «Ֆիզիկայի հիմունքներ» հայտարարվել էր 5 օր դրանից առաջ, 1915 թվականի նոյեմբերի 20ին Գյոթինգենի մաթեմատիկական միությունում զեկույցի ժամանակ, իսկ հետո փոխանցվել էր Գյոթինգենում Թագավորական մաթեմատիկական միությանը: Հիլբերտի հոդվածը հրատարակվեց 1916 թվականի մարտի 31-ին: Երկու գիտնականները իրենց ձեռագրերի պատրաստման ժամանակ իրար հետ ունեցել են աշխույժ նամակագրություն, որի մի մասը պահպանվել է: Այս նամակներից պարզ է դառնում, որ երկու հետազոտողն էլ ունեցել են միմյանց վրա բեղմնավոր ազդեցություն: Գրականության մեջ դաշտի հավասարումները անվանվում են «Այնշտայնի հավասարումներ»:

1997 թվականին հայտնաբերվեցին նոր փաստաթղթեր, մասնավորապես Հիլբերտի հոդվածի սրբագրությունը, որը թվագրված է դեկտեմբերի 6-ին: Այս փաստաթուղթը հայտնաբերողներ Լ. Կորին և համահեղինակները հետևություն արեցին, որ Հիլբերտը դուրս է բերել դաշտի «ճիշտ» հավասարումները ոչ թե 5 օրով շուտ, այլ 4 ամիս ավելի ուշ, քան Այնշտայնը[78]: Պարզվեց, որ Հիլբերտի աշխատությունը, որը պատրաստվել էր հրապարակման Այնշտայնինից առաջ, երկու առումներով զգալիորեն տարբերվում է իր վերջնական տարբերակից[78]:

  1. Դրա մեջ չկան դաշտի հավասարումները իրենց դասական տեսքով, ինչպես դրանք հրապարակվել են Այնշտայնի հոդվածում (չի բացված բացարձակ ածանցյալով արտահայտությունը): Ավելի ուշ, սակայն, հայտնաբերվեց, որ սրբագրման 8-րդ թերթի վերին երրորդ մասը ինչ-որ պատճառով կտրված է, սակայն ենթատեքստը հիմք չի տալիս ենթադրելու, որ հենց այդ մասն էր պարունակում դաշտի հավասարումները:
  2. Բացի դաշտի հավասարումներից, Հիլբերտը ներմուծել է հավելյալ 4 ոչ ընդհանուր համավարիանտ պայմաններ, որոնք, նրա կարծիքով, անհրաժեշտ են հավասարումների լուծման միանշանակությունը ապահովելու համար:

Սա նշանակում է, որ Հիլբերտի տարբերակը սկզբում դեռևս ավարտված չէր և ընդհանուր դեպքում համավարիանտ չէր, աշխատությունը բերվել է վերջնական տեսքի միայն հրապարակումից առաջ, երբ Այնշտայնի աշխատությունը արդեն հրատարակված էր: Վերջնական ճշգրտումների ընթացքում, Հիլբերտը իր հոդվածի մեջ հղումներ է մտցրել Այնշտայնի զուգահեռ դեկտեմբերյան աշխատության վրա, և ավելացրել է դիտարկում այն մասին, որ դաշտի հավասարումները կարելի է պատկերացնել և այլ տեսքով (հետո նա գրել է Այնշտայնի դասական հավասարումը, սակայն առանց ապացույցի), և վերացրել է բոլոր դատողությունները հավելյալ պայմանների մասին: Պատմաբանները համարում են, որ այդ ուղղումը հիմնականում արվել է Այնշտայնի հոդվածի ազդեցության տակ[78]: Լ. Կորիի հետևությունը հաստատվել է նաև Տ. Զաուերի հոդվածում[79]:

Հետագա քննարկմանը, մասնակցեց է նաև Ֆ. Վինթերբերգը, քննադատելով Կորիին (մասնավորապես, սրբագրության մեջ բացարկի գոյության մասին չհիշատակելու համար)[80]:

Հարկ է նշել, որ ըստ էության Այնշտայնի առաջնությունը հարաբերականության ընդհանուր տեսության ստեղծման մեջ երբեք չի վիճարկվել, այդ թվում նաև Հիլբերտի կողմից: Այնշտայնի հետ կապված առասպելներից մեկը նշում է, որ Հիլբերտը ինքն, առանց Այնշտայնի կողմից որևէ ազդեցության, դուրս է բերել ԸՀՏ հիմնական հավասարումները: Ինքը Հիլբերտը այդպես չէր համարում և երբեք չէր հավակնում ԸՀՏ-ի որևիցե մի մասի առումով[81]:

Հիլբերտը պատրաստակամորեն ընդունում էր, որ մեծ գաղափարը պատկանում էր Այնշտայնին, և հաճախ այդ մասին խոսում էր իր դասախոսությունների ժամանակ: «Ցանկացած տղա Գյոթինգենի փողոցներում ավելին է հասկանում քառաչափ երկրաչափության մեջ, քան Այնշտայնը, մի անգամ ասել է նա, սակայն հենց Այնշտայնն է կատարել այդ աշխատանքը, այլ ոչ թե մաթեմատիկոսները»:

Ընդունու՞մ էր արդյոք Այնշտայնը եթերի առկայությունը [խմբագրել]

Պնդում են, որ Այնշտայնը, ով սկզբում հերքում էր եթերը իր 1905 թվականի «Շարժվող մարմինների էլեկտրոդինամիկայի մասին» աշխատությունում, որտեղ նա ասում էր, որ «լուսակիր եթերի» ներմուծումը ավելորդ է, ավելի ուշ ընդունել է դրա գոյությունը և նույնիսկ գրել է «Եթերը և հարաբերականության տեսությունը» (1920) անունով աշխատություն[82]:

Այստեղ եզրաբանական շփոթություն է: Լորենց-Պուանկարեյի լուսակիր եթերը Այնշտայնը երբեք չի ընդունել: Վերոհիշյալ հոդվածում նա առաջարկում է վերադարձնել «եթեր» եզրին նրա սկզբնական (անտիկ ժամանակների) իմաստը՝ դատարկության նյութական լցնող էություն: Այլ բառերով, և Այնշտայնը այդ մասին այդպես էլ գրում է, եթերը իր նոր իմաստով, հարաբերականության ընդհանուր տեսության ֆիզիկական տարածությունն է՝[82]

Կարելի է բերել մի կարևոր փաստարկ եթերի վարկածի օգտին: Բացառել եթերը, դա ի վերջո նշանակում է ընդունել, որ դատարկ տարածությունը չունի ոչ մի ֆիզիկական հատկություններ: Այս մտքի հետ չեն համապատասխանում մեխանիկայի հիմնական փաստերը…
Ամփոփելով, կարելի է ասել, որ հարաբերականության ընդհանուր տեսությունը տալիս է տարածությանը ֆիզիկական հատկություններ, այսպիսով, այս իմաստով եթերը գոյություն ունի: Համաձայն հարաբերականության ընդհանուր տեսության, տարածությունը չի կարելի պատկերացնել առանց եթերի, իրականում, այսպիսի տարածությունում ոչ միայն հնարավոր չէր լինի լույսի տարածումը, այլ նաև չէին կարող գոյություն ունենալ մասշտաբներ և ժամեր, և չէին լինի նաև տարածքա-ժամանակային հեռավորություններ բառի ֆիզիկական իմաստով: Սակայն այդ եթերը չի կարելի պատկերացնել կազմված ժամանակի ընթացքում հետազոտելի մասերից, այսպիսի հատկություններ ունի միայն իրական նյութը, նույն կերպ և չի կարելի կիրառել նրա համար շարժման հասկացությունը:

Այսպիսի հին եզրի նոր իմաստը աջակցություն չունեցավ գիտական աշխարհում, և Այնշտայնը այլևս չի շարունակել պնդել իր առաջարկը:

Այլ առասպելներ [խմբագրել]

  • 1962թ. առաջին անգամ հրապարակվել է տրամաբանական գլուխկոտրուկ, որն առավել հայտնի է «Այնշտայնի հանելուկ» անունով։ Հանելուկին այսպիսի անվանում տրվել է, հավանական է, գովազդի նպատակով, քանի որ դրա մասին ոչ մի տեղ որևէ վկայություն չի գտնվել։ Այնշտայնի կենսագրական գրքերից և ոչ մեկում այն չի հիշատակվում։
  • Այնշտայնի հայտնի կենսագրության մեջ հեղինակը պնդում է, որ նա 1915թ. իբր թե մասնակցել է ռազմական ինքնաթիռի նոր մոդելի նախագծի վրա։ Սակայն հետազոտությունները ցույց են տվել, որ [83] որ Այնշտայնն ուղղակի մի միտք է քննարկել փոքր ավիաընկերության հետ՝ «կատվի մեջք» տիպի թևով ինքնաթիռների պատրաստումը: Ինչպես հետագայում Այնշտայնն է նշում, միտքն այնքան էլ հաջող չէր։
  • Այնշտայնին հաճախ նշում են հայտնի բուսակերների շարքում։ Այնշտայնը մի քանի տարվա ընթացքում աջակցել է բուսակերության գաղափարը, սակայն խիստ բուսակեր է դարձել միայն 1954թ.ին՝ իր մահից մոտ մեկ տարի առաջ։[84]:
  • Գոյություն ունի չապացուցված մի ենթադրություն[85], որ Այնշտայնն իր մահից առաջ այրել է իր վերջին գիտական աշխատությունները, որոնք կարող էին մարդկությանը վնաս հասցնել։ Հաճախ այս թեման կապում են «Ֆիադոլֆիական փորձի» հետ։ Այս պատմությունը հաճախ հիշատակվում է ԶԼՄ-ներում: Դրա հիման վրա նույնիսկ «Վերջին հավասարումը» անվանումով ֆիլմ է նկարահանվել(անգլ.՝ The Last Equation[86]

Աշխատություններ [խմբագրել]

Տես նաև [խմբագրել]

Ընտանիք [խմբագրել]

Գիտական գործունեություն [խմբագրել]

Այլ [խմբագրել]

Գրականություն [խմբագրել]

  • Brian, Denis (1996). Einstein: A Life. New York: John Wiley.
  • Clark, Ronald (1971). Einstein: The Life and Times. New York: Avon Books.
  • Fölsing, Albrecht (1997): Albert Einstein: A Biography. New York: Penguin Viking. (Translated and abridged from the German by Ewald Osers.) ISBN 978-0670855452
  • (1993) The Private Lives of Albert Einstein։ London: Faber and Faber։ ISBN 978-0-571-16744-9։ 
  • Hoffmann, Banesh, with the collaboration of Helen Dukas (1972): Albert Einstein: Creator and Rebel. London: Hart-Davis, MacGibbon Ltd. ISBN 978-0670111817
  • Isaacson, Walter (2007): Einstein: His Life and Universe. Simon & Schuster Paperbacks, New York. ISBN 978-0-7432-6473-0
  • Moring, Gary (2004): The complete idiot's guide to understanding Einstein ( 1st ed. 2000). Indianapolis IN: Alpha books (Macmillan USA). ISBN 0-02-863180-3
  • Pais, Abraham (1982): Subtle is the Lord: The science and the life of Albert Einstein. Oxford University Press. ISBN 978-0198539070. The definitive biography to date.
  • Pais, Abraham (1994): Einstein Lived Here. Oxford University Press. ISBN 0-192-80672-6
  • Parker, Barry (2000): Einstein's Brainchild: Relativity Made Relatively Easy!. Prometheus Books. Illustrated by Lori Scoffield-Beer. A review of Einstein's career and accomplishments, written for the lay public. ISBN 978-1591025221
  • Schweber, Sylvan S. (2008): Einstein and Oppenheimer: The Meaning of Genius. Harvard University Press. ISBN 978-0-674-02828-9.
  • J. Robert Oppenheimer, J.R. (1971): "On Albert Einstein," p. 8–12 in Science and synthesis: an international colloquium organized by Unesco on the tenth anniversary of the death of Albert Einstein and Teilhard de Chardin, Springer-Verlag, 1971, 208 pp. (Lecture delivered at the UNESCO House in Paris on 13 December 1965.) Also published in The New York Review of Books, 17 March 1966, On Albert Einstein by Robert Oppenheimer

Ծանոթագրություններ [խմբագրել]

  1. «Mohammad Raziuddin Siddiqui»։ Ias.ac.in։ 2 January 1998։ Արխիվացված օրիգինալից 1 June 2004-ին։ http://web.archive.org/web/20040601194117/http://www.ias.ac.in/currsci/apr25/articles32.htm։ Վերցված է 3 April 2011։ 
  2. Zahar, Élie (2001), Poincaré's Philosophy. From Conventionalism to Phenomenology, Carus Publishing Company, Chapter 2, p.41, ISBN 0-8126-9435-X.
  3. Վայթեկեր, Ե. (1955). «Ալբերտ Այնշտայն: 1879-1955». Թագավորական Միության կրթաթոշակառուների կենսագրական հիշողությունները 1: 37–67. doi:10.1098/rsbm.1955.0005. 
  4. David Bodanis, E = mc2: A Biography of the World's Most Famous Equation (New York: Walker, 2000).
  5. «The Nobel Prize in Physics 1921»։ Nobel Foundation։ Արխիվացված օրիգինալից 5 October 2008-ին։ http://www.webcitation.org/5bLXMl1V0։ Վերցված է 6 March 2007։ 
  6. Այնշտայն. Գիտություն և կրոն(անգ.)
  7. Science and Religion. Դառնալով ազատամիտ և գիտնական
  8. Վ. Լվով «Ալբերտ Այնշտայնի կյանքը»
  9. Այնշտայնի և Մարիչի կյանքի պատմությունը
  10. Դիրկ Սոլտաու «Ալբերտ Այնշտայն»
  11. «Շարժվող մարմինների էլեկտրադինամիկան»
  12. Անրի Պուանկարե «Գիտության մասին», 1983 թ, էջ 524
  13. Բ. Սպասսկի «Ֆիզիկայի պատմություն», ք. Մոսկվա, 1977 թ., 2-րդ հատոր, էջ 183-187
  14. Նեյլ Էշբի «Հարաբերականությունը գլոբալ տեղորոշման համակարգում»
  15. Մաքս Բորն «Այնշտայնը և լույսի քվանտները», 1956 թ
  16. Պ. Կուդրյավցև «Ֆիզիկայի պատմություն. քվանտային տեսության զարգացումն Այնշտայնի կողմից
  17. Բ. Սպասսկի «Ֆիզիկայի պատմություն», 1977 թ, հատոր 2, էջ 74
  18. Մ. Բորն «Ֆիզիկան իմ սերնդի կյանքում» Հոդվածների ժողովածու, 1963 թ., էջ 361
  19. 19,0 19,1 Ա. Սուխանով «Կարդալով Այնշտայն՝ վիճակագրական թերմոդինամիկայի աղբյուրները», 2009 թ., փետրվարի 10
  20. 20,0 20,1 Ա. Տյապկին «Պուանկարե», 1982 թ, էջ 408
  21. Լ. Լանդաու, Ե. Լիֆշից «Դաշտի տեսություն»
  22. Մ. Քլիֆորդ «Այնշտայնի հարաբերականությունը և ամենօրյա կյանքը»
  23. Այնշտայնի քաղաքացիությունը
  24. Ա. Այնշտայն «Գիտական աշխատությունների ժողովածու», 2-րդ հատոր, էջ 120-129
  25. Բ. Լվով «Ալբերտ Այնշտայնի կյանքը», էջ 205
  26. Վ. Ֆրենկել, Բ. Յավելով «Այնշտայն՝ հայտանգործություններ և փորձ»
  27. Միլո Վոլֆ «Շրյոդինգերի տիեզերքը և բնական օրենքների սկզբնաղբյուրը», էջ 82
  28. 28,0 28,1 28,2 28,3 Է. Դյուկաս, Բ. Հոֆման «Ալբերտ Այնշտայնը որպես անձնավորություն»
  29. Փոլ Դիրակ «Հիշողություններ արտասովոր դարաշրջանի վերաբերյալ», 1990թ
  30. Վ. Սմիլգա «10 պատմություն մաթեմատիկոսների և ֆիզիկոսների մասին»
  31. Փ. Ֆրանկ «Այնշտայնը, նրա կյանքը և ժամանակաշրջանը», ք. Նյու Յորք, 1947 թ, էջ 232
  32. Խաղաղության և պատերազմի ժամանակաշրջան
  33. Նոր ժամանակ «Պրոֆեսոր Ա. Այնշտայնի մի քանի սխալների մասին. խորհրդային գիտնականների բաց նամակը», 1947թ, էջ 14-17
