Տերև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տերև
Աշնանային տերևներ


Բույսերի մեծ մասի տերևները կազմված են տերևաթիթեղից և կարճ կամ երկար կոթունից, որով ամրանում են ցողունին։ Այդպիսի տերևները կոչվում են կոթունավոր։ Սակայն որոշ բույսերի տերևներ արտահայտված տերևակոթուն չունեն, դրանք նստադիր տերևներ են։ Տերևահիմքի մոտ հաճախ առաջանում են տերևակիցներ։ Տերևաթիթեղները լինում են կլոր, ձվաձև, նշտարաձև, եռանկյունաձև, սրտաձև, գծային և այլն։ Տերևաթիթեղի եզրերը լինում են ամբողջաեզր և կտրատված՝ ատամնաեզր, սղոցաեզր, պատնեշաեզր, ակոսավոր և այլն։ Տերևաթիթեղի վրա հեշտությամբ նկատվում են ջղեր։ Դրանք փոխադրող խրձեր են և մեխանիկական հյուսվածքների թելիկներ, որոնք թելիկներին մատակարարում են ջուր, հանքային աղեր և դուրս բերում այնտեղ առաջացած օրգանական նյութերը և կենսագործունեության մնացորդները։ Ջղերը տերևներին տալիս են ամրություն և որոշակի ձև։ Որոշ բույսերի տերևներում ջղերը դասավորված են զուգահեռ։ Որոշ բույսերի տերևակոթունները կարող են թեքվել այնպես, որ տերևաթիթեղը ուղղվի դեպի լույսը։