Տավուշի մարզ
-
Անվան այլ գործածումների համար տես՝ Տավուշ (այլ կիրառումներ)
| Երկիր | |
| Ներառում է | 5 քաղաք և 60 գյուղ[1] |
| Վարչկենտրոն | Իջևան |
| Խոշորագույն քաղաք | Իջևան |
| Խոշոր քաղաքներ | Իջևան, Նոյեմբերյան[1] |
| Արմեն Ղուլարյան | |
| Հիմնական լեզու | Հայերեն |
| Բնակչություն (2009 հունվարի 1) |
134.1 (4.1 %) |
| Տարածք | 2704[1] կմ² (9.1[1] %) |
| Պաշտոնական կայք | |
Տավուշի մարզ, մարզ Հայաստանի Հանրապետության հյուսիս-արևելյան մասում, մարզկենտրոնը Իջևան քաղաքն է:
Բովանդակություն |
Աշխարհագրություն [խմբագրել]
Տավուշի մարզը իր մեջ ներառում է 4 աշխարհների գավառներ ու գավառամասեր: Մարզի տարածքի հյուսիսային մասը (Նոյեմբերյանի տարածաշրջան) հիմնականում համապատասխանում է Գուգարքի Կողբափոր, կենտրոնական և արևմտյան մասերը` (Իջևանի տարածաշրջան)` Կայեն և Կանգարք գավառներին: Հարավային մասը՝ (Դիլիջանի տարածաշրջան) մտել է Այրարատ աշխարհի Վարաժնունիք գավառի մեջ, իսկ արևելյան մասերի՝ (Բերդի տարածաշրջան) բնակավայրերն ու հնավայրերը հիշատակվում են Ուտիք աշխարհի Փառիսոս և Արցախ աշխարհի Քուստի գավառներում:
Պատմություն [խմբագրել]
ՀՀ Տավուշի մարզը գտնվում է Հայաստանի Հանրապետության տարածքի հյուսիս-արևելյան հատվածում։ Ընդգրկում է Իջևանի, Տավուշի (նախկինում` Շամշադին), Նոյեմբերյանի տարածաշրջանները և 4 քաղաքներ` Իջևանը, Նոյեմբերյանը, Բերդը և Դիլիջանը։ Մարզը սահմանակից է Վրաստանին, հյուսիսում և արևելքում՝ Ադրբեջանին։ ՀՀ պետական սահմանից մարզին բաժին է ընկնում 400 կմ հատված, որից 352-ը՝ Ադրբեջանի հետ։ Մարզի կենտրոնով դեպի հյուսիս-արևելք հոսում է Աղստև գետը։ Ծովի մակերևույթին ամենամոտ կետը (ՀՀ ռելիեֆի ամենացածր կետը) գտնվում է Դեբեդավան գյուղի մոտ՝ 380 մ, ամենաբարձր կետը` Միափորի լեռնաշղթայի Մուրղուզ լեռն է՝ 2993 մ։ ՀՀ Տավուշի մարզը տարածվում է Փոքր Կովկասի լեռնաշղթաների արտաքին շարի վրա(Վիրահայոց, Գուգարաց և Միափորի լեռներ)։ Գտնվում է ՀՀ չափավոր խոնավ տարածաշրջանում։ Արևափայլքի տարեկան տևողությունը 1900-2000 ժամ է։ Ամառները լինում են տաք, ձմեռները՝ մեղմ։ Գետերը պատկանում են Կասպից ծովի (Քուր գետի) ավազանին և սնվում են հալոցքային, ստորերկրյա և անձրևային ջրերից։ Բնական լիճը` Դիլիջանի մոտ գտնվող Պարզ լիճն է։ 1970-1980 թթ կառուցվել են Ջողազի, Հախումի, Տավուշի, Այգեձորի և Իջևանի ջրամբարները։ Մարզի բնությունը գեղատեսիլ է։ Ընդհանուր մակերեսի 51%-ը զբաղեցնում են խառն անտառները, որոնք աչքի են ընկնում բուսական և կենդանական աշխարհի բազմազանությամբ, բնական ժառանգության անզուգական հուշարձաններով։ Բնության նախաստեղծ վիճակի պահպանության, առավել հարստացման և տեղական պայմաններում նոր տեսակների ստացման նպատակով Աղստևի ավազանում ստեղծված են Դիլիջանի պետական արգելոցը և Իջևանի անտառային այգին (դենդրոպարկը)։ Մարզի և հատկապես Աղստևի հովտի բնակլիմայական պայմանները (մեղմ կլիմա, թթվածնով հարուստ լեռնային մաքուր օդ, հանքային բուժիչ ջրեր, անտառներ, դեղաբույսերով հարուստ լեռնաշխարհ) չափազանց նպաստավոր են բնակչության հանգստի կազմակերպման, առողջության վերականգման և միջազգային տուրիզմի ծավալման համար։ ՀՀ Տավուշի մարզի տարածքը չափազանց հարուստ է պատմամշակութային կառույցներով՝ վանքային համալիրներ, բերդեր, խաչքարեր, կամուրջներ, դամբարաններ, հուշակոթողներ, հուշաղբյուրներ: Հատկանշական են Գոշավանքը, Հաղարծնի ու Մակարավանքի համալիրները, Տավուշի բերդը և այլն։ Տավուշի մարզում է գտնվում ՀՀ ամենախոշոր աղյուսակերտ եկեղեցին՝ Կիրանց վանքը։ Մարզը զբաղեցնում է ՀՀ տարածքի 9.1%-ը, 1 քառ. կմ-ի վրա ապրում է 50 մարդ: ՀՀ Տավուշի մարզի բնակչությունը կազմում է հանրապետության բնակչության ընդհանուր թվաքանակի 4.2%-ը։ Բնակչության 62.3%-ը ապրում է գյուղական վայրերում։ Մարզը հանրապետության վառ արտահայտված գյուղատնտեսական շրջաններից է։ ՀՀ Տավուշի մարզկենտրոնը Իջևան քաղաքն է (մինչև 1919 թ՝ Քարվանսարա), որի բնակչությունը 2003 թ հունվարի 1-ի դրությամբ կազմել է 20.3 հազ բնակիչ։ Գտնվում է Երևանից 137 կմ հեռավորության վրա։ Ողջ հյուսիս-արևելյան հատվածի վարչական, արդյունաբերական, կրթամշակութային կենտրոնն է և տրանսպորտային հանգույցը։ Քաղաքի արդյունաբերության հիմնական ուղղությունը մշակող արդյունաբերությունն է (մասնավորապես` փայտամշակումը, մետաղամշակումը, սննդամթերքի, հանքային ջրի և գինու արտադրությունները): Իջևան քաղաքը հայտնի է նաև գորգագործությամբ:
Արտաքին հղումներ [խմբագրել]
Ծանոթագրություններ [խմբագրել]
|
|
||
|---|---|---|
| Պատմություն | Մեծ Հայքի նահանգներ՝ Ուտիք • Գուգարք Հայկական ԽՍՀ շրջաններ՝ Շամշադինի Նոյեմբերյանի Իջևանի շրջաններ | ![]() |
| Աշխարհագրություն | • Գուգարք | |
| Տնտեսություն | • Գուգարք | |
| «Տավուշի մարզ» պորտալ | ||
|
|
||
|---|---|---|
| Դիլիջանի տարածաշրջան | Դիլիջան • Գոշ • Թեղուտ • Հաղարծին | |
| Իջևանի տարածաշրջան | Իջևան • Ազատամուտ • Ակնաղբյուր • Աղավնավանք • Աճարկուտ • Այգեհովիտ • Աչաջուր • Բերքաբեր • Գանձաքար • Գետահովիտ • Դիտավան • Ենոքավան • Լուսահովիտ • Լուսաձոր • Խաշթառակ • Խաչարձան • Կիրանց • Հովք • Ներքին Ծաղկավան • Սարիգյուղ • Սևքար • Վազաշեն | |
| Նոյեմբերյանի տարածաշրջան | Նոյեմբերյան • Այրում • Արճիս • Բագրատաշեն • Բաղանիս • Բարեկամավան • Բերդավան • Դեբեդավան • Դեղձավան • Դովեղ • Զորական • Լճկաձոր • Կոթի • Կողբ • Հաղթանակ • Ոսկեպար • Ոսկեվան • Պտղավան • Ջուջևան | |
| Բերդի տարածաշրջան (Շամշադին) | Բերդ • Այգեձոր • Այգեպար • Արծվաբերդ • Տավուշ• Իծաքար • Մովսես • Նավուր • Ներքին Կարմիրաղբյուր • Նորաշեն • Չինարի • Չինչին • Չորաթան • Պառավաքար • Վարագավան • Վերին Ծաղկավան • Վերին Կարմիրաղբյուր | |
| Պորտալ:Տավուշի մարզ | ||
|
|
||
|---|---|---|
| Մայրաքաղաք | Երևան | |
| Մարզեր | Արագածոտն • Արարատ • Արմավիր • Գեղարքունիք 1 • Լոռի • Կոտայք • Շիրակ • Սյունիք • Վայոց Ձոր • Տավուշ | |
| 1 մարզի Արծվաշեն անկլավի տարածքը գտնվում է Ադրբեջանի վերահսկման տակ։ | ||
