Քարինջ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Քարինջ
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԼոռու մարզ
Գյուղ Թումանյան համայնք[1]
ԲԾՄ1230 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն643[2] մարդ (2011)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Քարինջ (Հայաստան)##
Քարինջ (Հայաստան)
Քարինջ (Լոռու մարզ)##
Քարինջ (Լոռու մարզ)

Քարինջ, գյուղ Հայաստանի Լոռու մարզի Թումանյան համայնքում[1]։

Գտնվում է Դեբեդ գետի աջ կողմում, Դժարսար լեռան հարավային ստորոտին, Ալավերդի քաղաքից մոտ 13 կմ հարավ-արևելք։

Բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1230 մ, հեռավորությունը մարզկենտրոնից՝ 36 կմ հյուսիս-արևելք։ Նախնիները սերել են Արցախից։ Բնակչությունն զբաղվում է անասնապահությամբ և կերային կուլտուրաների մշակությամբ։ Գյուղում կա եկեղեցի (13-20-րդ դդ.) և մատուռ (10-13-րդ դդ.)։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Քարինջի մշտական բնակչությունը կազմել է 643, առկա բնակչությունը՝ 589 մարդ[2]։ Բնակիչները հայեր են, որոնց նախնիները եկել են հարևան Մարց գյուղից[3]։

Քարինջի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև[4].

Տարի 1878 1897 1926 1939 1959 1970 1979 1989 2001 2011
Բնակիչ 374 536 966 1086 817 894 655 745 747 643[2]

Ծրագրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարտիրոս Սարյան, «Քարինջ գյուղի կոլտնտեսությունը Թումանյանի լեռներում» (5000 դրամ)

2015 թվականից գյուղում ակտիվացելլ են ֆուտբոլային մրցաշարերը, մասնագիտական կողմնորոշման ծրագրերը, իրականացվում է «Աֆլաթուն» սոցիալ-ֆինանսական կրթության ծրագիրը, ուսուցանվում է մեդիագրագիտություն, առողջապահական կրթություն, իրականացվում են բնակիչների զանգվածային բուժզննումներ, աչքի խնամքի և բերանի խոռոչի հիգիենայի դասընթացներ, «Ձեռներեցության ուսուցում և պրակտիկա պատանիների համար» ամառային դպրոց։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Տեղեկություններ Թումանյան համայնքի մասին Լոռու մարզի մարզպետարանի կայքում, (արխիվացված 07․07․2023 թվական)։
  2. 2,0 2,1 2,2 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  3. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 5 [-] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 2001, էջ 326 — 916 էջ։
  4. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 207» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2013 Հոկտեմբերի 29-ին.