Գառնառիճ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Գառնառիճ
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՇիրակի
Այլ անվանումներԿուզիքենդ
Մակերես37.6 կմ²
ԲԾՄ2050 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն262[1] մարդ (2012)
Ազգային կազմՀայեր
Ժամային գոտիUTC+4
Գառնառիճ (Հայաստան)##
Գառնառիճ (Հայաստան)

Գառնառիճ (նախկին անվանումը՝ Կուզիքենդ), գյուղ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանում, մարզկենտրոն Գյումրիից մոտ 32 կմ հյուսիս-արևմուտք` Արփի լճի հյուսիսարևմտյան ափին։ Հարևան Եղնաջուր գյուղի հետ կազմում էր Գառնառիճ համայնքը։ Գառնառիճ է վերանվանվել 1991 թ. օգոստոսի 8-ին[2]։Գառնառիճը Աղբաբայի շրջանի կազմում եղել է Կարսի մարզում։ Կարսի մարզը Ռուսաստանին է միացվել 1877-78 թթ. ռուս-թուրքական պատերազմից հետո։ 1919թ. ապրիլից մինչև 1920թ. հոկտեմբեր Կարսի մարզը եղել է Հայաստանի Առաջին Հանրապետության մաս։ Երբ 1920-21 թթ. Կարսի մարզը անցավ Թուրքիային, մարզից միայն Աղբաբայի շրջանը մնաց Խորհրդային Հայաստանի մաս։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Գառնառիճի մշտական բնակչությունը կազմել է 210, առկա բնակչությունը՝ 223 մարդ[3]։ Մինչև 1989 թ. բնակեցված է եղել ադրբեջանցիներով[4]։

Գառնառիճի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև[2].

Տարի 1886 1897 1926 1939 1959 1970 1979 1989 2001 2011
Բնակիչ 222 382 463 577 546 856 996 700 260 237[3]

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, դաշտավարությամբ և կերային կուլտուրաների մշակությամբ։

Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գառնառիճի տարածքում գտնվում է VI-X դարերի կիսավեր եկեղեցի։ Գյուղի մոտակայքում են գտնվում “Սեպ” ամրոցը և “Կարմրաշեն” գյուղատեղին։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ԱՎԾ տվյալներ, 2012 թ.
  2. 2,0 2,1 «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 51» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 Ապրիլի 26-ին.
  3. 3,0 3,1 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  4. Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»