Նեղոց
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նեղոցը գտնվում է Գուգարաց լեռնաշղթայի արևմտյան փեշին՝ Դեբեդի աջ ափին: Նեղ ճանապարհի պատճառով գյուղը կոչել են Նեղոց: Գյուղը գտնվում է անտառապատ մեծ ձորի մեջ: Այս վայրը միջնադարյան բնակավայր է եղել. այդ մասին են վկայում շինությունների հետքերն ու մնացորդները:
Տարածված ծառատեսակներն են՝ բարդի, հաճարենի, թխկի, կեչի, ընկուզենի և այլն: Անտառներում տարածված են արջ, գայլ, աղվես, եղնիկ, շնագայլ, դաշտամուկ, նապաստակ: Դեբեդում աճող ձկնատեսակներից են՝ կարմրախայտ, մուրծո, բեղլու և այլն: