Ալեքսանդր Ստոլետով
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեքսանդր Գրիգորևիչ Ստոլետով (1839-1896) — ռուս ականավոր ֆիզիկոս։ Լուսաէֆեկտի հետազոտությունը համաշխարհային ճանաչում բերեց Ստոլետովին։ Ստոլետովը ցույց տվեց լուսաէֆեկտը գործնականում կիրառելու հնարավորությունը։ Իր «Փափուկ երկաթը մագնսիսացնելու ֆունկցիայի հետազոտությունը» դոկտորական թեզում նա մշակեց ֆերոմագնետիկների հետազոտման մեթոդը և որոշեց մագնիսական կորի տեսքը։ Այդ աշխատանքը լայնորեն օգտագործվում էր էլեկտրական մեքենաներ նախագծելիս։ Ստոլետովը մեծ ջանքեր է գործադրել Ռուսաստանում ֆիզիկան զարգացնելու համար։
[խմբագրել] Աղբյուր
- Գ․ Յա․ Մյակիշև, Բ․ Բ․ Բուխովցև «Ֆիզիկա», 1992 թ․,«Լույս»հրատարակչություն
