Սարչապետ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
ՍԱՐՉԱՊԵՏ; ՀԱՄԱՅՆԱՊԱՏԿԵՐ ԼՈՔԻՑ.JPG
Սարչապետ.JPG
ՍԱՐՉԱՊԵՏ; Համայնապատկեր.JPG

Սարչապետ — գյուղական համայնք ՀՀ Լոռու մարզի հյուսիսում: Մշտական բնակչության թվաքանակը 2010 թ. հունվարի 1-ի դրությամբ կազմում է 2.100 մարդ: Մակերեսը` 23.9 կմ²:

Համայնքը ձևավորվել է անցյալ դարի 20-30-ական թվականներին: Բնակչությունը հիմնականում Արևմտյան Հայաստանի Մուշից, Ալաշկերտից գաղթածներն են, որոնք 1826-28թթ. Ռուս-պարսկական պատերազմի օրերին տեղահանվել են վերոհիշյալ և մյուս գավառներից և ճանապարհ ընկել դեպի Արևելյան Հայաստան, հաստավել Լոք սարի ստորոտում, որը հյուսիսից սահմանակից է Վրաստանին: Գյուղանվան ստուգաբանությունը հայտնի չէ:

Համայնքի հեռավորությունը մարզկենտրոնից (Վանաձոր) 68կմ է, նախկին շրջկենտրոնից (Կալինինո, այժմ` Տաշիր)` 16կմ: Համայնքում հիմնականում զբաղվում են ցորենի, գարու, կարտոֆիլի արտադրությամբ: Անասնապահությամբ զբաղվողները արտադրում են կաթ, միս: Համայնքում կան նաև մեղվաբուծությամբ զբաղվողներ: Զգալի թիվ են կազմում գյուղից ամեն տարի նախկին ԽՍՀՄ հանրապետություններ արտագնա աշխատանքի մեկնողները: Շատ են արտագաղթողները:

Համայնքն ունի միջնակարգ դպրոց: Մինչև 2009 թ. գործել մշակույթի կենտրոն, գործել է նաև գրադարան` 11.289 անուն գրքով: ՀՀ-ում տեղական ինքնակառավարման համակարգի ներդրումից ի վեր Սարչապետ համայնքի ղեկավար են ընտրվել Վոլոդյա Ավդալյանը/ղեկ.1997-2000թ.թ./, Նոդար Բարոյանը/ղեկ.2000-2003թ.թ./, Արգամ Պողոսյանը/ղեկ.2003-2008թ.թ./ և Բորիս Բարոյանը/ղեկ.2008թ.-ից/:

Բովանդակություն

[խմբագրել] Ժողովրդագրություն

  • 1926 թ. - 1417 մարդ
  • 1959 թ. - 2157 մարդ
  • 1979 թ. - 3033 մարդ
  • 1988 թ. - 2982 մարդ
  • 2000 թ. - 2364 մարդ
  • 2010 թ. - 2100 մարդ

[խմբագրել] Աշխարհագրություն և կլիմա

Բնակավայրի ռելիեֆը լեռնային է, խիստ էռոզացված, ամռանը զով է, ձմռանը` չափավոր ցուրտ: Ձմռան տեւողությունը 202 օր է, իսկ ամռանը` 163 օր: Տարեկան միջին ջերմաստիճանը 3.6°C է, իսկ առավելագույնը` +28 °C -30 °C: Տարեկան տեղումների քանակը 700-720մմ է: Հողերը գտնվում են 30-40° թեքության վրա: Կլիմայական անբարենպաստ և աշխարհագրական վատ դիրքի հետևանքով բերքատվությունը ցածր է: Գյուղի կենտրոնի բարձրությունը ծովի մակերեւույթից 1705 մ է:

[խմբագրել] Պատմական հուշարձաններ

Գյուղում կենտրոնում կա կաթոլիկական եկեղեցի` կառուցված 1913 թվականին, որը կիսավեր վիճակում է և չի գործում: 2005թ.-ից համայնքում գործում է նոր` առաքելական Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին, որը կառուցվել է ծնունդով սարչապետցի բարերար Ազատ Մարտիրոսյանի մեկենասությամբ:

Համայնքի հյուսիսային մասում ` ծովի մակերեվույթից 2147մետր բարձրություն ունեցող Լոք սարի վրա կա մատուռ, որը տարիներ ի վեր ուխտատեղի է հանդիսացել համայնքի և մոտակա բնակավայրերի ազգաբնակչության համար: Ժողովրդականություն է վայելում հատկապես այստեղ անցկացվող ,,Համբարձման օր,, կոչվող տոնակատարությունը, որը նշվում է Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնի օրը:

[խմբագրել] Կրթություն

Դպրոցը հիմնադրվել է 1947թ., սկզբում եղել է տարրական, այնուհետև յոթնամյա, իսկ 1959 թ-ից` միջնակարգ: Դպրոցի մաանաշենքերը կառուցվել են 1961թ. և 1984թ.: 1974-75 ուս. տարում դպրոցն ունեցել է 920 աշակերտ, այժմ ՝ 213:

[խմբագրել] Աղբյուրներ և արտաքին հղումներ

Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով