Պառավաքար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Պառավաքար
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՏավուշ
ԳյուղապետՌոլանդ Մարգարյան
ԲԾՄ850 մ
Կլիմայի տեսակմերձարևադարձային
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն1725 մարդ (2012)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականունպառավաքարցի
Ժամային գոտիUTC+4
Հեռախոսային կոդ+374 (231)
Փոստային ինդեքս1149
Պառավաքար (Հայաստան)##
Պառավաքար (Հայաստան)

Պառավաքար, գյուղ Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզում` նախկին Շամշադինի շրջանում, Վարագաջուր գետի ստորին հոսանքի ձախափնյակում, Վարագի լեռների լանջին, Երևանից՝ 178 կմ, մարզկենտրոնից՝ 45 կմ, ՀՀ պետական սահմանից՝ 2 կմ հեռավորության վրա։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկա գյուղատեղից 3 կմ ներքև գտնվելիս է եղել Թուրք Թաթլու (Թաթըլի) գյուղը, որի բնակիչները 1926 թվականին տեղափոխվել և բնակություն են հաստատել ներկայիս տեղում։ Պառավաքարն անմիջապես սահմանակից է Ադրբեջանին, որի պատճառով բազմիցս ենթարկվել է ռմբակոծությունների[1]։

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղը գտնվում է կլիմայական բարեխառն գոտում, ամռանը միջին ջերմաստիճանը +30 C է, ձմռանը՝ - 2 C։ Գտնվում է ծովի մակերևույթից 850 մ բարձրության վրա։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Պառավաքարի մշտական բնակչությունը կազմել է 1464, առկա բնակչությունը՝ 1483 մարդ[2], բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև[3]

Տարի 1831 1897 1926 1939 1959 1970 1979 1989 2001 2011
Բնակիչ 457 871 884 2013 1529 2026 1924 1917 1930 1464[2]

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունը զբաղվում է խաղողագործությամբ, պտղագործությամբ, ծխախոտագործությամբ, բանջարաբուծությամբ և անասնապահությամբ։

Համայնքն ունի դպրոց, բժշկական ամբուլատորիա, մշակույթի տուն, մանկապարտեզ։

Ավանդություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ասում են, թե մի պառավ է լինում, չոր գլուխ մի պառավ։ Հոգնում է աշխարհից էլ, կյանքից էլ ու որոշում է քարից իրեն գցել ձորը, մեռնել, պրծնել։ Գնում է, բարձրանում մի քարի, աչքերը փակում, ընկնում ցած։ Հագին լայն շորեր են լինում։ Քամուց փեշերը բացվում են, պառավը կամաց իջնում է ցած։ Աչքերը բացում է, տեսնում ողջ առողջ։

― Ա՜խ, Աստված,- ասում է,- աչք չունես, թե ականջ։ Ով կյանք է ուզում՝ մահ ես տալիս, ով մահ է ուզում՝ մահ չես տալիս։

Եվ գյուղի անունը մնում է Պառավաքար[4][5][6][7]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Տավուշի մարզպետարան, Պառավաքար». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 16-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 21-ին.
  2. 2,0 2,1 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  3. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 166» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 Մայիսի 20-ին.
  4. Արամ Ղանալանյան (1969). Ավանդապատում. Երևան: Հայկական ՍՍՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտ.
  5. Մովսես Խորենացի. Պատմութիւն Հայոց. էջեր Գիրք Ա, Գլուխ Ի.
  6. Մանուկ Աբեղյան (1899). Հայ ժողովրդական առասպելները Մովսես Խորենացու Հայոց պատմության մեջ. Վաղարշապատ.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  7. Г. Халатьянц (1896). Армянский эпос в Истории Армении Моисея Хоренского. Москва.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)