Հայաստան

Վիքիփեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Nuvola single chevron right.svg Այս եզրի այլ գործածումների համար տես՝ Հայաստան (այլ կիրառումներ)
Հայաստան
Հայաստանի Հանրապետություն

Flag of Armenia.svg
(Դրոշ)

Coat of arms of Armenia.svg
(Զինանշան)

Europe location ARM.png

Հիմնական տեղեկություններ
Պետական լեզու. հայերեն
Քաղաքամայր. Երևան
Պետական կարգ. Կիսանախագահական
Կրոն. 90% Հայ առաքելական[1]
Մակերես. 29.743 km² (4,7%% ջրային)
Ազգաբնակչություն. 3.262.200 (2011 թ.)[2] (109,7/կմ²)
Պետական ատրիբուտներ
Հիմն. Մեր Հայրենիք
Արժույթ. ՀՀ դրամ (AMD)
Ժամային գոտի. +4 (ամառային՝ +5)
Ազգային տոն. սեպտեմբերի 21 (անկախության օր)
Վեբ | ISO | Հեռ. .am | ARM | 374
ArmeniaMapArmenian.jpg

Հայաստանը (պաշտոնական անվանումը՝ Հայաստանի Հանրապետություն) ցամաքային պետություն է Անդրկովկասում։ Աշխարհագրորեն գտնվում է հյուսիսարևմտյան Ասիայում, սակայն մշակութային և քաղաքական նկատառումներով հաճախ համարվում է եվրոպական երկիր։ Հյուսիսից սահմանակից է Վրաստանին, արևելքից՝ Ադրբեջանին, հարավարևելքից՝ Լեռնային Ղարաբաղին, հարավից՝ Իրանին, հարավարևմուտքից՝ Ադրբեջանի մաս կազմող Նախիջևանի Ինքնավար Հանրապետությանը և արևմուտքից՝ Թուրքիային:

Մինչև 20-րդ դարի սկիզբը Հայաստան անվանումը վերաբերում էր ողջ Հայկական լեռնաշխարհին, որը ձգվում է Եփրատ և Տիգրիս գետերի ավազանից մինչև Փոքր Կովկասը արևելյան մասը։ 1915 թ. Հայոց ցեղասպանությունից, սպանվել և տեղահանվել Հայաստանի արևմտյան մասի բնիկ ազգաբնակչությունը, իսկ արևլյան մասը 1918 թ. ձեռք է բերել կարճատև անկախություն։ Վերանկախացել է որպես Հայաստանի Հանրապետություն 1991 թ. սեպտեմբերի 21-ին անցկացված հանրաքվեի արդյունքում, մինչ այդ այն մտնում էր Խորհրդային Միության կազմի մեջ որպես վերջինիս 15 հանրապետություններից (տես Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն)։ Պատմական Հայաստանի մեկ այլ շրջան՝ Արցախը ուներ ինքնավար մարզի կարգավիճակ Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմում, նույնպես իրեն անկախ է հռչակել նույն թվականի դեկտեմբերի 10-ին, սակայն ի տարբերություն Հայաստանի Հանրապետության միջազգային ճանաչում չունի։

ՀՀ Սահմանադրությունն ընդունվել է 1995 թվականի հուլիսի 5-ին և փոփոխվել է 2005 թվականի նոյեմբերի 27-ին համապետական հանրաքվեով։ Ըստ այս օրենքի՝ Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական և իրավական պետություն է: Հայաստանը ՄԱԿ-ի, ԱՊՀ-ի, Եվրախորհրդի, ԱՀԿ-ի և 40-ից ավել այլ միջազգային կազմակերպությունների անդամ է։

Բովանդակություն

[խմբագրել] ՀՀ խորհրդանիշները

[խմբագրել] Դրոշը

    1rightarrow.png Հիմնական հոդված ՝ Հայաստանի դրոշ:
ՀՀ պետական դրոշը

Հայաստանի Հանրապետության դրոշը կարմիր, կապույտ, ծիրանագույն (վերևից ներքև), հավասարաչափ հորիզոնական շերտերով ուղղանկյուն պաստառ է` լայնքի և երկայնքի 1 : 2 հարաբերակցությամբ: Այն չափերով և գույներով Հայաստանի առաջին Հանրապետության (1918-1920 թթ) դրոշի կրկնությունն է: Կարմիր գույնը խորհրդանշում է անկախության համար հայ ժողովրդի թափած արյունը, կապույտ գույնը՝ Հայաստանի երկինքը, ծիրանագույնը՝ ժողովրդի ստեղծարար աշխատանքը:

[խմբագրել] Զինանշանը

    1rightarrow.png Հիմնական հոդված ՝ Հայաստանի Հանրապետության զինանշան:
ՀՀ զինանշանը

Հայաստանի Հանրապետության զինանշանի կենտրոնական մասում` վահանի վրա, պատկերված են հայկական չորս թագավորական տոհմերի` Արտաշեսյանների, Արշակունիների, Բագրատունիների և Ռուբինյանների (Կիլիկյան թագավորություն) զինանշանները։ Դրանք բոլորում են բիբլիական Արարատ լեռան պատկերը, որի գագաթին ուրվագծվում է Նոյյան տապանը։

Վահանի երկու կողմից պատկերված են առյուծ և արծիվ, որոնք խորհրդանշում են ոգու, իշխանության, աննկունության և արիության ուժը։ Ներքևում պատկերված սուրը խորհրդանշում է հայ ժողովրդի պայքարը հանուն ազատության և անկախության, փետուրն ու հասկերը` հայ ժողովրդի ստեղծարար տաղանդը և խաղաղասիրությունը։

Հայաստանի Հանրապետության պետական զինանշանի մասին օրենքն ընդունվել է Հայաստանի Գերագույն Խորհրդի կողմից 1992 թ. ապրիլի 19-ին։ 2006 թ. հունիսի 15-ին ընդունվել է «ՀՀ զինանշանի մասին» նոր օրենքը Ազգային ժողովից։ Հայաստանի զինանշանի հեղինակներն են նկարիչ Հակոբ Կոջոյանը և Ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանը:[3]

[խմբագրել] Ազգային օրհներգը

    1rightarrow.png Հիմնական հոդված ՝ Մեր Հայրենիք:
Mer HAYRENIQ.ogg

Հայաստանի Հանրապետության ազգային օրհներգը ընդունվել է 1991 թվականի հուլիսի 1-ին և հիմնված է Առաջին Հանրապետության օրհներգի վրա՝ տեքստի չնչին փոփոխությունենրով։ Հիմնի տեքստը մշակվել է Միքայել Նալբանդյանի կողմից գրված Իտալացի աղջկա երգը բանաստեղծությունից, երաժշտության հեղինակն է Բարսեղ Կանաչյանը։

[խմբագրել] Եկեղեցի

    1rightarrow.png Հիմնական հոդված ՝ Հայ Առաքելական Եկեղեցի:
Էջմիածնի Մայր տաճարը

Այսօր Հայաստանի Հանրապետությունը աշխարհիկ պետություն է, սակայն սահմանադրությունը ճանաչում է Հայ Առաքելական Եկեղեցու՝ որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում` միևնույն ժամանակ երաշխավորելով կրոնական փոքրամասնությունների ազատությունը:

Հայ Առաքելական Եկեղեցին աշխարհի հնագույն քրիստոնեական համայնքներից մեկն է։ Ըստ ավանդության հիմնադրվել է առաջին դարում Քրիստոսի 12 աշակերտներից երկուսի՝ Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալների կողմից, ապա Ս. Գրիգոր Լուսավորչի շնորհիվ 301 թ., Հայաստանը Քրիստոնեությունը ընդունել է որպես պետական կրոն Տրդատ Երրորդ Մեծի թագավորության օրոք:

[խմբագրել] Աշխարհագրություն

    1rightarrow.png Հիմնական հոդված ՝ Հայաստանի աշխարհագրություն:


Հայաստանը գտնվում է Անդրկովկասում` Սև և Կասպից ծովերի միջև, սակայն չունի ելք դեպի ծով։ Այն հյուսիսից սահմանակից է Վրաստանի, արևելքից` ԼՂՀ-ի, և Ադրբեջանի հետ, հարավից` Իրանի, իսկ արևմուտքից` Թուրքիայի հետ:

ՀՀ ֆիզիկական քարտեզը
ՀՀ գետերը իրենց ավազաններով

Հայաստանը լեռնային երկիր է։ Տարածքի 76.5%-ը գտնվում է ծովի մակերևույթից 1.000-2.500 մ բարձրության վրա: Լեռնաշղթաները գրավում են մոտ 14 հզ. քառակուսի կմ կամ երկրի ընդհանուր մակերեսի 47%, բարձրավանդակները կազմում են երկրի մակերեսի ավելի քան մեկ երրորդը կամ շուրջ 11 հզ. կմ²։ Ամենաբարձր կետը Արագած լեռն է` 4.090 մետր, և ամենացածրը՝ Դեբեդ գետի ստորին հոսանքի շրջանը` 375մ։ Ամենաերկար ձգվածությունը` հյուսիս-արևմուտքից հարավ-արևելք, կազմում է 360 կմ, իսկ արևմուտքից արևելք` 200 կմ: Երկրի տարածքը կազմում է 29743 քառակուսի կմ, որի 71.3% կազմում են գյուղատնտեսական նշանակության հողերը, 12.4%` անտառային, 7.7%` հատուկ պահպանվող տարածքներ և 8.6%` այլ հողեր: Բարձր լեռնագագաթներն են`

Հայաստանի սահմաններում գտնվող ամենամեծ ջրային ավազանը Սևանա լիճն է, որի մակերեսը կազմում է 1263.5 քառակուսի կմ։ ՀՀ-ի ամենաերկար գետերն են` Արաքսը, Ախուրյանը, Դեբեդը, Որոտանը, Հրազդանը, Աղստևը, Արփան, Քասախը և այլն:[4]

Ընթերցե՛ք նաև այս հոդվածները.

[խմբագրել] Օգտակար հանածոները

Հայաստանում արդյունահանում են ածուխ, երկաթ, բոքսիտներ, մոլիբդեն, ոսկի, արծաթ, կապար, ցինկ։ Կան նաև պեմզայի, մարմարի, տուֆի, կրի, պեռլիտի, բազալտի, աղի հսկայական պաշարներ։ Կա նաև թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի մեծ տեսականի։

[խմբագրել] Ծայրակետեր

  • Հյուսիս. Տավուշ ( 41°17′N 45°0′E / 41.283°N 45°E)
  • Հարավ. Սյունիք ( 38°49′N 46°10′E / 38.817°N 46.167°E)
  • Արևելք. Սյունիք ( 41°5′N 43°27′E / 41.083°N 43.45°E)
  • Արևմուտք. Շիրակ ( 39°13′N 46°37′E / 39.217°N 46.617°E)

[խմբագրել] Քաղաքներ

    1rightarrow.png Հիմնական հոդված ՝ Հայաստանի Հանրապետության քաղաքները:


Հայաստանի Հանրապետության խոշոր քաղաքներն են (բնակչությունները տրված են 2009 թ. դրությամբ)՝

[խմբագրել] Վարչատարածքային բաժանում

    1rightarrow.png Հիմնական հոդված ՝ Հայաստանի վարչատարածքային բաժանում:
Map am.gif

Հայաստանի Հանրապետությունը բաժանվում է 10 մարզերի և մայրաքաղաքի, որոնք են՝

Մարզ Մարզկենտրոն Տարածք Բնակչություն
1.Արագածոտն ք.Աշտարակ 2,753 km² 126,278
2.Արարատ ք.Արտաշատ 2,096 km² 252,665
3.Արմավիր ք.Արմավիր 1,242 km² 255,861
4.Գեղարքունիք ք.Գավառ 5,348 km² 215,371
5.Կոտայք ք.Հրազդան 2,089 km² 241,337
6.Լոռի ք.Վանաձոր 3,789 km² 253,351
7.Շիրակ ք.Գյումրի 2,681 km² 257,242
8.Սյունիք ք.Կապան 4,506 km² 134,061
9.Տավուշ ք.Իջևան 2,704 km² 121,963
10.Վայոց Ձոր ք.Եղեգնաձոր 2,308 km² 53,230
11.Երևան - 227 km² 1,091,235

Մարզերը իրենց հերթին կազմված են քաղաքային և գյուղական համայնքներից, որոնցում իրականացվում է տեղական ինքնակառավարում։ Մարզպետներին նշանակում և ազատում է Հայաստանի կառավարությունը, որի տվյալ որոշումները վավերացնում է Հանրապետության Նախագահը։ Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվում է 926 համայնք, որոնցից 48 քաղաքային համայնքներ, 866 գյուղական համայնքներ և 12 վարչական շրջաններ` Երևան քաղաքում։ ՀՀ-ում կա 949 գյուղ:[5]

[խմբագրել] Կլիմա

Ջերմաստիճանը Հայաստանում հիմնականում կապված է բարձրությունից։ Լեռնային հատվածներում հիմնականում Միջերկրական և Սև ծովերից եկած կլիման է, որը ապահովում է սեզոնային մեծ փոփոխություններ։ Հայկական բարձրավանդակում, ձմռան միջին ջերմաստիճանը 0 °C, իսկ ամառային միջինը հասնում է 25 °C-ի։ Տարեկան միջին տեղումները Արաքսի ներքևի մասերում կազմում են 250 մմ, իսկ բարձրադիր մասերում` 800 մմ։ Չնայած ձմեռվա ցրտին, հրաբխային ապարները Հայաստանը դարձրել են գյուղատնտեսությամբ զբաղվող ամենահին տարածքներից մեկը:

[խմբագրել] Ֆլորա և ֆաունա

[խմբագրել] Կենդանական

Հայկական որոր
Մուֆլոն
Հայկական մողես
Սիրիական գորշ արջ

ՀՀ-ում հանդիպող թռչունների ցանկ.

Կարգեր տեսակների ընդհանուր թիվը
Սուզահավանմաններ (Gaviformes) 2
Սուզականմաններ (Podicipediformes) 5
Հավալուսնանմաններ (Pelecaniformes) 4
Արագիլանմաններ (Ciconiformes) 13
Ֆլամինգոնմաններ (Phoenicopteriformes) 1
Ճուռականմաններ (Falconiformes) 35
Սագանմաններ (Anseriformes) 28
Հավանմաններ (Galiforme) 7
Կռունկանմաներ (Gruiformes) 13
Քարադրանմաններ (Charadriiformes) 62
Աղավնանմաններ (Columbiformes) 8
Կկվանմաններ (Cuculiformes) 2
Բվանմաններ (Strgiformes) 7
Այծկիթանմաններ (Caprimulgiformes) 1
Մանգաղաթևանմաններ (Apodiformes) 2
Ներկարարանմաններ (Coraciiformes) 5
Փայտփորանմաններ (Piciformes) 8
Ճնճղուկանմաններ (Passeriformes) 146
Ընդամենը 349

ՀՀ-ում հանդիպող կաթնասունների ցանկ.

Ընտանիքներ տեսակների ընդհանուր թիվը
Միջատակերների կարգ (Insectivora)
Ոզնիներ (Erinaceidae) 2
Խլուրդներ (Talpidae) 1
Գետնափորներ (Soricidae) 7
Բազկաթևավորների կարգ (Chiroptera)
Պայտաքիթներ (Rhinolophidae) 5
Հարթաքիթներ (Vespertilionidae) 17
Բուլդոգայիններ (Mollossidae) 1
Կրծողների կարգ (Rodenta)
Նապաստակերպեր (Leporidae) 1
Խոզուկներ (Hystricidae) 1
Նուտրիաներ (Capromyidae) 1
Սկյուռանմաններ (Scinridae) 2
Քնամկներ (Muscardinidae) 2
Ճագարամկներ (Dipodidae) 2
Փոքրամկներ (Zapodidae) 1
Մկնակերպեր (Muridae) 17
Կուրամկներ (Spalacidae) 1
Գիշատիչների կարգ (Carnivora)
Կզաքիսներ (Mustelidae) 5
Արջեր (Ursidae) 2
Բորենիներ (Hyaenidae) 1
Շնազգիներ (Canidae) 3
Կատվազգիներ (Felidae) 6
Զույգսմբակավորների կարգ (Artiodactyla)
Խոզեր (Suidae) 1
Եղջերուներ (Cervidae) 2
Սնամեղջյուրավորներ (Bovidae) 2
Ընդամնեը 83

ՀՀ-ում հանդիպում են նաև ջրային կրիաների` 2, ցամաքային կրիաների` 1, մողեսների` 26, կույր օձիկների` 1, վիշապների` 1, սահնօձերի` 18, իժերի` 4 տեսակ: Հայաստանում կան մոտ 17 հզ. տեսակ անողնաշավորներ, որոնց 90 տոկոսը կազմում են միջատները: Սակայն անողնաշարավորները լավ ուսումնասիրված չեն ՀՀ-ում: Մեր հանրապետություննում հանդիպում են նաև 8 տեսակ երկկենցաղներ: Հանրապետությունում առանձնապես լայն տարածում ունեն լճագորտը (Rana ridibunda), կանաչ դոդոշը (Bufo viridis): Բարձրադիր լեռնատափաստանային գոտիներում հանդիպում է անդրկովկասյան գորտը (Rana macrocnemis), հյուսիսային անտառային գոտում լայն տարածում ունի Շելկովնիկովի ծառագորտը (Hyla arborea shelkovnikovi), իսկ հարավում՝ փոքրասիական ծառագորտը (H. savigni): Հանրապետության երկկենցաղների ֆաունայում ծանր վիճակում է գտնվում Անդրկովկասի համար խիստ էնդեմիկ՝ սիրիական սխտորագորտը (Pelobates syriacus), որը կանգնած է անհետացման եզրին և գրանցված է նախկին ԽՍՀՄ-ի Կարմիր գրքում: Վերջերս հանրապետության երկկենցաղների ֆաունան ավելացավ նաև մի նոր տեսակով. Հայաստանի հյուսիսային շրջանում հայտնաբերել է փոքրասիական տրիտոնի (Triturus vittatus) մի փոքրիկ պոպուլյացիա, որը լրիվ մեկուսացված է իր հիմնական արեալից:

Հայաստանի տարածքում հանդիպող ձկնատեսակները պատկանում են 5 կարգի՝

  • Սաղմոնազգիներ - Salmoniformes
  • Ծածանազգիներ - Cypriniformes
  • Լոքոազգիներ - Siluriformes
  • Ծածանատամազգիներ - Cyprinodontiformes
  • Պերկեսազգիներ - Perciformes

