Հացենի
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
| Հացենի | |||||
|---|---|---|---|---|---|
| Գիտական դասակարգում | |||||
|
|||||
| Լատիներեն անվանում | |||||
| Fraxinus | |||||
|
Հացենի (Fraxinus), ձիթենազգիների ընտանիքի տերևաթափ ծառերի, հազվադեպ՝ թփերի ցեղ։
Ընդհանուր բնութագիր [խմբագրել]
Տերևները բարդ են, հակադիր, կենտ փետրաձև, ծաղիկները՝ միասեռ կամ երկսեռ՝ խմբված հուրանաձև ծաղկաբույլերում։ Պտուղը միաբուն թևապտղիկ է։ Ջերմասեր է և չորադիմացկուն։ Մաքուր ծառուտներ չի առաջացնում։
Հայաստանում [խմբագրել]
ՀՀ-ում հայտնի է 2 տեսակ. բարձր կամ սովորական հացենի (F. excelsior), մինչև 30 մ բարձրությամբ ծառ է։ Աճում է գրեթե բոլոր անտառներում՝ կաղնու, բոխու, ղաժու և այլ տեսակների հետ։ Ցրտադիմացկուն է, ապրում է 250-300 տարի։ Կլորատերև հացենին (F. rotundifoila) 15-25 մ բարձրությամբ ծառ է։ Հանդիպում է Տավուշի մարզում (Գետիկի հովիտ), Սյունիքի մարզում, Սևանի ավազանում։
Կիրառություն [խմբագրել]
Ունեն ամուր, արժեքավոր բնափայտ։ Գեղազարդարիչ են, կիրառվում են կանաչապատման համար։
| Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարան ից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |