Երկշաքիլավորներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Երկշաքիլավորներ
Magnolia wieseneri.jpg
Մագնոլիայի ծաղիկը (Magnolia)
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Բաժին Ծածկասերմեր
Դաս Երկշաքիլավորներ
Լատիներեն անվանում
Magnoliopsida
Brongn., 1843

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 18063
NCBI 71240
EOL 283

Երկշաքիլավորներ (լատ.՝ Dicotyledones) կամ մագնոլիոփսիդներ (լատ.՝ Magnoliopsida) ծաղկավոր բույսերի դաս, որը բնորոշվում է սերմի սաղմում երկու շաքիլների առկայությամբ։ Խումբը ընդգրկում է մոտ 199,350 տեսակ։[1]։ Այն բույսերը, որոնք երկշաքիլավոր չեն, անվանվում են միաշաքիլավոր և սովորաբար ունեն մեկ սաղմնատերև։

Ձևաբանական առանձնահատկություններ[խմբագրել]

Երկշաքիլավորների սերմի կառուցվածքը
a — սերմնամաշկ, b — էնդոսպերմ, c — շաքիլներ, d — սաղմ

Երկշաքիլավոր բույսերի սերմի սաղմն ունի երկու շաքիլ։ Փոխադրող խրձերը բաց են, այսինքն՝ փոխադրող խրձերն ունեն կամբիում, ի տարբերություն միաշաքիլավորների, որոնց փոխադրող խրձերը փակ են և չունեն կամբիում։ Երկշաքիլավորների արմատային համակարգը հիմնականում առանցքային է, իսկ միաշաքիլավորներինը՝ փնջաձև։ Երկշաքիլավորներն ունեն պարզ և բարդ տերևներ ցանցաձև ջղավորությամբ, իսկ միաշաքիլավորները՝ միայն պարզ տերևներ զուգահեռ կամ աղեղնաձև ջղավորությամբ։ Ծաղկի անդամների թիվը 4-5 կամ դրանց բազմապատիկը, իսկ միաշաքիլավորների մոտ՝ 3 կամ դրա բազմապատիկը[2]։

Երկշաքիլավորները որպես ծաղկավոր բույսերի դաս[խմբագրել]

Երկշաքիլավորներն առանձնանում են վեգետատիվ և գեներատիվ օրգանների բազմազանությամբ, որը բարդացնում է դասի ներսում՝ կարգերի և ընտանիքների միջև ազգակցական կապերի հաստատումը։ Երկշաքիլավորների նախնիները, ինչպես նաև նրանց ծագման վայրն ու ժամանակը դեռևս պարզված չէ։ Ամենատարածված վարկածի համաձայն՝ պոլիկարպ երկշաքիլավորները (մագնոլիածաղկավորներ, գորտնուկածաղկավորներ և այլն) ծածկասերմերի ամենավաղ տեսակներից են։

Դասակարգման APG համակարգ[խմբագրել]

Ծածկասերմերի դասակարգման APG համակարգը մշակվել է «Ծածկասերմերի ֆիլոգենեզի խմբի կողմից» (անգլ.՝ Angiosperm Phylogeny Group, APG) APG I՝ 1998, APG II՝ 2003 և APG III համակարգը՝ 2009 թվականներին։ APG համակարգում չեն օգտագործվում կարգից (լատ.՝ ordo) բարձր տաքսոններ։ Այս համակարգը կազմող ցեղերը, ընտանիքներն ու կարգերը միավորվում են պայմանական խմբերի՝ կլադների մեջ, որոնց համար հեղինակները չեն սահմանել գիտական լատիներեն անվանումներ՝ պատճառաբանելով այդ խմբերի պայմանական բնույթով։ Խմբերի անվանումները տրվում են միայն անգլերեն լեզվով։ Երկշաքիլավորներին այդ համակարգում համապատասխանում է ոչ թե դասական Magnoliopsida (Dicotyledones) դասը, այլ՝ էուդիկոտների (eudicots) մոնոֆիլետիկ և որոշ այլ խմբերի ամբողջությունը (վերջիններս հաճախ միավորվում են պալեոդիկոտներ (palaeodicots) խմբում)։

Ծանոթագրություններ[խմբագրել]