Կաթնաջուր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կաթնաջուր (այլ կիրառումներ)
Գյուղ
Կաթնաջուր
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԼոռու մարզ
Համայնք Սպիտակ համայնք[1]
ԲԾՄ1720 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն1536[2] մարդ (2011)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Կաթնաջուր (Հայաստան)##
Կաթնաջուր (Հայաստան)
Կաթնաջուր (Լոռու մարզ)##
Կաթնաջուր (Լոռու մարզ)

Կաթնաջուր, գյուղ Հայաստանի Լոռու մարզի Սպիտակ համայնքում[1]։

Գտնվում է Սպիտակ քաղաքից մոտ 10 կմ արևելք, ծովի մակարդակից մոտ 1720մ բարձրության վրա։ Վերանվանվել է Կաթնաջուր 1946 թ. ապրիլի 26-ին[3]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղի բնակիչները հին գյուղի ավերակների վրա բնակություն են հաստատել 1826 թվականին։ Գյուղում բնակություն հաստատած առաջին ընտանիքների մեծ մասը գաղթել էր Իրանի հայաշատ գավառներից, ինչպես նաև Մուշից, իսկ մի քանի ընտանիքներ էլ փոխադրվել էին Աշտարակից։

Կաթնաջուր գյուղն ընկած է Փամբակի լեռնաշղթայի հյուսիսային լանջին, գտնվում է ծովի մակերևույթից 1715 մ բարձրության վրա։ Ունի լեռնային ռելիեֆ և չոր կլիմա։ Գյուղի կլիման ձմռանը ցրտաշունչ է, ամռանը՝ զով։

Համայնքի գյուղացիական տնտեսությունները հիմնականում զբաղվում են ցորենի, գարու, կարտոֆիլի բազմամյա խոտաբույսերի արտադրությամբ, մշակում են նաև բանջարա-բոստանային կուլտուրաներ։ Գյուղատնտեսության բնագավառում համայնքը աչքի չի ընկնում բարվոք ոռոգման ներքին ցանցով։ Անասնապահության բնագավառում հիմնականում զբաղվում են խոշոր եղջերավոր անասնապահությամբ։

Գյուղն ունի միջնակարգ դպրոց, որը կառուցվել է 2001 թ.-ին, սակայն բացակայում են մարզադահլիճը և լաբորատոր սենյակները։ Դպրոցում սովորում են 420 աշակերտ։ Համայնքն ունի մշակույթի տուն, որը չունի շենքային պայմաններ և համապատասխան գույք, որը հնարավարություն կտար կազմակերպել ազգաբնակչության հանգիստը։ Գյուղն ունի բուժ-կետ, որը գործում է տնակային պայմաններում։ Գյուղի առաջին վարժուհին եղել է օրիորդ Մանյան, որը եկել է Թիֆլիսից, ավարտել էր Գայանյան դպրոցը։

Համաշխարհային առաջին պատերազմի տարիներին գյուղացիները մտել են կամավորական ջոկատներ՝ արևմտահայության ազատագրման գործին օգնելու համար։ Արցախյան հերոսամարտին Կաթնաջուրից մասնակցել և զոհվել է Ազատամարտիկ Սողոմոն Բաբկենի Սեյրանյանը [21.11.1957]։ Նա հերոսաբար զոհվեց 22.11.1992 -ին, Լաչինի շրջանում։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Կաթնաջուրի մշտական բնակչությունը կազմել է 1536, առկա բնակչությունը՝ 1295 մարդ[2]։ 1831 թվականից ի վեր բնակիչները հայեր են[4], որոնց մի մասի նախնիները 1829-1830 թթ. եկել են Մուշից, Կարսից և այլ շրջաններից[3]։

Կաթնաջուրի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև[5].

Տարի 1831 1873 1897 1926 1939 1959 1970 1979 1989 2001 2011
Բնակիչ 108 745[4] 1165 1528 1548 1620 1867 1726 1478[6] 1899 1536[2]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Տեղեկություններ Սպիտակ համայնքի մասին Լոռու մարզի մարզպետարանի կայքում, (արխիվացված 02․07․2023 թվական)։
  2. 2,0 2,1 2,2 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  3. 3,0 3,1 «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 2, էջ 884
  4. 4,0 4,1 Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
  5. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 104» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2013 Նոյեմբերի 10-ին.
  6. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 5, էջ 716