Կենդանիներ
| Կենդանիներ | |||||
|---|---|---|---|---|---|
| Գիտական դասակարգում | |||||
|
|||||
| Լատիներեն անվանում | |||||
| Animalia | |||||
|
Կենդանիներ (լատ.՝ Animalia, Metazoa), օրգանիզմների ավանդաբար (սկսած Արիստոտելից) առանձնացվող կատեգորիա, որը ներկայումս ունի թագավորության աստիճան: Կենդանիները հանդիսանում են զոոլոգիայի ուսումնասիրման հիմնական առարկան:
Կենդանիները համարվում են էուկարիոտներ` այսինքն ունեն կորիզավոր բջիջներ: Կենդանիների դասական հատկանիշներն են` հետերոտրոֆ լինելը (սնվում են պատրաստի օրգանական միացություններով) և ակտիվ տեղաշարժվելու ունակությունը: Սակայն կամ մի շարք կենդանիներ, որոնք պասիվ են տեղաշարժվում և կան մի քանի սնկեր, որոնք հետերոտրոֆ են, սակայն չեն համարվում կենդանիների թագավորության անդամ:
Սովորաբար կենդանիները ասոցացվում են կաթնասունների հետ, սակայն իրականում կենդանիների թագավորությունը բացի կաթնասուններից ընդգրկում է նաև ձկներին, թռչուններին, միջատներին, սարդակերպերին, ծովաստղերին, որդերին և այլն: Չնայած մարդը նույնպես մտնում է կենդանիների թագավորության մեջ, սակայն միշտ նշվում է առանձին:
Երբեմն կենդանիներ ասելով հասկանում են բոլոր կենդանի օրգանիզմները: