Ողնաշարավորներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ողնաշարավորներ (Vertebrata) կամ գանգավորներ (Craniata) (ենթատիպ) Ողնաշարավորներն անհամեմատ բարձր կազմավորված քորդավորներ են: Սրանց մեջ չկան նստակյաց ձևեր, շատերը տեղափոխվում են մեծ տարածություններ: Կան և ջրային, և կիսաջրային, և ցամաքային, նույնիսկ թռչող տեսակներ: Ողնաշարավորներին բնորոշ է այն, որ ունեն կենտրոնական նյարդային համակարգ, ձևավորվել է գանգատուփը և ողնուղեղային խողովակը: Առաջացել և զարգացել են զգայարանները: Արյունատար համակարգը փակ է, ունեն սիրտ, արյունը կարմիր է: Ողնաշարավորների ենթատիպը բաժանվում է հետևյալ կարգաբանական խմբերի`

  1. Վերնադաս Անծնոտավորներ Agnata
    1. Դաս Վահանակիրներ Ostracodermi
    2. Դաս Բոլորաբերանավորներ Ciclostomata
  2. Վերնադաս Ձկներ Pisces
    1. Դաս Կռճիկային ձկներ Chondeichthyes
    2. Դաս Ոսկրային ձկներ Osteichtes
  3. Վերնադաս Ցամաքային ողնաշարավորներ Tetrapoda
    1. Դաս Երկկենցաղներ Amphibia
    2. Դաս Սողուններ Reptilia
    3. Դաս Թռչուններ Aves
    4. Դաս Կաթնասուններ Mammalia
Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով