Քարկոփ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Քարկոփ
41°12′04″ հս. լ. 44°50′00″ ավ. ե. / 41.201111° հս. լ. 44.833333° աե. ե.
Երկիր Հայաստան
Մարզ Լոռի
Խոսվող լեզուներ Հայերեն
Բնակչություն 377[1] մարդ (2008)
Ազգային կազմ Հայեր
Կրոնական կազմ Հայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտի UTC+4, ամառը UTC+5
##Քարկոփ (Հայաստան)
Red pog.png

Քարկոփը գյուղ է Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի հյուսիսային մասում:

Պատմություն [խմբագրել]

Բնակավայրը հիմնադրվել է 1930-ականներին: Ներկայումս այս գյուղը (որը խորհրդային տարիներին ուներ ավանի կարգավիճակ) հանրությանը հայտնի է ավելի շատ "Շեբզավոդ" (ռուս.՝ Щебзавод) անվամբ, որը գալիս է խորհրդային տարիներին Քարկոփին տրված ռուսերեն անունից: Անկախացումից հետո համատարած ապառուսականացման արդյունքում Շեբզավոդը թարգմանվեց բառացի ու դարձավ «Քարկոփ»: Հարկ է նշել, որ Քարկոփը հիմնադրվել է բնակավայրին կից գտնվող բազալտի և գրանիտի վերամշակմամբ զբաղվող գործարանի շուրջ: Իր լավագույն ժամանակներում գործարանում աշխատում էր 1000-ից ավելի մարդ, այդ թվում նաև հարևան Ճոճկան, Շնող և Արճիս գյուղերից: Սակայն Քարկոփի մասին հիշատակումները գալիս են նաև ավելի վաղ ժամանակներից: Այսպես, դեռևս մեծ բանաստեղծ Նաիրի Զարյանը իր "Ղուշանի Քարափը" ստեղծագործությունում հիացմունք է արտահայտում Քարկոփից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա գտնվող ժայռերով: Բանաստեղծությունը պատմում է քարափների ստորոտին բնակվող հովիվի` Ղուշան պապի մասին: Քարկոփի` հինավուրց բնակավայր լինելու մասին է վկայում նաև Ղուշանի քարափների վերին հատվածում գտնվող հինավուրց պաշտպանական կառույցը: Բնակավայրի տարեցները պատմում եմ, որ այդ կառույցն օգտագործվել է "ղաչաղների" կողմից թշնամական հարձակումների ժամանակ պաշտպանվելու նպատակով: Ի դեպ, սկզբնապես խորհրդային իշխանությունը նախատեսում էր խճի գործարանի համար հումք վերցնել հենց Ղուշանի քարափից: Մի որոշ ժամանակ այդպես էլ եղավ: Հումքը քարափի մոտից երկաթգծով տեղափոխում էին խճի գործարան ու այնտեղ վերամշակում ու տալիս վերջնական արտադրանք: Հենց այդ աշխատանքներից մեկի ժամանակ էլ էքսկավատորի ամբարձման ժամանակ հայտնաբերվեց հինավուրց մի խաչքար, որը, ցավոք սրտի, ամբարձիչի հարվածից վնասվեց` բաժանվելով երկու մասի: Տեղացիներն այն սեփական ուժերով վերականգնեցին ու տեղադրեցին գտնված վայրից ոչ հեռու` դարձնելով այն սրբատեղի:

Տես նաև [խմբագրել]

Ծանոթագրություններ [խմբագրել]