Տաշիր
| Քաղաք
Տաշիր
|
Տաշիր — քաղաք է Հայաստանի Լոռու մարզում։ Մարզկենտրոնից գտնվում է 42 կմ հեռավորության վրա:
Բովանդակություն |
[խմբագրել] Բնակչություն
Բնակչություն 7856.0: Քաղաքային համայնք Տաշիրի տարածաշրջանում, նախկին Կալինինոյի շրջանի վարչական կենտրոնը:
Տաշիրը 1886 թ ունեցել է 2284, 1897-ին` 3076, 1926-ին` 4042, 1939-ին` 4245, 1959-ին` 4766 բնակիչ` մեծ մասամբ ռուսներ: Մինչև 1988-1989 թթ քաղաքում բնակվել են նաև ադրբեջանցիներ, որոնք հայ-ադրբեջնական հակամարտության տարիներին տեղափոխվել են Ադրբեջանի հանրապետություն: Ըստ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, 2005 թ հունվարի 1-ի տվյալներով քաղաքի բնակչությունը կազմել է 9.1 հազ մարդ: Սեռային կազմում տղամարդիկ կազմում են 43%, կանայք` 57%: Տարիքային խմբերը բաշխված են հետևյալ կերպ. մինչաշխատունակներ` 25%, աշխատունակները 60%, հետաշխատունակները 15%:
[խմբագրել] Պատմություն
Հիմնադրվել է 1844 թ Ռուսական Կայսրության կառավարության կարգադրությամբ Սարատովի մարզից այստեղ տեղափոխված ռուսների կողմից և կոչվել այդ ժամանակվա Կովկասի փոխարքայի անունով Վորոնցովկա: 1935 թ այն վերանվանվել է հեղափոխական գործիչ Կալինինի անունով և կոչվել Կալինինո: 1961 թ դարձել է քաղաքատիպ ավան, իսկ 1983 թ դասվել է Հայաստանի քաղաքների շարքին: Տաշիր է վերանվանվել 1991 թ:
[խմբագրել] Տրանսպորտ
Քաղաքը տեղադրված է Ստեփանավան-Թբիլիսի ավտոմայրուղու վրա` հարթավայրում, ծովի մակարդակից 1500 մ բարձրության վրա:
Համայնքի հիմնախնդիրների մեջ կարևորվում է ներքաղաքային ճանապարհների վերանորոգումը, դպրոցի և դպրոցական գույքի վերանորոգումը, ոռոգման և խմելու ջրի ջրագծերի, փողոցների գիշերային լուսավորության հարցը: Առաջնային են համարվում նաև մշակութային կոթողների վերանորոգումը:
[խմբագրել] Կլիմա
Կլիման բարեխառն է, օդի հունվարյան միջին ջերմաստիճանը -4.9 °C, հուլիսինը` 18-20 °C: Տարեկան թափվում են 420 մմ մթնոլորտային տեղումներ:
[խմբագրել] Աշխարհագրություն
Բնական լանդշաֆտները սևահողային տափաստաններն են և ալպյան մարգագետինները: Շրջակայքում կան ճահճուտներ: Մակերես՝ 79.5 կմ2:
[խմբագրել] Կրթություն
Համայնքում կան հանրակրթական 3 դպրոցներ (ռուսական և հայկական), մշակույթի տուն, գրադարաններ, մանկապարտեզներ, մարզադաշտ, մարզադպրոց, երաժշտական դպրոց, պոլիկլինիկա, հիվանդանոց, ծննդատուն, կապի հանգույց:
[խմբագրել] Տնտեսություն
Քաղաքի տնտեսության մասնագիտացման ճյուղը արդյունաբերությունն է, որի մեջ մեծ տեսակարար կշիռ ունի սննդի արդյունաբերությունը: Այստեղ կառուցված է շվեյցարական պանրի գործարանը, որն արտադրում է Լոռի , Չանախ տեսակի պանիրներ: Ունի հացի գործարան, կաթի և կաթնամթերքի արտադրություն: Կան թեթև արդյունաբերության արտադրամասեր: Համայնքում զբաղվում են գյուղատնտեսությամբ: Հողային ֆոնդի 32% կազմում քաղաքացիների սեփականությունը, որոնց 71% վարելահողերն են, 29% խոտհարքերը: Պետական նշանակության հողերի շուրջ կեսը արոտավայրերն են` զբաղեցնելով 1660 հա: Դրանք օգտագործվում են նաև որպես վարելահողեր և խոտհարքեր` կազմելով համապատասխանաբար 951 և 581 հեկտար: Զբաղվում են հացահատիկային, կերային, բանջարաբոստանային կուլտուրաների, կարտոֆիլի մշակությամբ, պտղաբուծությամբ: Զբաղվում են խոշոր եղջերավոր անասնապահությամբ` կաթնամսատու ուղղությամբ, խոզաբուծությամբ, թռչնաբուծությամբ, մեղվապահությամբ:
[խմբագրել] Այլ նկարներ
[խմբագրել] Տես նաև
|
|
||
|---|---|---|
| Մայրաքաղաք՝ Երևան Աբովյան | Ագարակ | Ալավերդի | Ախթալա | Աշտարակ | Ապարան | Արարատ | Արթիկ | Արմավիր | Արտաշատ | Բերդ | Բյուրեղավան | Գավառ | Գյումրի | Գորիս | Դաստակերտ | Դիլիջան | Եղեգնաձոր | Եղվարդ | Թալին | Թումանյան | Իջևան | Ծաղկաձոր | Կապան | Հրազդան | Ճամբարակ | Մարալիկ | Մարտունի | Մասիս | Մեծամոր | Մեղրի | Նոյեմբերյան | Նոր Հաճն | Շամլուղ | Չարենցավան | Ջերմուկ | Սիսիան | Սպիտակ | Ստեփանավան | Սևան | Վաղարշապատ | Վայք | Վանաձոր | Վարդենիս | Վեդի | Տաշիր | Քաջարան |
||
| Պորտալ:Հայաստան | ||