-
Անվան այլ գործածումների համար տես՝ Բերդ (այլ կիրառումներ)
Բերդ, քաղաք է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզում:
Աշխարհագրություն [խմբագրել]
Գտնվում է Տավուշ գետի ձախ ափին, հեռավորությունը Երևանից 202 կմ է[2]։ Շրջապատված է ոչ բարձր սարերով։ Բերդի շրջանում գտնվում են Նավուր, Չինչին,Իծաքար, Տավուշ և Վերին Կարմիրաղբյուր , Ներքին Կարմիր Աղբյուր, Այգեպար, Մովսես, Այգեձոր, Նորաշեն, Չորաթան, Չինարի , Արծվաբերդ, Ծաղկավան, Վարագավան, Պառավաքար գյուղերը:
Քաղաքի մոտ գտնվում են X դարի հայկական Տավուշ ամրոցի ավերակները, Նոր Վարագավանք և Խորանաշատ (XII-րդ դար) վանքերը, կիկլոպյան ամրոց (մ. թ. ա. I հազարամյակ) և Բերդի թանգարանը:
Տարեգրության էջեր [խմբագրել]
Մատենագրության մեջ Բերդը հիշատակվում է նաև Բերդագյուղ, Բերդգյուղ, Թավուզղալա, Թուզկալա, Թաուզքենդ, Թովուզկալա, Թոուս, Թոուս ղալե, Ղալաքյանդ, Շլորուտ, Ոլորուտ անուններով: Քաղաքատիպ անվան, նախկին Շամշադինի վարչական շրջանի կենտրոնն է, գտնվում է Կուրի աջակողմյան վտակ Տավուշ գետի ձախ ափին` շրջապատված է ոչ բարձր լեռներով, որոնց լանջերին տեղ-տեղ կան թփուտներ: Անունը ստացել է Տավուշ բերդի անունից: Տեղանքը ընդարձակ է, կաթսայաձև իջվածք, որի միայն արևելյան կողմը երիզում է Խնձրուտի լեռնաշղթան, իսկ մյուս կողմերը օղակված են Տավուշ լեռնաշղթայի ճյուղերով: Բնակավայրի կենտրոնական հատվածը ծովի մակարդակից 909 մ վրա է գտնվում, իսկ բնակավայրը կիսող առուն ձախից Տավուշ գետն է թքփվում 877 մ բարձրության վրա: Բնակավայրը մոտիկից երիզող Կարմիր քարը , Սորան և Տավուշ բերդի վերջին հատվածը ծովի մատարդակից 1100-1200 մ բարձրություն ունեն, իսկ ավելի հեռվից օղակող լեռների գագաթները` Արջաքարը, Արամա և Թեղուտ սարերը, հատում են 1500 մ և ավելի բարձր մակարդակները: Բնիկները նախկինում տեղահանվել, գերեվարվել ու ոչնչացվել են: Ներկա բնակչությունը սերվում է այլ վայրերից` Ղարաբաղից, Վրաստանից, Երևանի նահանգներից եկած ընտանիքներից: Վերաբնակվածները, նրանց սերունդները կապ են հաստատել այլ վայրերի մարդկանց հետ, որտեղից տեղափոխվել են իրենց նախնիները:
Բերդը իր անունը ստացել է տեղական ամրոցից:
Արտաքին հղումներ [խմբագրել]
Արտաքին հղումներ [խմբագրել]