Վլադիմիր Իլյիչ Լենին
Վիքիփեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վլադիմիր Իլյիչ Լենին (ռուսերեն՝ Влади́мир Ильи́ч Ле́нин, ծ. Ուլյանով, ապրիլի 22, 1870, Սիմբիրսկ – հունվարի 21, 1924, Մոսկվա) - ռուս հեղափոխական գործիչ և բոլշևիկ, Հոկտեմբերյան հեղափոխության ղեկավարը, Ռուսական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության առաջին ղեկավարը և ԽՍՀՄ փաստացի ղեկավարը 1922 թ.-ից։ Վ. Լենինի կողմից մարքսիստական փիլիսոփայության հետագա զարգացման շնորհիվ այդ հեղափոխական ուսմունքը կոչվեց «մարքսիզմ-լենինիզմ»։
