Ակներ (Լոռու մարզ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Այս հոդվածը ՀՀ Լոռու մարզի գյուղի մասին է։ Այլ գործածությունների համար այցելեք Ակներ (այլ կիրառումներ)։
Գյուղ
Ակներ
ԵրկիրՀայաստան Հայաստան
ԵնթարկումԱլավերդի
ՄարզԼոռու մարզ
Պաշտոնական լեզուհայերեն
Բնակչություն512 մարդ (2011)[1]
Ազգային կազմՀայեր
Ժամային գոտիUTC+4
Ակներ (Լոռու մարզ) (Հայաստան)##
Ակներ (Լոռու մարզ) (Հայաստան)
Ակներ (Լոռու մարզ) (Լոռու մարզ)##
Ակներ (Լոռու մարզ) (Լոռու մարզ)

Ակներ (նախկին անվանումը՝ Որնակ), գյուղ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Թումանյանի տարածաշրջանում, Ալավերդի քաղաքի Սանահին թաղամասից 1-2 կմ արևելք։ Գյուղը գտնվում է Դեբեդ գետի բարձրադիր աջ ափին՝ ծովի մակարդակից 1050 մ բարձրության վրա։ Ակներ է վերանվանվել 1935 թ. հունվարի 3-ին[2]։

Գյուղն ունի քարաշեն փոքրիկ եկեղեցի (1863 թ.)։ 1871 թ.-ին Ա. Երիցյանը գյուղում հայտնաբերել է մ. թ. ա. 1-ին հազարամյակին պատկանող մի քանի դամբարան։ Գյուղի հյուսիսային կողմում են գտնվում միջնադարյան Կայան բերդը և Դսևանք եկեղեցին։

Ավանդություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դսևանքի ջուրը մատակարարվել է Որնակա աղբյուրից՝ գետնի տակով անցկացված ջրուղով։ Դարեր առաջ Կայան բերդը պաշարվում է կովկասյան ցեղերի, մասնավորապես՝ լեզգիների կողմից։ Բերդում պաշարված հայերը դիմադրություն են ցույց տվել՝ հնարավորություն չտալով թշնամուն գրավել այն։ Այդ ժամանակ հակառակորդն ամրոցի մոտակա գյուղի մի ծեր կնոջից իմանում է, թե որ աղբյուրից է ջուր հասնում ամրոց։ Այստեղից էլ գյուղի անունը մնում է Որնակ (Ո՞ր ակն է)։ Լեզգիները ջրի աղբյուրը փակում են, և մի քանի օր հետո բերդում պատսպարված ժողովուրդը անձնատուր է լինում[3]։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Ակների մշտական բնակչությունը կազմել է 512, առկա բնակչությունը՝ 497 մարդ[4], բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև.

Տարի Բնակչություն
1886 290 մարդ [5]
1914 501 մարդ [5]
1922 475 մարդ [5]
1939 765 մարդ [5]
1959 644 մարդ [5]
1970 302 մարդ [5]
1989 663 մարդ [6]
2001 655 մարդ [5]
2011 512 մարդ [1]


Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունն զբաղվում է հողագործությամբ, մասամբ էլ անասնաբուծությամբ։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքները (հայ.)
  2. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Դ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 139 — 1008 էջ։
  3. Արամ Ղանալանյան (1969). Ավանդապատում. Երևան: Հայկական ՍՍՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտ.
  4. 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 Հայաստանի Հանրապետության բնակավայրերի բառարան (հայ.)Երևան: 2008. — 184 p.
  6. Հակոբյան Թ., Մելիք-Բախշյան Ս., Բարսեղյան Հ. Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան (հայ.)Երևանի համալսարանի հրատարակչություն, 1986. — հատոր 5. — էջ 546. — 4696 p.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 227