  34. Նոր ժամանակ «Քաղաքականության մեջ անհոգության և սխալների մեջ համառության մասին», 1948 թ, էջ 12-15
  35. Բ. Փարկեր «Տիեզերքի միասնական տեսությունը փնտրելով», 2001 թ
  36. Seelig С «Albert Einslein. Leben und Work eines Genies unserer Zeit», 1960
  37. Ֆ. Գերնեկ «Ալբերտ Այնշտայն. Կյանքը հանուն ճշմարտության, մարդասիրության և խաղաղության»
  38. Օ'Քոնոր, Ե. Ռոբերթսոն «Մաթեմատիկայի ՄակԹութորյան պատմությունը», 1997թ
  39. Նյու Յորք Թայմս «Պարոն Ալբերտ Այնշտայնը մահացավ 76 տարեկանում։ Աշխարհը սգում է մեծ գիտնականի մահը։», 1955թ
  40. Բ. Գ. Կուզնեցով (1980)։ Այնշտայն. Կյանքը. Մահը. Անմահությունը, 5-րդ հր., Մոսկվա: Նաուկա։ 
  41. Ա. Այնշտայն (1956)։ Նամակներ Մաուրիս Սոլովինին, 21։ 
  42. Ֆրիման (1958)։ Այբերտ Այնշտայնի պատմությունը, 124։ 
  43. Ա. Այնշտայն (1934)։ Ինչպես եմ տեսնում աշխարհը, 57։ 
  44. Հանս-ժոզեֆ Կուպեր (2000). Լուսանկարը տարածվում է աշխարհով մեկ - Այնշտայնի լեզուն. արխիվացված օրիգինալից 2012-02-15-ին. http://www.webcitation.org/65TeZYR9Q։ Վերցված է 14 փետրվար 2012. 
  45. Կուզնեցով Բ. Գ. (1980)։ Այբերտ Այնշտայն. Կյանքը, մահը և անմահությունը, 206, 228։ 
  46. Այնշտայնը 1920 թ. ապրիլին Պաուլ Էրենֆեստին գրել է. «Ես մեծ հիացմունքով եմ կարդում «Կարամազով եղբայրներ»: Դա ամենազարմանալի գիրքն է, որ երբևէ ընկել է իմ ձեռքը:»
  47. Չ. Պ. Սնոու Այնշտայն
  48. Կուզնեցով Բ. Գ. (1980)։ Այբերտ Այնշտայն. Կյանքը, մահը և անմահությունը, 262։ 
  49. Կուզնեցով Բ. Գ. (1980)։ Այբերտ Այնշտայն. Կյանքը, մահը և անմահությունը, 186։ 
  50. Ա. Այնշտայն (1949)։ Ինչո՞ւ սոցիալիզմ։ Monthly Review։ 
  51. Писатели и деятели искусства мира о В. И. Ленине. М., 1976. С. 206.
  52. (1990) Այնշտայնի նամակը խորհրդային գիտնականներին։ Эйнштейновский сборник. 1986—1990, 10—16։ 
  53. Ալբերտ Այնշտայնի նամակը Ստալինին և խորհրդային դիվանագետներին «Звезда» Ամսագիր, 1994, № 12, էջ 187—193
  54. Frank P. (1947)։ Einstein, his life and times, 154։ 
  55. (22 Հունիս 1947) Դոկտոր Այնշտայնը փակում է համալսարանի նախագիծը։ 
  56. «Ալբերրտ Այնշտայնը գործը ԿՀՎ-ում»։ Արխիվացված օրիգինալից 2011 օգոստոս 11-ին։ http://www.webcitation.org/60qXr8n5m։ Վերցված է 10 փետրվար 2009։ 
  57. Гернек Ф.։ Альберт Эйнштейн. Жизнь во имя истины, гуманизма и мира. Указ. соч, 161-162։ 
  58. «Այնշտայնը և Սիոնիզմի ընդհանուր վերլուծումը» Jewish Daily Forward, 24 Հուլիսի 2009
  59. Ով է Այնշտայնի իրավունքների ժառանգորդը
  60. Ռ. Ի. Օպենհեյմեր (1979)։ Այնշտայն, հարյուրամյակը։ Բոստոն: Հարվարդի համալսարանի հրատռարակչություն, 44։ 
  61. Տես պարգևների ցանկը, Այնշտայնի պարգևները և մրցանակները կայքում(անգ.)
  62. Ալբերտ Այնշտայնի անվան ՅՈւՆԵՍԿՕ-ի Ոսկե մեդալ, որն ստեղծվել է 1979թ.՝ Ա. Այնշտայնի ծննդյան հարյուրամյակի առթիվ
  63. Հարյուրամյակի մարդը. Ալբերտ Այնշտայն Ֆրեդրիկ Գոլդեն, 3 ապրիլ 2000 (անգ.)
  64. 64,0 64,1 Ալբերտ Այնշտայնը խաղերում
  65. I.Q. (Բանականության գործակից)
  66. John Stachel. Anti-Einstein sentiment surfaces again.
  67. 67,0 67,1 Weinstein G. (2012)։ «Did Mileva Marić assist Einstein in writing his 1905 path breaking papers?»։ Cornell University։ http://arxiv.org/abs/1204.3551։ Վերցված է 2012-06-24։ 
  68. Holton G. // Einstein, History, and Other Passions // {{{վայր}}}: Harvard University Press. — P. 177—193.
  69. Ալեքսեյ Տյապկին, Ա. Շիբանով «Հրաշալի մարդկանց կյանքը», 1982 թ, էջ 304-305
  70. Ս. Սուվորով «Այնշտայն՝ հարաբերականության տեսության ստեղծումը և մի քանի իմացաբանական դասեր», 1979 թ, 128 հատոր
  71. Իգոր Կոբզարյով «Պուանկարեի զեկույցը և տեսական ֆիզիկան հարաբերականության տեսության ստեղծման նախօրյակին», 1974 թ, հատոր՝ 113, էջ 692
  72. Վ. Գինզբուրգ «Ո՞վ և ի՞նչպես է ստեղծել հարաբերականության տեսությունը», 1974 թ, էջ 125-140
  73. Պ. Կուդրյավցև «Ֆիզիկայի պատմության դասընթաց», 1974թ, էջ 46
  74. Մեծ և անկատար
  75. Ն. Ումով «Պարզ միջավայրերի տեսությունը և էլեկտրաստատիկ և էլեկտրադինամիկ փոխազդեցությունների հիմնական օրենքների հետևանքներում դրա կիրառումը», Օդեսա, 1873թ
  76. Ֆ. Հասենորլ. Zur Theorie der Strahlung in bewegten Korpern. Ann. Phys., Band 15, Seite 344—370, (1904); 16, 589 (1905).
  77. 77,0 77,1 Պ. Կուդրյավցև «Ֆիզիկայի պատմության դասընթաց», հատոր՝ 3, 1974 թ
  78. 78,0 78,1 78,2 Վ. Պ. Վիզգին Այնշտայնի և Հիլբերտի կողմից գրավիտացիոն դաշտի հավասարումների հայտնաբերման մասին (նոր նյութեր): ՈւՖՆ № 171 (2001), էջ. 1347.
    Տես նաև Հիլբերտ, որտեղ ցիտվում է Լ. Կորի, Ջ. Ռենն, Ջ. Ստաչել. (1997). Հիլբերտ-Այնշտայնի առաջնորդության վեճի ուշացած լուծումը. Սայենս. :
  79. Տիլման Զաուեր (1999). «Հայտնաբերման հարաբերականությունը. Հիլբերտի առաջին հոդվածը ֆիզիկայի հիմունքների մասին». Ճշգրիտ գիտությունների պատմության արխիվ (53): 529-575. http://arxiv.org/PS_cache/physics/pdf/9811/9811050v1.pdf. 
  80. Ֆ. Վինթերբերգ. «Լ. Կորիի, Ջ. Ռեննի և Ջ. Ստաչելի «Հիլբերտ-Այնշտայնի առաջնորդության վեճի ուշացած լուծումը» հոդվածի մասին»
  81. Հիլբերտ. Կոնստանտին Ռիդ, Մոսկվա. Նաուկա, 1977
  82. 82,0 82,1 Ա. Այնշտայն։ Գիտական աշխատությունների հավաքածու, 682—689։ 
  83. Ֆրենկել Վ.Յ., Յավլև Բ. Ե. // Այնշտայն. գյուտերն ու փորձերը {{{վայր}}}.
  84. «History of Vegetarianism — Albert Einstein»։ Արխիվացված օրիգինալից 2011-08-11-ին։ http://www.webcitation.org/60qXuuOVL։ Վերցված է 2009-03-14։ 
  85. «Тайна Альберта Эйнштейна»։ Արխիվացված օրիգինալից 2011-08-11-ին։ http://www.webcitation.org/60qXv1Nu5։ Վերցված է 2009-07-05։ 
  86. «THE LAST EQUATION (2010)»։ Արխիվացված օրիգինալից 2011-08-11-ին։ http://www.webcitation.org/60qXvgWdz։ Վերցված է 2009-07-05։ 

Արտաքին հղումներ [խմբագրել]

Commons-logo.svg
Wikiquote-logo-hy.svg
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են՝