Մորակտցար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մորակտցար
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Ենթատիպ Ողնաշարավորներ
Դաս Թռչուններ
Կարգ Դաշտակտցանմաններ
Ընտանիք Մորակտցարանմաններ
Ցեղ Մորակտցարներ
Տեսակ Մորակտցար
Լատիներեն անվանում
Gallinago gallinago
Հատուկ պահպանություն
Բնապահպանական կարգավիճակը
Արեալ
պատկեր

  Տարածվածություն


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 176700
NCBI 107377
EOL 1049586

Մորակտցար[1] (լատին․՝ Gallinago gallinago), ոչ մեծ թռչուն շատ երկար, ուղիղ և սուր կտուցով։ Ոչ մեծ կտցար է, իր չափերով համեմատական մեծ բազմագույն փայտփորիկի հետ։ Մարմնի երկարությունը կազմում է 26 սմ, քաշը 80-180 գ, թևերի բացվածքը 40-45 սմ[2]։

Մորակտցարի դայլայլը բեղմնավորման շրջանում

Արեալ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մորակտցարի ձուն

Բնակեցնում է ճահիճները, խոնավ մարգագետինները, ջրամբարների ճահճային ափերը և տունդրաները։ Բնադրում է Եվրասիայի մերձարկտիկական և հանգիստ կլիմայական պայմաններում, ինչպես նաև Իսլանդիայում, Բրիտանական, Ազորյան և Ֆարերյան կղզիներում։ Ձմեռում է Հարավային Եվրոպայում, արևադարձային Ասիայում, Աֆրիկայում։ Բույնը դնում է գետնին, ոչ մեծ փոսի մեջ։ Սնվում է ձկներով և ջրային անողնաշարավորներով։ Սպորտային որսի օբյեկտ է։

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Անգլերենից թարգմանաբար մորակտցար snipe բառը ծագել է 19-րդ դարում «նշանառու» բառից[3]։ Թռիչքի յուրահատկությունները և փոքր չափերը դարձնում են մորակտցարին շատ դժվարաորս, և նրան խոցած որսորդը համարվում էր փորձառու (մանավանդ հաշվի առնելով այն ժամանակի զենքերի հնարավորությունները)։
  • Բեղմնավորման շրջանում արուն բարձրանում է մոտ 100 մետր բարձրության վրա և սրընթաց իջնում ներքև։ Այդ ամենի հետ մեկտեղ նա արձակում է ձայն[4], ընդ որում ձայնի աղբյուր են հանդիսանում պոչի փետուրները[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Бёме Р. Л., Флинт В. Е. Пятиязычный словарь названий животных. Птицы. Латинский, русский, английский, немецкий, французский. / под общей редакцией акад. В. Е. Соколова.
  2. Е. А. Назаренко, С. А. Бессонов:Gallinago gallinago (Linnaeus, 1758), Бекас Позвоночные животные России(չաշխատող հղում)
  3. Online Etymology Dictionary
  4. Блеяние бекаса // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона: В 86 томах (82 т. и 4 доп.). - СПб., 1890-1907
  5. Տեղեկություններ մորակտցարի մասին www.zooclub.ru-ից
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մորակտցար» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մորակտցար» հոդվածին։