Շամուտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Շամուտ
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԼոռու մարզ
Համայնք Թումանյան համայնք[1]
ԲԾՄ1500 մ
Պաշտոնական լեզուհայերեն
Խոսվող լեզուներՀայերեն
Բնակչություն257[2] մարդ (2011)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՔրիստոնյա
Ժամային գոտիUTC+4
Շամուտ (Հայաստան)##
Շամուտ (Հայաստան)
Շամուտ (Լոռու մարզ)##
Շամուտ (Լոռու մարզ)

Շամուտ, գյուղ Հայաստանի Լոռու մարզի Թումանյան համայնքում[1]։

Գտնվում է Գուգարաց լեռների արևմտյան մասում, Մարց գետի աջափնյա լեռնակողին։ Բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1500 մ, հեռավորությունը մարզկենտրոնից՝ 54 կմ հյուսիս-արևելք։

Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, կերային կուլտուրաների և կարտոֆիլի մշակությամբ։ Գյուղի մեջ և նրա շրջակայքում պահպանվել են՝ ամրոց (18 դ.), եկեղեցի (17 դ.), գյուղատեղի (13-17 դդ.) և Սբ. Սարգիս մատուռ (17 դ.)։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Շամուտի մշտական և առկա բնակչությունը կազմել են 257 մարդ[2], բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև[3].

Տարի 1873 1897 1926 1939 1959 1970 1979 1989 2001 2011
Բնակիչ 226 221 425 571 628 523 376 448 334 257[2]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Տեղեկություններ Թումանյան համայնքի մասին Լոռու մարզի մարզպետարանի կայքում, (արխիվացված 07․07․2023 թվական)։
  2. 2,0 2,1 2,2 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  3. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 156» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2013 Հոկտեմբերի 27-ին.