Ընձուղտանմաններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ընձուղտանմաններ
Դասակարգում
Ենթատիպ Ողնաշարավորներ (Vertebrata)
Դաս Կաթնասուն (Mammalia)
Վերնակարգ Laurasiatheria
Կարգ Երկսմբակավորներ (Artiodactyla)
Ենթակարգ Որոճողներ (Ruminantia)
Ինֆրակարգ Pecora
Վերնաընտանիք Giraffoidea
Ընտանիք Ընձուղտանմաններ (Giraffidae)
Gray, 1821

Ընձուղտանմաններ (լատին․՝ Giraffidae), երկսմբակավորների ընտանիք է, ներկայումս հանդիպում են բացառապես Աֆրիկայում և ներառում են երկու ցեղ՝ ընձուղտ և օկապի։

Ընտանիքի յուրահատկությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

Չնայած նրան, որ առաջին հայացքից ընձուղտանմանների երկու ներկայացուցիչները նման չեն իրար, նրանք ունեն ընդհանուր հատկանիշների մի ամբողջ խումբ, որոնցից են մաշկով փակված պոզերը, լայն կտրիչները և երկար սև լեզուն։ Լեզուն բավականին շարժուն է և հարմարեցված է բռնող գործառույթ կատարելու համար։ Պոզերը առկա են ծնված օրվանից։ Նրանցից յուրաքանչյուրը կազմված է մեկ ոսկրից, որի աճը ընթանում է զուգահեռ գանգի աճին։ Պոզերը աճում են կյանքի ամբողջ ընթացքում սակայն շատ երկար չեն։

Սնունդը[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկու տեսակներն էլ հիմնականում սնվում են բույսերով, առավելապես ծառերի տերևներով։ Այդ պատճառով էվոլյուցիայի ընթացքում ընձուղտանմանների մոտ ձևավորվել է երկար վիզը։ Անտառներում ապրող օկապիների մոտ այդ փոփոխությունը քիչ է կատարվել, ի համեմատ սավաննաներում բնակվող ընձուղտների։ Օկապիները ավելի քիչ են հակված տերևային սննդին, քան ընձուղտները։ Հետաքրքիր այն է, որ ընձուղտներն ուտում են նաև ոսկորներ, որոնք հայտնաբերում են սավաննաներում, դա անհրաժեշտ է նրանց կմախքի ամրեցման համար։

Ֆիլոգենեզ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անցյալում ընձուղտանմանները ավելի բազմազան են եղել, քան այսօր։ Նրանց առաջացումը վերագրվում է միոցենի ժամանակաշրջանին։ Առաջին ընձուղտանմանները նման էին եղնիկանմաններին և դեռևս չունեին վերը նշված առանձնահատկությունները։ Մինչև պլեյստոցենի ժամանակաշրջանը ընձուղտանմանները բնակվում էին նաև Եվրոպայում և Ասիայում։

Ընձուղտանմանների վերացած տեսակները[խմբագրել | խմբագրել կոդը]