Հառիճ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Հառիճ
Harich and gorge.JPG
40°35′53″ հս. լ. 44°00′27″ ավ. ե. / 40.598056° հս. լ. 44.0075° աե. ե.
Երկիր Հայաստան Հայաստան
Մարզ Շիրակի
Խոսվող լեզուներ հայերեն
Բնակչություն 1536[1] մարդ (2012)
Ազգային կազմ հայեր
Ժամային գոտի UTC+4
Հեռախոսային կոդ +374 244[2]
##Հառիճ (Հայաստան)
Red pog.png
##Հառիճ (Շիրակի մարզ)
Red pog.png

Հառիճ , գյուղ Հայաստանի Շիրակի մարզում։

Հուշարձաններ[խմբագրել]

Գյուղի հարավային կողմում, երեք դարավանդների վրա, գտնվում է 12 հա ընդհանուր մակերեսով բրոնզեդարյան բնակատեղի։ Հնագիտական ուսումնասիրություններն սկսվել են 1966-ին։ Հուշարձանը բազմաշերտ է, պարունակում է մ.թ.ա. III հազարամյակից մինչև մ.թ. X-րդ դարը շերտեր։ Վաղ բրոնզեդարյան շերտում բացվել են քառանկյուն հիմքերով բնակարաններ՝ քարաշեն կրակարաններով։ Հայտնաբերվել են աշխատանքային գործիքներ, խեցեղեն, պերճանքի առարկաներ։ Բնակատեղիի մոտ գտնվում է դամբարանադաշտը՝ մոտ 3 կմ 2 տարածքով։ Դամբարանախցերում հաճախ գտնված ածխի ու մոխրի մնացորդներից ենթադրվում է, որ Հառիճում ընդունված է եղել դամբարանը չար ոգիներից մաքրազերծելու արարողությունը։ Գտնվել են նաև կենդանիների կավե գեղեցիկ արձանիկներ։ Ուշագրավ է Հառիճում բացված տաճարային համալիրը։ Վաղ միջնադարյան և հետագայի շերտերից հայտնաբերված նյութերը (խեցեղեն, երկաթե և ապակե իրեր, դրամներ ևն) վկայում են, որ կյանքն ամրոցում գոյատևել է մինչև Հառիճի եկեղեցու կառուցումը։ Այնուհետև բնակիչները հաստատվել են այժմյան Հառիճի գյուղի տարածքում։

Տես նաև[խմբագրել]

Ծանոթագրություններ[խմբագրել]

Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարան ից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png