Արծվաբերդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Արծվաբերդ
Artsvaberd-7.jpg
40°50′30″ հս. լ. 45°28′20″ ավ. ե. / 40.841667° հս. լ. 45.472222° աե. ե.
Երկիր Հայաստան Հայաստան
Մարզ Տավուշ
Գյուղապետ Վոլոդյա Ուզունյան
Այլ անվանումներ Ղրղի, Ղարաղալա, Ղարաղայա, Ղարաղոյլու
Բարձր. ծովի մակ-ից 1290 մ
Խոսվող լեզուներ Հայերեն
Բնակչություն 3228 մարդ (2012)
Ազգային կազմ Հայեր
Կրոնական կազմ Հայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտի UTC+4
##Արծվաբերդ (Հայաստան)
Red pog.png

Արծվաբերդ, գյուղ Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի արևելյան մասում։ Մինչև 1978-ի հունվարի 25-ը կոչվել է Ղրղի[1]։ Արծվաբերդը գտնվում է Բերդ քաղաքից 11 կմ դեպի հարավ-արևելք։ Արծվաբերդի մոտ գտնվում են նաև Այգեձորը (9 կմ դեպի արևելք), Չինարին (13 կմ դեպի արևելք), Չորաթանը (3 կմ դեպի հյուսիս) և Նորաշենը (6 կմ դեպի հյուսիս)։

Պատմություն[խմբագրել]

Արծվաբերդ գյուղը հիմնվել է Ղարաբաղի Ղարաղալու գյուղից եկած տեղահանվածների կողմից։ Գյուղի տարածքը հարուստ է հնություններով՝ Սուրբ Զորավոր եկեղեցի, խաչքարեր, Բերդի ավերակներ, կիկլոպյան հնությունների ավերակներ[2]։

Կլիմա[խմբագրել]

Գյուղը գտնվում է կլիմայական բարեխառն գոտում, ամռանը միջին ջերմաստիճանը +29 C է, ձմռանը՝ -3 C։ Գյուղը գտնվում է ծովի մակերևույթից 1290 մ բարձրության վրա։

Բնակչություն[խմբագրել]

Արծվաբերդի ազգաբնակչության փոփոխությունը[3]

Տարի 1873 1897 1926 1939 1950 1970 1979 1989 2001 2004 2012
Բնակիչ 293 1353 2338 3315 3622 4285 3541 3284 3320 3070 3228

Տնտեսություն[խմբագրել]

Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, բուսաբուծությամբ, այգեգործությամբ։

Համայնքն ունի դպրոց, առողջության կենտրոն, մշակույթի տուն, համայնքային կենտրոն, մանկապարտեզ, փոստի բաժանմունք։

Տես նաև[խմբագրել]

Հայտնի անձինք[խմբագրել]

Արմատներով արծվաբերդցիներ[խմբագրել]

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. Ա. Ա. Ասլանյան, Հ. Ղ. Գրգեարյան (1981)։ Հայկական ՍՍՀ աշխարհագրական անունների համառոտ բառարան։ Երևան: ՀՍՍՀ ԳԱ հրատարակչություն, էջ 33։ 
  2. Տավուշի մարզպետարան, Արծվաբերդ
  3. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 34»։ http://www.cadastre.am/storage/files/pages/pg_907871769_HH_bnak._bar..pdf։ Վերցված է 2014 Մայիսի 20։