Հայաստանի էնդեմիկ ձկնատեսակներ են՝ Սևանի իշխան (Salmo ischchan Kessler)՝ իր 4 ենթատեսակներով, Հայկական կարմրակն (Rutilus rutilus schelkovnikovi), Հայկական տառեխիկ (Alburnoides bipunctatus armeniensis), Սևանի կողակ (Varicorhinus capoeta sevangi), Սևանի բեղլու (Barbus lacerta goktschaicus), Հայկական գուստերա (Blicca bjoerkna derjavini):

Հայաստանի հիդրոէկոհամակարգերում հայտնաբերվել է պլանկտոնային կենդանիների 124 տեսակ, այդ թվում անվակիրների դասին պատկանող՝ 46, խեցգետնակերպերի՝ 78:

[խմբագրել] Բուսական աշխարհ

Ծիրան

Հայաստանի միկոբիոտայի ուսումնասիրության ընթացքում հայտնաբերվել է սնկերի մոտավորապես 4200 տեսակ և ներտեսակային տաքսոն: Հանրապետությունում բնակչության կողմից նախընտրելի են լայն տարածում և բարձր սննդային արժեք ունեցող հետևյալ տեսակները՝ ականջասունկ սովորական (Pleurotus ostreatus), շամպինյոն սովորական (Agaricus campestris), շամպինյոն երկսպորավոր (A. bisporus), յուղասունկ հատիկավոր (Suillus granulatus), լեպիստա մանուշակագույն ոտիկով (Lepista personata), շեկլիկ (Lactarius deliciosus):

Հայաստանում հանդիպում է 143 տեսակ հողային ջրիմուռ: Դրանք պատկանում են հիմնականում կանաչ, դիատոմային, դեղնականաչ և կապտականաչ ջրիմուռներին:

Հայաստանի ֆլորայի էնդեմիկների թիվը կազմում է 106 տեսակ, որը նրա բուսական աշխարհի տեսակային ընդհանուր բազմազանության մոտ 3%-ն է, իսկ Կովկասի ֆլորայի՝ 1,5%-ը :

Այսօր Հայաստանից հայտնի է քարաքոսերի 290 տեսակ, ընդ որում ավելի հիմնովին ուսումնասիրվել է Սևանի ավազանը, ուր հանդիպում է 190 տեսակ: Ըստ կենսաձևերի Հայաստանում գերիշխում են կեղևանման քարաքոսերը (մոտ 40%), որոնց մեծ մասը բնակվում են քարերի վրա: Կան նաև տերևանման, թփանման և ումբիլիկատային ձևեր:

Մամռանմանների համաշխարահային կենսաբազմազանությունը ներկայացված է մոտ 25 հազար տեսակներով: Մինչդեռ հանրապետության տարածքում հաշվվում է ընդամենը 430 տեսակ՝ տարածված գլխավորապես միջին լեռնային և անտառային շրջաններում: Առավել ուսումնասիրված տերևացողունային մամուռների դասը ներկայացված է 347 տեսակներով: Նշված քանակությունից 108 տեսակը հանդիսանում են հազվագյուտ՝ Dicranoweisia intermedia, Orthotrichum urnaceum, Antitrichia curtipendula, Pterogonium gracile, Lindbergia brachyptera և այլն:

Ձիաձետանմանների ընդհանուր բազմազանությունը կազմում է շուրջ 30 տեսակ, որոնցից 6-ը հանդիպում են Հայաստանի տարածքում: Ձիաձետները տարածված են հանրապետության համեմատաբար խոնավ անտառային և մարգագետնային շրջաններում և հանդիպում են գերխոնավ գետահովիտներում, առուների եզրերին և գետափերին, երբեմն ավազոտ տեղերում ու թփուտներում: Տեսակների մեծ մասը հանդիսանում են դեղաբույսեր: Առավել տարածված են դաշտային, ճահճային և ճյուղավոր ձիաձետները (Equisetum arvense, E. palustre, E. ramosissimum):

Հայաստանի ֆլորայում մերկասերմերը ներկայացված են չափազանց աղքատ՝ ընդամենը 9 տեսակներով, այդ թվում՝ 5 գիհի (Juniperus), 1 սոճի (Pinus), 1 կենի (Taxus) և 2 էֆեդրա (Ephedra): Հանրապետության դեկորատիվ տնկարկներում հանդիպող մերկասերմ ծառատեսակների մեծ մասը օտարածին է՝ ներմուծված այլ բուսաաշխարհագրական տարածաշրջաններից: Հայաստանում հանդիպում է նաև պտերանմանների 38 տեսակ և ծածկասերմերի մոտ 3500 տեսակ, որից միաշաքիլավորներ` 800 տեսակ, երկշաքիլավորներ` 2700:[6]

[խմբագրել] Տնտեսություն

ՀՀ տնտեսության ճյուղերը
Հայկական ատոմակայանը

[խմբագրել] Պետական կառուցվածք

ՀՀ Ազգային Ժողովի շենքը

Հայաստանի Հանրապետությունն ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է։ Պետական իշխանությունն իրականացվում է Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան` օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների տարանջատման և հավասարակշռման սկզբունքի հիման վրա։

[խմբագրել] Նախագահ

    1rightarrow.png Հիմնական հոդված ՝ Հայաստանի Հանրապետության նախագահ:

Հանրապետության Նախագահը պետության գլուխն է: Հանրապետության Նախագահը հետևում է Սահմանադրության պահպանմանը, ապահովում է օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բնականոն գործունեությունը։ Նախագահը Հանրապետության անկախության, տարածքային ամբողջականության և անվտանգության երաշխավորն է: Հանրապետության նախագահն ընտրվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից՝ հինգ տարի ժամկետով:[7]

[խմբագրել] Գործադիր իշխանություն

Գործադիր իշխանությունն իրականացնում է ՀՀ կառավարությունը:Կառավարությունը կազմված է վարչապետից և նախարարներից։ Ազգային ժողովում պատգամավորական տեղերի բաշխման և պատգամավորական խմբակցությունների հետ խորհրդակցությունների հիման վրա Նախագահը վարչապետ է նշանակում պատգամավորների մեծամասնության վստահությունը վայելող անձին, իսկ եթե դա հնարավոր չէ, ապա առավել թվով պատգամավորների վստահությունը վայելող անձին։ Վարչապետի առաջարկությամբ նշանակում և ազատում է կառավարության անդամներին: Այսօր ՀՀ-ում գործում են հետևյալ նախարարությունները.

  1. ՀՀ Տարածքային կառավարման նախարարություն
  2. ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
  3. ՀՀ Առողջապահության նախարարություն
  4. ՀՀ Արդարադատության նախարարություն
  5. ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն
  6. ՀՀ Արտաքին գործերի նախարարություն
  7. ՀՀ Բնապահպանության նախարարություն
  8. ՀՀ Գյուղատնտեսության նախարարություն
  9. ՀՀ Էկոնոմիկայի նախարարություն
  10. ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն
  11. ՀՀ Կրթության և գիտության նախարարություն
  12. ՀՀ Մշակույթի նախարարություն
  13. ՀՀ Պաշտպանության նախարարություն
  14. ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն
  15. ՀՀ Սփյուռքի նախարարություն
  16. ՀՀ Տրանսպորտի և կապի նախարարություն
  17. ՀՀ Քաղաքաշինության նախարարություն
  18. ՀՀ Ֆինանսների նախարարություն

Կառավարությանն առընթեր մարմիններն են`

  1. ՀՀ Ազգային անվտանգության ծառայություն
  2. ՀՀ Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե
  3. ՀՀ ՀՀ Ոստիկանություն
  4. ՀՀ Պետական գույքի կառավարման վարչություն
  5. ՀՀ Պետական եկամուտների կոմիտե
  6. ՀՀ Միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտե
  7. ՀՀ Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն

[խմբագրել] Օրենսդիր իշխանություն

Հայաստանում բարձրագույն օրենսդիր մարմինը միապալատ Ազգային Ժողովն է։ Ազգային Ժողովը կազմված է հարյուր երեսունմեկ պատգամավորից։ Ազգային Ժողովն ընտրվում է համապետական ընտրությունների միջոցով՝ հինգ տարի ժամկետով։ ՀՀ չորրորդ գումարման Ազգային ժողովի ընտրությունները (131 պատգամավոր` 90 համամասնական և 41 մեծամասնական ընտրակարգով) տեղի ունեցան 2007թ. մայիսի 25-ին: ՀՀ չորրորդ գումարման Ազգային ժողովում ստեղծվեց պատգամավորական 5 խմբակցություն` «Հայաստանի Հանրապետական Կուսակցություն» (63 պատգամավոր), «Բարգավաճ Հայաստան» (26 պատգամավոր), «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» (16 պատգամավոր), «Օրինաց երկիր» (8 պատգամավոր), «Ժառանգություն» (7 պատգամավոր)։ Այս խմբակցությունները ստեղծվել են 2007թ. հունիսի 7-ին։ Դրանցում ընդգրկված չէ 11 պատգամավոր:[8]

[խմբագրել] Դատական իշխանություն

Հայաստանի Հանրապետությունում արդարադատությունն իրականացնում են միայն դատարանները՝ Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան։ Հայաստանում ընդհանուր իրավասության դատարաններն են՝ առաջին ատյանի, վերաքննիչ դատարանները և վճռաբեկ դատարանը։ Գործում է նաև վարչական դատարանը, օրենքով կարող են նախատեսվել այլ մասնագիտացված դատարաններ: Սահմանադրական արդարադատությունն իրականացնում է Սահմանադրական դատարանը:

[խմբագրել] Զինված Ուժեր

    1rightarrow.png Հիմնական հոդված ՝ Հայաստանի Զինված Ուժեր:
ՀՀ Զինված Ուժերի զինանշանը
Armenianunits.jpg
3-b.jpg

Հայաստանի Հանրապետության բանակը` Զինված Ուժերը, ստեղծվել է 1992 թվականի հունվարի 28-ին: Հայաստանի Հանրապետության բանակի թվաքանակը կազմում է 125.000 զինվոր (ժամկետային զինծառայողներ), գումարած ևս 560.000 պահեստային զինվորներ։ Բանակի բյուջեն կազմում է $600 միլիոն։ Բանակը բաժանված է երեք հիմնական ճյուղի՝ ցամաքային զորքեր, հակաօդային պաշտպանության զորքեր և ռազմաօդային ուժեր։ Հայաստանի Հանրապետության Զինված Ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը երկրի նախագահն է՝ Սերժ Սարգսյանը։ Պաշտպանության նախարարը՝ Սեյրան Օհանյանը։ Զինված Ուժերի Գլխավոր Շտաբի պետը՝ գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը։

[խմբագրել] Անդամակցությունը միջազգային կազմակերպություններին

Հայաստանը անդամակցում է ՄԱԿ-ին, Եվրոպայի Խորհրդին, ԵԱՀԿ-ին (Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպություն), Համաշխարհային բանկին, Արժույթի միջազգային հիմնադրամին, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկին, Առևտրի համաշխարհային կազմակերպությանը, ՍԾՏՀ-ին (Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպություն), ՄԱԳԱՏԵ-ին (Միջուկային էներգիայի միջազգային գործակալություն), Ինտերպոլին (Միջազգային քրեական ոստիկանություն), ԱՀԿ-ին (Առողջապահության համաշխարհային կազմակերպություն), ՅՈՒՆԵՍԿՕ-ին, և այլն:

[խմբագրել] Բնակչություն

2006 թ. հուլիսի 1-ի դրությամբ ազգաբնակչությունը պատշոնական տվյալներով կազմում է 3.219.400 մարդ։ 96%-ը հայեր են։ Բացարձակ մեծամասնությունը Հայ Առաքելական Եկեղեցու հետևորդներ են։ Ազգային փոքրամասնությունները՝ ռուսներ, եզդիներ, քրդեր, պարսիկներ, ասորիներ, հույներ, ուկրաինացիներ, հրեաներ և այլ։

[խմբագրել] Կրոն

Բնակչության մոտ 90%-ը տոկոսը իրեն Հայ Առաքելական Եկեղեցու հետևորդ է համարում։ [1] Կրոնական փոքրամասնությունների թվում են. կաթոլիկներ, մոլոկաններ, ռուս ուղղափառներ, ավետարանականներ, բապտիստներ, հոգեգալստականներ, խարիզմատական քրիստոնյաներ, Եհովայի վկաներ, մորմոններ, եզդիներ, հուդայականներ, սուննի մուսուլմաններ (հիմնականում՝ քրդեր) և շիա մահմեդականներ։[1] Ընդհանուր առմամբ Հայաստանի Հանրապետությունում գրանցված է 66 կրոնական համայնք։[9]

[խմբագրել] Կրթություն

ՀՀ-ում ուսումնական հաստատությունների վերաբերյալ ցուցանիշների դինամիկան ցույց է տրված հետևյալ աղյուսակում.

Ցուցանիշներ 2004-05 2005-06 2006-07 2007-08 2008-09
Հանրակրթական դպրոցների ընդհանուր թիվը 1434 1467 1467 1452 1475
Քաղաքներում 575 598 601 598 601
Գյուղերում 859 869 866 861 867
Հանրակրթական դպրոցներում սովորողների թվաքանակը 488.1 հզ. 477.9 հզ. 465.4 հզ. 431.3 հզ. 414.8 հզ.
Քաղաքներում 290.1 հզ. 283.7 հզ. 277.8 հզ. 234.3 հզ. 252.9 հզ.
Գյուղերում 198.0 հզ. 194.2 հզ. 187.6 հզ. 197 հզ. 161.9 հզ.
Ուսուցիչների թվաքանակը 43.3 հզ. 42.7 հզ. 43.1 հզ. 41.7 հզ. 42.6 հզ.
Երեկոյան հանրակրթական դպրոցների թվաքանակը 2 2 2 2 2
Վարժարանների քանակը 37 42 42 37 43
Ճեմարանների քանակը 1 1 1 1 1
Միջին մասնագիտական ուս. հաստ.-ի քանակը 108 111 108 106 104
ՄՄՈՒՀ-երում սովորող ուսանողների թվաքանակը 30.5հզ. 30.8հզ. 30.8հզ. 31.1հզ. 31.8հզ.
ԲՈՒՀ-երի քանակը 88 89 87 85 90
ԲՈՒՀ-երում սովորող ուսանողների թվաքանակը 85.1հզ. 97.8հզ. 105.8հզ. 112.2հզ. 114.4հզ.[10]

[խմբագրել] Սպորտ

Օլիմպիական չեմպիոններ են եղել.

  • Հրանտ Շահինյան (1923-1996) - Հելսինկի 1952թ. - 15-րդ օլիմպիական խաղերի չեմպիոն, մարմնամարզություն,
  • Ալբերտ Ազարյան (ծ.1929) - Մելբուռն 1956թ. և Հռոմ 1960թ. - 16-րդ և 17-րդ օլիմպիական խաղերի չեմպիոն, մարմնամարզություն,
  • Վլադիմիր Ենգիբարյան (ծ.1932) - Մելբուռն 1956թ. - 16-րդ օլիմպիական խաղերի չեմպիոն, բռնցքամարտ,
  • Իգոր Նովիկով (ծ.1929) - Մելբուռն, 1956թ. և Տոկիո 1964 - 16-րդ և 18-րդ օլիմպիական խաղերի չեմպիոն,
  • Ֆաինա Մելնիկ (ծ.1945) - Մյունխեն 1972թ. - 20-րդ օլիմպիական խաղերի չեմպիոն, աթլետիկա/սկավառականետում/,
  • Յուրի Վարդանյան (ծ.1956) - Մոսկվա 1980թ. - 22-րդ օլիմպիական խաղերի չեմպիոն, ծանրամարտ,
  • Էդուարդ Ազարյան (ծ.1958) - Մոսկվա 1980թ. - 22 -րդ օլիմպիական խաղերի չեմպիոն, մարմնամարզություն,
  • Օգսեն Միրզոյան (ծ.1961) - Սեուլ 1988թ. - 24-րդ օլիմպիական խաղերի չեմպիոն, ծանրամարտ,
  • Լևոն Ջուլֆալակյան (ծ.1964) - Սեուլ 1988թ. - 24-րդ օլիմպիական խաղերի չեմպիոն, հունահռոմեական ըմբշամարտ,
  • Իսրայել Միլիտոսյան (ծ.1968) - Բարսելոն 1992թ. - 25-րդ օլիմպիական խաղերի չեմպիոն, ծանրամարտ,
  • Մնացական Իսկանդարյան (ծ.1967) - Բարսելոն 1992թ. - 25-րդ օլիմպիական խաղերի չեմպիոն, հունահռոմեական ըմբշամարտ,
  • Հրաչյա Պետիկյան (ծ.1960) - Բարսելոն 1992թ. - 25-րդ օլիմպիական խաղերի չեմպիոն, հրաձգություն,
  • Արմեն Նազարյան (ծ.1974) - Ատլանտա 1996թ. - 26-րդ օլիմպիական խաղերիչեմպիոն, հունահռոմեական ըմբշամարտ :[11]

Դիտեք նաև

Հայաստանի շախմատային ֆեդերացիան (սկզբնական շրջանում՝ սեկցիա) ստեղծվել է 1927 թվականին: Հայաստանը ՖԻԴԵ-ի անդամ է 1992 թվականից: Հայաստանի տղամարդկանց հավաքականը 2006 և 2008թթ. դարձել է շախմատի համաշխարհային օլիմպիադայի չեմպիոն, երեք անգամ` (1992, 2002, 2004թթ.) օլիմպիադայի բրոնզե մեդալակիր, 2011թ. դարձել է աշխարհի թիմային առաջնության հաղթող, երեք անգամ երրորդ տեղն է գրավել աշխարհի թիմային առաջնություններում (1997, 2001, 2005 թթ.), Եվրոպայի չեմպիոն (1999թ.): Երևան թիմը հաղթել է եվրոպական ակումբների գավաթի խաղարկությունում (1995թ.): Հայաստանի կանանց հավաքականը 2003թ. դարձել է Եվրոպայի չեմպիոն, Երևանի Միկա կանանց ակումբը` 2006 թ. Եվրագավաթի հաղթող: Լևոն Արոնյանը 2005-ին դարձել է աշխարհի գավաթակիր, Վլադիմիր Հակոբյանը 1999-ին` աշխարհի փոխչեմպիոն: Հայաստանն այժմ ունի 33 գրոսմայստեր, 22 միջազգային վարպետ, 8 ՖԻԴԵ-ի վարպետ: Միջազգային վարկանիշներ ունեն 285, ազգային՝ ավելի քանի 3000 շախմատիստներ:Հայաստանում անցկացվել են բազմաթիվ խոշորագույն միջազգային մրցաշարեր, աշխարհի և Եվրոպայի պատանեկան առաջնություններ: 1996-ին Երևանում անցկացվել է շախմատի 32-րդ համաշխարհային օլիմպիադան, 2001-ին՝ աշխարհի 5-րդ թիմային առաջնությունը:[12]

Հայաստանի դրոշի ներքո օլիմպիական մարզաձևերում աշխարհի չեմպիոնի ոսկե մեդալներ նվաճած մարզիկներն են.

  • Նշան Մունչյան (բռնցքամարտ) - 1993
  • Աղասի Մանուկյան (հհ ըմբշամարտ) - 1993
  • Մնացական Իսկանդարյան (հհ ըմբշամարտ) - 1991, 1994
  • Արայիկ Գևորգյան (ազատ ոճի ըմբշամարտ) - 1995, 1997, 1998
  • Վաղինակ Գալստյան (հհ ըմբշամարտ) - 2001
  • Արամ Մարգարյան (ազատ ոճի ըմբշամարտ) - 2002
  • Նազիկ Ավդալյան (ծանրամարտ) - 2009
  • Տիգրան Գ. Մարտիրոսյան (ծանրամարտ) 2010[13]

[խմբագրել] ՀՀ տոներ և հիշատակի օրեր

  • Դեկտեմբերի 31-ից մինչև հունվարի 6-ը - Ամանոր և Ծննդյան տոներ. Դեկտեմբերի 31-ին, Հունվարի 1-ին և 2-ին՝ Ամանոր, Հունվարի 3-ին, 4-ին և 5-ին՝ նախածննդյան տոներ, Հունվարի 6-ին՝ Սուրբ Ծնունդ և Հայտնություն (ոչ աշխատանքային օրեր)
  • Հունվարի 7 - Մեռելոց հիշատակի օր (ոչ աշխատանքային օր)
  • Հունվարի 28 - Բանակի օր (ոչ աշխատանքային օր)
  • Փետրվարի 21 - Մայրենի լեզվի օր
  • Փետրվարի 28 - Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված ջարդերի զոհերի հիշատակի և բռնագաղթված հայ բնակչության իրավունքների պաշտպանության օր
  • Մարտի 8 - Կանանց տոն (ոչ աշխատանքային օր)
  • Ապրիլի 1 - Երգիծանքի և հումորի օր
  • Ապրիլի 7 - Մայրության, գեղեցկության և սիրո տոն
  • Ապրիլի 24 - Ցեղասպանության զոհերի հիշատակի օր (ոչ աշխատանքային օր)
  • Մայիսի 1 - Աշխատանքի օր (ոչ աշխատանքային օր)
  • Մայիսի 8 - Երկրապահի օր
  • Մայիսի 9 - Հաղթանակի և խաղաղության տոն (ոչ աշխատանքային օր)
  • Մայիսի 28 - Հանրապետության տոն (ոչ աշխատանքային օր)
  • Հունիսի 1 - Երեխաների իրավունքների պաշտպանության օր
  • Հունիսի 14 - Բռնադատվածների հիշատակի օր
  • Հուլիսի 5 - Սահմանադրության օր (ոչ աշխատանքային օր)
  • Սեպտեմբերի 1 - Գիտելիքի, գրի և դպրության օր
  • Սեպտեմբերի 21 - Անկախության տոն (ոչ աշխատանքային օր)
  • Հոկտեմբերի առաջին կիրակի օրը - Ուսուցչի օր
  • Հոկտեմբերի երկրորդ շաբաթ օրը - Թարգմանչաց տոն
  • Դեկտեմբերի 7 - Երկրաշարժի զոհերի հիշատակի օր
  • Սուրբ Զատկից 8 շաբաթ առաջ՝ հինգշաբթի օրը - Սուրբ Վարդանանց տոն՝ բարի գործի և ազգային տուրքի օր
  • Սուրբ Զատկից 64 օր հետո՝ կիրակի օրը - Սուրբ Էջմիածնի տոն [14]

[խմբագրել] Արցախյան ազատագրական պատերազմ

Արցախի հայությունը 1988 թ. ազգային ինքնորոշման ազատագրական շարժում սկսեց, նպատակ ունենալով ուղղելու բոլշևիկյան Լենին-Ստալինյան բռնատիրության կատարած պատմական սխալը և պատմականորեն հայկական Արցախ երկրամասը վերադարձնել Հայաստանի կազմի մեջ։ Ադրբեջանի խորհրդային սոցիալիստական հանրապետությունը ուժ կիրառեց Արցախի հայության դեմ, ինչպես նաև արյունոտ սպանդի, թալանի ու տեղահանության ենթարկվեց Ադրբեջանի Սումգայիթ, Բաքու, Կիրովաբադ քաղաքների և այլ բնակավայրերի խաղաղ հայ բնակչությունը։ Սակայն ազերիների հայատյաց քաղաքականությունն ու զանգվածային բռնությունները, Լեռնային Ղարաբաղի տարածքում և Հայաստանի Հանրապետության սահմանամերձ շրջաններում սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնց Ադրբեջանը ներգրավում էր նաև աֆղան մոջահեդների, չեչեն վահաբականների ահաբեկչական խմբերի, չկարողացան ճնշել հայերի ազատ ապրելու կամքը։ Հայերը զենք վերցրին ու պայքարի ելան ագրեսորի դեմ` հանուն իրենց ազատության ու անվտանգ ապագայի։ 1991 թ. սեպտեմբեր 2-ին Լեռնային Ղարաբաղը հռչակեց իրեն անկախ հանրապետություն։ Ազատագրական պայքարի արդյունքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը` պատմական Արցախը ազատագրվեց։ Հայերը ստիպեցին ագրեսորին 1994 թ. զինադադար աղերսել։ Կրակի դադարեցման մասին փաստաթուղթը ստորագրվեց 1994թ. մայիսի 12-ին, Բիշքեկում, Հայաստանի Հանրապետության, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև։ Չնայած հրադադարի ռեժիմին` ադրբեջանական զինված ուժերը մինչ օրս էլ պարբերաբար խախտում են այն։ Հայկական ուժերը որոշ դեպքերում ստիպված են լինում պատասխան կրակով լռեցնել ադրբեջանական կրակակետերը։ Ադրբեջանի ղեկավարությունը միջազգային տարբեր ատյաններում փորձում է հակամարտության էությունը լիովին նենգափոխել, աղավաղելով պատմական ու քաղաքական իրողությունները, իրեն որպես զոհ, իսկ Հայաստանին որպես ագրեսոր ներկայացնելով։ Սակայն ցինիզմի, ստի ու կեղծիքի քաղաքականությունը, որով այդ երկիրը փորձում է կերակրել միջազգային հանրությանը, ինչպես նաև Հայաստանին ուղղվող ռազմատենչ հայտարարություններն ու սպառնալիքները դատապարտված են անհաջողության։ Բոլորի համար էլ ակնհայտ է պատմական ճշմարտությունը, իսկ հայկական զինված ուժերը համարվում են տարածաշրջանում ամենակազմակերպվածն ու ամենամարտունակը։ Լեռնային Ղարաբաղը առայժմ միջազգայնորեն չճանաչված անկախ պետություն է` միջազգային իրավունքի սուբյեկտ համարվելու համար անհրաժեշտ բոլոր ինստիտուտներով և ժողովրդավարական արժեքներ դավանող երկրի ակնհայտ ապացույցներով:

[խմբագրել] Պատմություն

Ըստ ավանդության, որը վկայված է Մովսես Խորենացու «Հայոց պատմության» մեջ, Հայաստան անունը կապվում է առասպելական Հայկ նահապետի անվան հետ, որը հիմքն է դրել հայոց երկրի։ Ներկայումս գիտական շրջաններում ընդունված է կապել հայ ժողովրդի ինքնանվանումը խեթական արձանագրություններում հիշատակվող Հայասա երկրի հետ, որը, ենթադրաբար, զբաղեցրել է Փոքր Հայքի արևելյան մասի և Մեծ Հայքի Բարձր Հայք նահանգի տարածքը:

Հայկական լեռնաշխարհը հնագույն մարդու նախնական բնակեցման այն տարածքներից է, որը հարուստ է քարի դարի բոլոր փուլերն ընդգրկող (պալեոլիթ կամ հին քարի դար, մեզոլիթ կամ միջին քարի դար, նեոլիթ կամ նոր քարի դար) հուշարձաններով:[15]

Նախնադարյան հասարակության հին քարի դարի առաջին ենթափուլը` ստորին հին քարի դարը, Հայաստանի տարածքում սկսվել է մոտ 2 մլն տարի առաջ և ավարտվել է մոտ 100 հզ. տարի առաջ։ Հայկական լեռնաշխարհում հայտնի են այս ժամանակաշրջանի մի քանի բացօթյա հնավայրեր, կայանններ և քարայրային տիպի հուշարձաններ։ Մեր հայրենիքի բնակեցման սկզբնակետերից մեկն այսօր, ըստ վերջին տվյալների, կարելի է համարել Գուգարքում հայտնաբերված հին քարի դարյան կայանը: Այս հնավայրի տարիքը մոտ 1.8 մլն տարի է:Այն Արևմտյան Եվրասիայի` մարդու մինչև այժմ հայտնի հնագույն կայանն է։ Հնագույն ժամանակների մասին հարուստ տեղեկություններ են պարունակում հատկապես Ազոխի քարայրն Արցախում, Արտին լեռան շրջակայքը և մի քանի հուշարձաններ Արևմտյան Հայաստանում:[16]

Միջին հնաքարի (պալեոլիթի) ժամանակաշրջանը Հայկական լեռնաշխարհում ավարտվել է մոտ 40 հզ տարի առաջ:

Վերին հին քարի դարն ընդգրկում է մոտ 40000-14000 թվականներն ընկած ժամանակաշրջանը։ Հայաստանի տարածքում հայտնի են վերին հինքարիդարյան շուրջ 60 հուշարձան։ Դրանց հիմնական մասը գտնվում է լեռնաշխարհի հյուսիս-արևելյան, հարավային և հարավ-արևմտյան մասերում` Եփրատի ավազանում, Կորդվաց աշխարհում, Տիգրիսի ավազանում և այլուր:[17]

Հայկական լեռնաշխարհի միջին քարի դարի և նոր քարի դարի սկզբնափուլի(10000-8000) հուշարձանները առայժմ թույլ են ուսումնասիրված։ Դրանց թիվը լեռնաշխարհի սահմաններում դեռևս չի անցնում 35-ից, որոնք ինչպես բացօթյա կայաններ ու հնավայրեր են, այնպես էլ քարայր կացարաններ ու ժայռածածկեր։ Այժմյան Հայաստանի տարածքում այս փուլի հուշարձաններ կան Ապարանի գոգավորությունում:[18]

Նոր քարի դարը նորագույն ուսումնասիրությունների համաձայն Հայաստանի տարածքում թվագրվում է մ.թ.ա. 10հզ-ից մինչև 6-րդ հզ-ի կեսերն ընկած ժա- մանակաշրջանով։ Մ.թ.ա. 8հզ.-ի վերջերից արդեն գոյություն ունեին կայացած երկրագործական հասարակություններ: 1990-ական թվականների առաջին կեսին Սասնո ջուր գետի արևմտյան ափին պեղված հնավայրի տվյալները եկան փաստելու, որ այստեղ կայուն բնակատեղիներ հիմնող առաջին համայնքները հանդես են գալիս արդեն մ.թ.ա. 10-րդ հզ.-ից։ Ուսումնասիրությունների արդյունքում ակնհայտ դարձավ, որ Հայկական Տավրոսից հյուսիս ընկած շրջանների նոր քարի դարի մշակույթը տեղական արմատներ ունի։ Եդեսիայի մոտ գտնվող Պորտաբլուր հնավայրի արևելյան հատվածի վաղ շերտերում բացվել է 1000 քառ մետր տարածք զբաղեցնող մի հրապարակ, որի հարևանությամբ պեղվել են այսպես կոչված սալե կոթողների տունը և գանգերի տունը:

Այս հասարակության կյանքում մեծ տեղ են զբաղեցրել հավատալիքներն ու ծեսերը, որոնք գերազանցապես կախված էին նախնիների պաշտամունքի և ցլի պաշտամունքի հետ։

Պորտաբլուրում բացվել են Երկիր մոլորակի վրա մինչ օրս հայտնի ամենահին տաճարները։ Այստեղ հայտնաբերվել է մոտ 700 քարե արձանիկներ:[19]

Մ.թ.ա. 4-րդ հզ-ի երրորդ քառորդից հասարակական առաջընթացը Հայաստանի տարածքում մի նոր փուլ է թևակոխում։ Լեռնաշխարհն այսուհետև ներկայանում է զարգացման նույն մակարդակի վրա գտնվող և համասեռ մշակույթով մի հասարակությամբ, որը շուրջ հազար տարի պահպանում է մշակութային միասնությունը։ Այդ ժամանակահատվածը հիմնականում համապատասխանում է մեր պատմության վաղ բրոնզի դարին` մ.թ.ա.3500-2300թթ։ Այս ժամանակաշրջանում տարածում է գտնում Քուր-արաքսյան մշակույթը, հատկապես Շենգավիթյան մշակութային համալիրը: Շենգավիթի համալիրը գտնվում է Երևանի հարավ-արևմտյան մասում, Հրազդան գետի ձախափնյա բլրին, ներկայիս Երևանյան լճի շրջանում:[20]

Կուր-Արաքսյան ընդհանրության կազմալուծման զուգընթաց մ.թ.ա. 3 հզ-ի երրորդ քառորդի ընթացքում լեռնաշխարհի մեծ մասում ասպարեզից դուրս մղվեց շենգավիթյան մշակութային համալիրը։ Այստեղ տարածում է ստանում առավելապես դամբարանաբլուրներով հայտնի վաղ կուրգանների մշակույթը:

Մ.թ.ա. 3 հզ-ի վերջին երկու հարյուրամյակներում արմատավորվում են, այսպես կոչված, Թռեխք-Վանաձորյան մշակութային համալիրները։ Դրանք ներկայացված են բացառապես դամբարաններով, իսկ մեծաքանակ բնակատեղիներ չեն փաստագրվում։ Լեռնաշխարհի հարավ-արևմտյան շրջաններում մ.թ.ա. 2 հզ.-ի սկզբներից հանդես է գալիս տեղական Ծոփք-Մալաթիայի միջինբրոնզիդարյան մշակույթը։ [21]

Մ.թ.ա. 16դ. վերջ - 13դ. առաջին կեսն ընկած ժամանակահատվածում հստակ ընդգծվում է վերոհիշյալ մշակույթների խաչասերման և «ժողովրդագրական պայթյունի» հետ զուգորդվող Լճաշեն-Մեծամորյան մշակույթի ծավալման համապատկերը: Այդ ժամանակաշրջանի գտածոներից կարելի է առանձնացնել ծիսական անոթները, սպիտակ և կարմիր գույներով հարդարված խեցեղենը, բրոնզե դաշույները, նետասլաքները, մեծաքանակ ուլունքները և այլ նյութեր։

Հայաստանում երկաթի դարը սկսվում է մ.թ.ա. 2-րդ հզ.-ում։ Երկաթի պաշարներով հարուստ Հայկական լեռնաշխարհը` Սյունիք, Մուշ, Խնուս և այլն, դարձավ Առաջավոր Ասիայում հումքի գլխավոր մատակարար և գերիշխող դիրք գրավեց։ [22]

[խմբագրել] Ուրարտական շրջանը

    1rightarrow.png Հիմնական հոդված ՝ Ուրարտու:

Պատմական Հայաստանի տարածքում առաջացած հնագույն համահայկական պետությունը Ուրարտական թագավորությունն էր Վան(Տուշպա, Տոսպ) մայրաքաղաքով, որը գոյություն է ունեցել մ.թ.ա. 9-6-րդ դարերում։ Այն իր հզորության գագաթնակետին է հասել մ.թ.ա. 9-րդ դարի վերջում, 8-րդ դարի սկզբում Մենուա և Արգիշտի Ա թագավորների օրոք՝ զբաղեցնելով Հայկական լեռնաշխարհի տարածքը, Արևմտյան Իրանը, Հարավային Միջագետքը, Միջերկրական ծովի ափամերձ տարածքները։ Նրանց օրոք Արարատյան դաշտի տարածքում հիմնադրվել են Թեյշեբաինի, Արգիշտիխինիլի և Էրեբունի քաղաք-ամրոցները. վերջինիս անվան հետ է ընդունված կապել Հայաստանի ներկայիս մայրաքաղաք Երևանի անունը։ Մ.թ.ա. 8-րդ դարի կեսերից սկսած Ուրարտական թագավորությունն աստիճանաբար անկում է ապրում Ասորեստանի և Հյուսիսային Կովկասի ցեղերի հետ անվերջանալի պատերազմների արդյունքում։ Ուրարտուի վերջին թագավոր Ռուսա Դ-ն իշխել է մ.թ.ա. 609 - 590 (կամ 585) թվականներին, որից հետո Ուրարտական թագավորությունը դադարել է գոյություն ունենալ, իսկ նրա տարածքում առաջացել է հայկական Երվանդունյաց թագավորությունը:

Ուրարտու պետությունը և ժամանակակից պետությունների սահմանները
Ուրարտական արվեստի օրինակ
Հարթաքանդակ ուրարտական տեսարաններով
Ուրարտական արձանիկ

Համաշխարհային պատմագիտության մեջ չկա միարժեք կարծիք Ուրարտուի և հայ ժողովրդի կապի մասին։ Գիտնականնների զգալի մասը առանձնացնում է ուրարտական լեզուն և մշակույթը հայկականից՝ համարելով, որ հայկական ցեղերը գերիշխանության են հասել Հայկական լեռնաշխարհի տարածքում միայն Ուրարտուի կործանումից հետո(սակայն այս կարծիքը միանգամայն սխալ է)։ Ըստ մեկ այլ ավելի ընդունված վարկածի, որն ընդունվում է բազմաթիվ հայ և օտարերկրացի պատմաբանների կողմից, Ուրարտուն կամ Արարատյան թագավորությունը ի սկզբանե եղել է զուտ հայկական կազմավորում, և Մ.թ.ա. 6-րդ դարի սկզբում տեղի է ունեցել ընդամենը իշխող դինաստիայի փոփոխություն։ Ամեն դեպքում անժխտելի է, որ հայերը կամ նրանց անմիջական նախնիները բնակվել են Ուրարտուի տարածքում, և որ Ուրարտուին հաջորդած Երվանդունյաց թագավորությունը եղել է զուտ հայկական:

Ուրարտուն Ռուսա Բ-ի կառավարման օրոք

Ուրարտուի արքաներն են եղել.

[խմբագրել] Հայաստանը Երվանդունիների օրոք

Հայաստանը Երվանդունիների օրոք, մ.թ.ա.4-2-րդ դարերում
    1rightarrow.png Հիմնական հոդված ՝ Երվանդունիներ:

[խմբագրել] Հայաստանն Արտաշեսյանների օրոք

Հայաստանը Տիգրան Մեծի օրոք
    1rightarrow.png Հիմնական հոդված ՝ Արտաշեսյաններ:


[խմբագրել] Հայաստանն Արշակունիների օրոք

Հայաստանը Արշակունիների օրոք, գազարագույնով նշված է Մեծ Հայքի թագավորության տարածքը մոտավորապես 60-114թթ.-ին
    1rightarrow.png Հիմնական հոդված ՝ Արշակունիներ:

[խմբագրել] Հայաստանը պարսկական տիրապետության շրջանում

[խմբագրել] Հայաստանը արաբական տիրապետության շրջանում

[խմբագրել] Հայաստանը Բագրատունիների օրոք

Բագրատունյաց Հայաստանը մոտավորապես 1000թ--ին
    1rightarrow.png Հիմնական հոդված ՝ Բագրատունիներ:

[խմբագրել] Կիլիկյան Հայաստանի թագավորությունը

Կիլիկյան Հայաստանը
    1rightarrow.png Հիմնական հոդված ՝ Կիլիկիայի Հայկական Թագավորություն:

[խմբագրել] Զաքարյանների իշխանությունը

    1rightarrow.png Հիմնական հոդված ՝ Զաքարյաններ:

[խմբագրել] Մոնղոլ-թաթարական արշավանքները

[խմբագրել] Հայաստանը թուրք-պարսկական տիրապետության շրջանում

Մխիթար Սպարապետ: Ապստամբության ավարտը

1728 թվականը շրջադարձային եղավ Սյունիքի ազատագրական պայքարի համար: Այդ թվականին մահացավ Դավիթ Բեկը: Կապանի զինվորական հրամանատարությունն ամբողջությամբ անցավ Մխիթար Սպարապետին, որը շարունակեց գլխավորել պայքարը թուրք զավթիչների դեմ:

Թուրքական բանակը, կրած պարտություններից ուշքի գալով, կրկին հարձակվեց Սյունիքի վրա: Այդ գրոհին դիմագրավելու ժամանակ հայկական զորքերի հրամանատարության մեջ տեղի ունեցավ պառակտում: Երբ հակառակորդը կրկին պաշարեց Հալիձորի բերդը, Մխիթար Սպարապետը պահանջեց շարունակել պաշտպանությունը և ուժասպառ անել թշնամուն, իսկ Տեր-Ավետիսը նախընտրեց նրանց հետ բանակցելու ուղին: Մխիթար Սպարապետը ստիպված էր գիշերով հեռանալ բերդից: Թուրքերը գրավեցին բերդը, կողոպտեցին ու կոտորեցին այնտեղ մնացած հայ բնակչությանը: Հալիձորի անկումից հետո հայ զինվորականության միջև հակասությունները խորացան: Թեև Մխիթար Սպարապետին հաջողվեց միավորել հայկական ուժերը և թուրքերի դեմ մի շարք հաջող հարձակումներ կազմակերպել, սակայն ապստամբական ուժերի կազմալուծումը հնարավոր չեղավ կասեցնել:

1730թ. թուրքերին Օրդուբադում պարտության մատնելուց հետո, Խնձորեսկ վերադառնալու ճանապարհին, Մխիթար Սպարապետը դավադրաբար սպանվեց: Սյունիքի ազատագրական պայքարի ելած զորքերը, հետզհետե կազմալուծվելով և միայնակ մնալով թշնամու գերակշիռ ուժերի դեմ, չկարողացան վերջնական հաղթանակի հասնել:

Այսպիսով, չնայած հայկական ուժերի տարած բազում հաղթանակներին, ազատագրական պայքարի ելած զորքերը հետզհետե կազմալուծվեցին: Այդուհանդերձ, ազատագրական այդ պայքարը խոր հետք թողեց, բարձրացրեց հայ ժողովրդի ինքնագիտակցությունն ու ազատասիրական ոգին, հավատ ներշնչեց սեփական ուժերի նկատմամբ: Պարսից պետությունը ստիպված էր իր հետագա քաղաքականության մեջ հաշվի նստել հայկական մելիքությունների հետ, ճանաչել նրանց իրավունքներն ու ինքնիշխանությունը:

Արցախի և Սյունիքի ազատագրական շարժումը մեծ արձագանք գտավ ողջ հայության մեջ: Այն ոգեշնչում էր նաև հայ ժողովրդի հաջորդ սերունդներին և հավատով լցնում իրենց ուժերի նկատմամբ:

[խմբագրել] Հայաստանը 19-րդ դարում

[խմբագրել] Առաջին համաշխարհային պատերազմը և հայոց Մեծ եղեռնը

    1rightarrow.png Հիմնական հոդված ՝ Հայոց Ցեղասպանություն:

[խմբագրել] Հայաստանի Առաջին Հանրապետությունը

Armenianborders65.jpg
    1rightarrow.png Հիմնական հոդված ՝ Հայաստանի Առաջին Հանրապետություն:

[խմբագրել] Խորհրդային Հայաստանը

[խմբագրել] Հայաստանի անկախացումը և Արցախյան ազատամարտը

    1rightarrow.png Հիմնական հոդված ՝ Արցախյան ազատամարտ:


[խմբագրել] Պատմագիտություն

    1rightarrow.png Հիմնական հոդված ՝ Հայոց պատմություն:


Հայաստանի և հարևան ժողովուրդների պատմության ուսումնասիրության համար կարևոր սկզբնաղբյուրներ են հայ պատմիչների աշխատությունները։ Հայ պատմագրության անդրանիկ երկը, «Վարք Մաշտոցի» գրվել է 5-րդ դարի 40-ականներին, որը մեզ հասել է 13-14-րդ դարերում կատարված ընդօրինակությամբ։ Մաշտոցի աշակերտ Կորյունի գրած այս երկում նկարագրվում է Մաշտոցի կյանքն ու գործունեությունը, տրվում է հայկական, վրացական և աղվանից գրերի ստեղծման պատմությունը (աշխատությունը թարգմանվել է գերմաներեն (1841), ֆրանսերեն (1869), անգլերեն (1952), ռուսերեն (1962)իտալերեն (1857)։

Ագաթանգեղոսի (5-րդ դար) պատմության մեջ տրված է Հայաստանում հեթանոսական կրոնի դեմ մղված պայքարի և 301 թվականին քրիստոնեությունը որպես պետական կրոնի ճանաչման պատմությունը, քրիստոնեության սկզբնական շրջանի պատմության ուսումնասիրման համար այս կարևոր սկզբնաղբյուրը զանազան խմբագրություններով հայտնի է եղել մի շարք հին լեզուներով (խմբագրություններից մի քանիսը և հայերեն բնագիրը նոր ժամանակներում թարգմանվել են իտալերեն (1843), շվեդերեն (1860) ֆրանսերեն (1867), անգլերեն (1976) և այլ լեզուներով)։ Ագաթանգեղոսի ժամանակակից Փավստոս Բուզանդի աշխատությունն ընդգրկում է 330-387 թթ պատմական ժամանակաշրջանը և արտացոլում է Հայաստանի հասարակական–քաղաքական պատմությունը։ Այստեղ կարևոր տեղեկություններ կան հայ-հռոմեական և հայ-պարսկական հարաբերությունների մասին, ինչպես և ուշագրավ տվյալներ Անդրկովկասի ժողովուրդների պատմության վերաբերյալ (աշխատությունը թարգմանվել է գերմաներեն (1879), ֆրանսերեն (1867), ռուսերեն(1953))։ Մովսես Խորենացին (5-րդ դար) իր «Հայոց պատմութեան» մեջ առաջին անգամ ժամանակագրական կարգով տալիս է հայ ժողովրդի պատմությունը սկսած առասպելական ժամանակներից մինչև հինգերորդ դարը։ Մովսես Խորենացին սերունդների կողմից իրավամբ Պատմահայր անունն է ստացել։ Մատենադարանում պահվում են նրա «Հայոց պատմության» 31 ձեռագիր և մի քանի պատառիկ, որոնցից հնագույնը իններորդ դարից է։ Հայաստանի պատմությունը գրելիս Խորենացին ձեռքի տակ ունեցել է հույն, ասորի հեղինակների երկեր, որոնցից քաղվածքներ է բերում և որոնցից մի քանիսը աշխարհին հայտնի են դարձել միայն Խորենացու գրքի միջոցով։ «Հայոց պատմութեան» համար աղբյուր են հանդիսացել նաև հայկական բանահյուսությունը և այլ ժողովուրդների ավանդական անցյալն ուսումնասիրելու համար։ Բավական է ասել, որ իրանական բանահյուսության հանրահայտ հերոս Ռոստամի անվան ամենավաղ գրանցումը (ավելի վաղ, քան իրանական գրանցումները) պատկանում է Մովսես Խորենացուն։ Ֆիրդուսուց մոտ 500 տարի առաջ Խորենացին գրանցել է Բյուրասպի Աժդահակի առասպելը։

Համաշխարհային նշանակություն ունեցող այս երկն արդեն ավելի քան երկու դար է ուսումնասիրվում է նաև օտար պատմաբանների և բանասերների կողմից։ 1736 թ այն թարգմանվել է լատիներեն և հայերեն բնագրի հետ միասին լույս է տեսել Լոնդոնում։ Իսկ մինչ այդ նրա համառոտ բովանդակությունը շվեդ գիտնական Հենրիխ Բենները (1669-1732) տպագրել է Ստոկհոլմում։ 18-րդ դարի հրատարակություններին հաջորդեցին տարբեր լեզուներով մի շարք հրատարակութիւններ՝ ռուսերեն (1809 թ, 1858 թ, 1893 թ) ֆրանսերեն (1836 թ, 1844 թ, 1869 թ, 1993 թ), իտալերեն (1841 թ, 1850 թ) գերմաներեն (1869 թ, 1881 թ) հունգարերեն (1892 թ), պարսկերեն (1992 թ)։

Հինգերորդ դարի պատմիչ Եղիշեն իր «Վասն Վարդանայ և հայոց պատերազմի» երկում պատմում է Սասանյան Պարսկաստանի դեմ 451 թ հայերի մղած անձնուրաց պայքարի, հայրենի երկրի ազատության ու անկախության համար մարտնչելու նրա զավակների անկոտրում կամքի մասին։ Երկի վերնագիրը կրում է հայկական հերոսական զորագնդերի անմահացած զորավար Վարդան Մամիկոնյանի անունը։ «Վարդանանց պատմությունը» արժեքավոր տեղեկություններ է պարունակում զրադաշտական կրոնի և առհասարակ Պարսկաստանի քաղաքական կյանքի վերաբերեալ։ Աշխատությունը հրատարակվել է մոտ 40 անգամ հայերեն և օտար լեզուներով՝ անգլերեն (1830թ, 1926թ, 1952թ), իտալերեն (1840թ), ֆրանսերեն (1841թ, 1869թ), ռուսերեն (1853թ, 1884թ, 1971թ)։

Մատենադարանում են պահվում 5-րդ դարի պատմիչ Ղազար Փարպեցու «Հայոց պատմության» երկու ընդօրինակությունները։ Պատմությունն ընդգրկում է 387-486 թթ միջև ընկած ժամանակաշրջանի պատմական իրադարձությունների նկարագրությունը որտեղ արտացոլում են գտել նաև Պարսկաստանում, Բյուզանդական կայսրության սահմաններում, Վրաստանում, Աղվանքում և այլուր տեղի ունեցած պատմական անցուդարձերը։ Դեպի Հայաստան և Փոքր Ասիա արաբների կատարած արշավանքների վերաբերյալ հավաստի աղբյուր է 8-րդ դարի պատմիչ Ղևոնդի երկը։ Այստեղ հանդիպում են հայերի, վրացիների, աղվանների, խազարների և մյուս կողմից արաբների միջև եղած փոխհարաբերություններին վերաբերող որոշ տեղեկություններ, որ այլ աղբյուրներից հայտնի չեն։ Ղևոնդի Պատմությունը հետաքրքիր սկզբնաղբյուր է նաև արաբական բռնակալության դեմ մղված ազատագրական պայքարի պատմության ուսումնասիրման համար։ Հայ պատմագրության մեջ առանձնակի տեղ ունի Մովսես Կաղանկատվացին ` հայտնի “Պատմություն Աղվանից” երկով։ 7-ից 10-րդ դարերում տարբեր հեղինակների մասնակցությամբ ստեղծված այս Պատմությունը համաշխարհային գրականության մեջ միակն է, որ նվիրված է հատկապես Աղվանից աշխարհի պատմությանը /"Աղվանից աշխարհ" ասելով հիմնականում հասկացվել է "Հայոց Արևելից կողմանք"-ը/։ 10-րդ դարի մյուս մատենագիրներից Հովհաննես Դրասխանակերտցու Թովմա Արծրունու, Ուխտանեսի և Ստեփանոս Ասողիկի երկերում նույնպես հանդիպում ենք կարևոր տեղեկությունների ժամանակի քաղաքական հարաբերությունների և սոցիալական պայքարի մասին։ 11-րդ դարի պատմիչ Արիստակես Լաստիվերցին պատմել է սելջուկ թուրքերի և բյուզանդացիների արշավանքների մասին։ Այս շրջանում է, որ սկսվում է հայերի գաղթը դեպի օտար հորիզոններ։ Լաստիվերտցին նշել է նաև ներքին հակասությունները վաճառականների և հարուստ մարդկանց անազնվության, խաբեբայության, կաշառակերության, շահամոլության, իշխանների անմիաբանության մասին, որոնք և պատճաառ են դարձել երկրի ծանր վիճակի համար։ 12-13–րդ դարերում տեղի է ունենում քաղաքային կյանքի զգալի աշխուժացում։ Հայաստանը դառնում է առևտրական ճանապարհների հանգուցակետ։ Կիլիկիայում հիմնվում է հայկական իշխանություն, որը գոյատևում է շուրջ երեք դար (մինչև 1375թ)։ Այս ժամանակաշրջանը (12-13-րդ դարեր) հայ պատմագրության ամենաբեղուն շրջաններից մեկն է, որը տվել է ավելի քան տասը խոշոր պատմիչներ ու ժամանակագիրներ Սամուել Անեցի, Մխիթար Անեցի, Մատթևոս Ուռհայեցի, Մխիթար Այրիվանեցի, Վարդան Արևելցի, Կիրակոս Գանձակեցի, Գրիգոր Ակներցի կամ Ականցի, Վահրամ Րաբունի, Սմբատ Սպարապետ (Գունդստաբլ), Հեթում պատմիչ, Ստեփանոս Օրբելեան և ուրիշներ։ 14-16-րդ դարերը հայ պատմագրության ամենաամուլ դարերն են։ Այս ժամանակաշրջանը տվել է ընդամենը մեկ նշանավոր պատմիչ Թովմա Մեծոփեցի (1376/9-1446), որը գրել է Լենկ Թեմուրի և նրա հաջորդների արշավանքների շրջանի Հայաստանի պատմությունը։ Այս դարերի մանր ժամանակագիրների երկերից Մատենադարանում պահվում են Գրիգոր Խլաթեցու Ծերենցի (1350-1425), Մովսես Արծկեցու, Առաքել Բաղիշեցու, Աբրահամ Անկիվրացու, Սիմեոն Ապարանցու չափածո պատմությունները, Անդրեաս Եվդոկացու, Բարսեղ Արճիշեցու, Հովհաննես Ծարեցու և ուրիշների “Ժամանակագրություն” -ները, որոնք արժեքավոր տեղեկություններ են հաղորդում ժամանակի քաղաքական ու տնտեսական կյանքի մասին։ 17-18-րդ դարերը խիստ տարբերվում են նախորդ շրջանից։ Նրանք հարուստ են ինչպես մանր, այնպես և խոշոր պատմական գործերով։ 17-րդ դարի խոշոր պատմիչ Առաքել Դավրիժեցու (1669թ ) “Հայոց պատմութիւնն” ընդգրկում է 1601-1662թթ տեղի ունեցած դեպքերը Հայաստանում, Թուրքիայում, Իրանում, Ստամբուլի, Իսպահանի, Լվովի և այլ վայրերի հայկական գաղութներում։ Այստեղ մանրամասն ներկայացվում է պարսից Շահ Աբբաս Ա թագավորի կողմից հայերի Պարսկաստան բռնի գաղթեցնելու պատմությունը։ Մատենադարանում պահվում են նաև այդ շրջանի մյուս նշանավոր պատմիչների, ժամանակագիրների, ճանապարհորդների գործերը, որոնց թվում Զաքարիա Սարկավագի (ծ.1620), Երեմիա Չելեպիի (1637-1695), Կոստանդ Ջուղայեցու (17-րդ դար), Եսայի Հասան Ջալալյանի (1728թ) և ուրիշների աշխատությունները, ինչպես և Հակոբ Շամախեցու (1763թ), կաթողիկոս Սիմեոն Ա Երևանցու (1780թ) և բազմաթիվ այլ մատենագիրների երկերը։ Որոշակի պատմագրական արժեք են ներկայացնում նաև օտար պատմիչների աշխատությունների հայերեն թարգմանությունները, որոնց թվում են Յովսեփ Փլավիոսի, Եսեբիոս Կեսարեցու, Սոկրատ Աքոլաստիկոսի, Միքայել Ասորու, Մարտիրոս Լեհացու, Գևորգ Ֆրանցեսի և ուրիշների պատմական գրվածքները։ Սրանց մեջ առանձնահատուկ տեղ է գրավում 4-րդ դարի առաջին կեսի հույն պատմիչ Եվսեբիոս Կեսարացու Ժամանակագրությունը (“Քրոնիկոն”), որի հունարեն բնագիրն անհետ կորել է, որը բանասիրությանը հայտնի դարձավ 1787 թվականին, այժմ Մատենադարանում պահվող թիվ 1904 ձեռագրի միջոցով։ Հայկական պատմական մատենագրության ինքնուրույն և թարգմանական երկերի հետ միասին գիտական մեծ արժեք են ներկայացնում Մատենադարանում պահվող օտար լեզուներով գրված պատմագրական աշխատությունները։

[խմբագրել] Տես նաև

[խմբագրել] Առաջարկվում է ընթերցել նաև

[խմբագրել] Ծանոթագրություններ

Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով