Լեռնապար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լեռնապար
[[Պատկեր:
Լեռնապարի տեսքը Մենակսար լեռան գագաթից
|250px]]
Երկիր [[Հայաստան Հայաստան]]
Մարզ Արագածոտն
Գյուղապետ Մանվել Հարությունյան
Առաջին հիշատակում 18-19-րդ դարեր
Խոսվող լեզուներ Հայերեն
Բնակչություն 534 մարդ (2008)
Ազգային կազմ Հայեր
Կրոնական կազմ Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցիՀայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականուն լեռնապարցի
Ժամային գոտի UTC+3

Լեռնապարը գյուղ է ՀՀ Արագածոտնի մարզում։ Մարզկենտրոնից 57 կմ հեռավորության վրա: Լեռնապար է վերանվանվել 1978 թվականին:Նախկինում ունեցել է Հայի Փամբ, Հայկական Փամբ, Հայ Փամբ, Յայլա Ղարաքիլիսա, Ղարաքիլիսա Թուրքի անվանումները։

Բովանդակություն

[խմբագրել] Աշխարհագրություն

Գյուղը տեղադրված է Փամբակի լեռնաշղթայի հարավահայաց լանջին, կանաչապատ հարթավայրում` ծովի մակարդակից 2140 մ բարձրության վրա: Կլիման բարեխառն լեռնային է: Ձմեռները տևական են, ցուրտ, հաստատուն ձնածածկույթով: Ամառները տաք են, համեմատաբար խոնավ: Հուլիսյան միջին ջերմաստիճանը տատանվում է 16-18-ի սահմաններում, հունվարյանը` -6,-8-ի սահմաններում: Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 450-600 մմ: Բնական լանդշաֆտները սուահողային տափաստաններ են: Ունի սառնորակ աղբյուրներ:

[խմբագրել] Բնակչություն

Բնակչության մի մասը եկել է Ախուրյանի շրջանի գյուղերից: Համայնքի բնակչությունը կազմում է 634 մարդ: Սեռային կազմում կանայք և տղամարդիկ ունեն նույն համամասնությունը` կազմելով 50-ական տոկոս: Ունի դպրոց, գրադարան, բուժկետ, կապի հանգույց:

[խմբագրել] Տնտեսություն

Գյուղն ունի 127 տնտեսություն: Համայնքի տնտեսության հիմնական ուղղությունը գյուղատնտեսությունն է: Գյուղատնտեսական հողահանդակների հիմնական մասն ծառայում է որպես վարելահողեր, խոտհարքեր:Գյուղացիները զբաղվում են բանջարաբոստանային, հացահատիկային, կերային կուլտուրաների մշակությամբ: Գյուղատնտեսական համախառն բերքի մեծ մասը բաժին է հասնում անասնաբուծությանը:Գյուղում զբաղվում են խոշոր և մանր եղջերավոր անասնաբուծությամբ:


[խմբագրել] Տեղական ինքնակառավարում

Համայնքի ղեկավար` Մանվել Հարությունյան :

Ավագանու անդամների ցուցակ

  1. Գևորգ Միշայի Պետրոսյան
  2. Տիգրան Մանուկի Մարգարյան
  3. Հովհաննես Արամի Սահակյան
  4. Բենիկ Ռաֆիկի Հովհաննիսյան
  5. Գագիկ Վոլոդյայի Թադևոսյան


[խմբագրել] Գյուղի տեսարաններ և տեսարժան վայրեր

Լեռնապարի եկեղեցին (1866)

Փամբի լեռնանցքը Մենակսառի գագաթից

[խմբագրել] Աղբյուր