Ջրաշեն (Լոռու մարզ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Nuvola single chevron right.svgԱյս հոդվածը Լոռու մարզի գյուղի մասին է։ Այլ գործածությունների համար, այցելեք Ջրաշեն (այլ կիրառումներ)։
Գյուղ
Ջրաշեն
40°47′15″ հս. լ. 44°11′50″ ավ. ե. / 40.7875° հս. լ. 44.197222° աե. ե.
Երկիր Հայաստան Հայաստան
Մարզ Լոռու
Խոսվող լեզուներ Հայերեն
Բնակչություն 3343 մարդ (2008)
Ազգային կազմ Հայեր,
Կրոնական կազմ Հայ Առաքելական եկեղեցի
##Ջրաշեն (Լոռու մարզ) (Հայաստան)
Red pog.png
##Ջրաշեն (Լոռու մարզ) (Լոռու մարզ)
Red pog.png

Ջրաշեն, գյուղ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզում։

Ընդհանուր նկարագրություն[խմբագրել]

Գյուղը տեղադրված է Փամբակի լեռնաշղթայի հյուսիս-արևմտյան լանջերին։ Բնակիչների նախնիները եկել են Մուշից 1828 թ.-ին։ Քանի որ առաջին մի քանի ընտանիքները շնչերի քանակով չէին լրացնում այն անհրաժեշտ թիվը, որպեսզի բնակավայրը գյուղի կարգավիճակ ստանար, ուստի միայն 1830 թ..-ին, երբ արդեն ռուս-թուրքական պատերազմի հետևանքով բնավեր եղած այլ ընտաքիներ ևս եկել և հիմնվել գյուղատեղում, այն գրանցվեց որպես գյուղ և կոչվեց Վարնդավ (բարբառվեց՝ Որդնավ), ի պատիվ նախկինում նույն վայրերում գոյություն ունեցած, սակայն ավերված ու լքված, նույնանուն գյուղի։

Գյուղի շրջակայքում, օրինակ, «Արպադարասի» կոչվող հանդնամասում քննախույզ աչքը կարող է նկատել նախկին գյուղատեղի հետքերը։

Անվան ստուգաբանություն[խմբագրել]

Մեզ հասած ստուգաբանություններից մեկն այն է, որ Ավարայրի ճակատամարտից հետո ի պատիվ Վարդան զորավարի, այդ ժամանակի չափանիշներով մեծ ու նշանավոր շեներից շատերը վերանվանվեցին դյուցազնասիրտ սպարապետի անունով։ Ենթադրվում է, որ գյուղը նախ կոչվել է Վարդանավան, ապա խոսակցական լեզվում, հնչյունափոխվելով ու կրճատվելով, վերածվել Որդնավի։ Մեկ այլ ստուգաբանություն անունը կապում է վարդ բառի նախնական իմաստի՝ ջրի հետ, այսինքն՝ վարդ-ջուր (վարդավառ-ջուր ցողելու ծես)։ Ըստ երևույթին հենց սա էլ հիմք ընդունելով 1949 թվականին գյուղը վերանվանվեց Ջրաշեն (մի որոշ ժամանակ կոչվել է նաև Ջրաշատ)։

Կա նաև ավելի պարզ վարկած։ Գյուղը հիմնադրվել է Որդնավ գետի ափին։ Գուցե հենց նրանից էլ առել է իր անունը։

Պատմություն[խմբագրել]

Երկրաշարժից ավերված 720 տան փոխարեն կառուցվել է միայն կեսը։ Այժմ բնակարանաշինարարության ասպարեզում դրական տեղաշարժեր կան։ Համաշխարհային բանկի միջոցներով կառուցվեց 15 տուն, նույն բանկի կողմից կառուցվել է գյուղի ջրագիծը, լուծվել է խմելու ջրի հիմնահարցը։ Երկրաշարժից առաջ գյուղում գործում էր 35 մահճակալով հիվանդանոցը, որն այժմ վերակառուցվել է։

Չնայած գյուղն ունի 173 տարվա կենսագրություն, սակայն միջնակարգ դպրոցի առաջին շենքը շահագործման է հանձնվել 1956 թ.-ին, նույն թվականին էլ կրթօջախն ստացել է միջնակարգ դպրոցի կարգավիճակ։

Բնակչություն[խմբագրել]

Ջրաշենի ազգաբնակչության փոփոխությունը[1].

Տարի 1831 1897 1926 1939 1959 1970 1979 1989 2001 2004
Բնակիչ 185 1705 2056 2179 1706 2470 2479 1284 3352 3529

Կրթություն[խմբագրել]

Վերաբնակեցված տարոնցիները կառուցեցին եկեղեցի, որի շինարարությունն ավարտվեց 1884 թ., և կոչեցին Ս. Նշան։ Այն հավատքի տան և կրթօջախի իր դերը կատարեց մինչ բռնի փակումը՝ 1930-ական թվականները։ Իսկ խորհրդային շրջանում առաջին դպրոցները բացվել են համեմատաբար մեծ սենյակներ ունեցող տներում և կոչվել տանտերերի անուններով։

Տես նաև[խմբագրել]

Ծանոթագրություններ[խմբագրել]