Բասեն (Շիրակի մարզ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բասեն (այլ կիրառումներ)
Գյուղ
Բասեն
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՇիրակի
Այլ անվանումներՄեծ Ախուրյան, Մուսայելյան
Մակերես36.8 կմ²
ԲԾՄ1645 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն1900[1] մարդ (2012)
Ազգային կազմՀայեր
Ժամային գոտիUTC+4
Հեռախոսային կոդ+374 312[2]
Բասեն (Շիրակի մարզ) (Հայաստան)##
Բասեն (Շիրակի մարզ) (Հայաստան)

Բասեն (նախկին անվանումները՝ Մուսայելյան, Մեծ Քյափանակ), գյուղ Հայաստանի Շիրակի մարզի Ախուրյանի տարածաշրջանում, մարզկենտրոնից 14 կմ հարավ-արևելք, Փամբակի լեռների փեշերին։ Մուսայելյան է վերանվանվել 1935 թվականի հունվարի 3-ին ի հիշատակ հեղափոխական գործիչ Մուսայելյանի[3]։ Բասեն է վերանվանվել 2006 թվականի հուլիսի 4-ին։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղը տեղադրված է Փամբակի լեռնաշղթայի փեշերին, մեղմաթեք սարալանջին՝ ծովի մակարդակից 1645 մ բարձրության վրա։ Բնական լանդշաֆտները սևահողային լեռնատափաստաններ են։

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կիման բարեխառն լեռնային է, ձմեռը տևական, ցուրտ, հաստատուն ձնածածկույթով։ Լինում են ուժեղ քամիներ, հաճախակի են ձնաբքերը և սառնամանիքները։ Ամառը զով է, համեմատաբար խոնավ։ Տարեկան տեղումների քանակը 500-600 մմ։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1831 թվականից ի վեր բնակիչները հայեր են[4], որոնց մի մասի նախնիները 1828-1830 թթ.-ին գաղթել են Արևմտյան Հայաստանի Խնուսի և Բասենի գավառներից[3]։

Ըստ ազգային վիճակագրական ծառայության տվյալների համայնքը 2013 թ-ի հունվարի 1-ի դրությամբ ունեցել է 1658 մարդ։ Սեռային կազմում տղամարդիկ կազմում են 45%, կանայք՝ 55%։ Տարիքային խմբերը բաշխված են հետևյալ կերպ. մինչաշխատունակներ՝ 31%, աշխատունակներ՝ 50%, հետաշխատունակներ՝ 19%։

Բասենի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև[5].

Տարի 1831 1873 1897 1926 1939 1959 1970 1979 1989 2001 2011
Բնակիչ 512 1339[4] 1892 1394 1667 1439 1606 1420 1393 1744 1393[6]

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բասենն ունի 507 տնտեսություն։

Գյուղատնտեսական հողահանդակները գրեթե ամբողջությամբ օգտագործվում են որպես վարելահողեր՝ կազմելով 1440 հա։ Պետական հողերը գլխավորապես օգտագործվում են որպես վարելահողեր, արոտավայրեր՝ կազմելով համապատասխանաբար 187 և 1195 հեկտար։ Գյուղատնտեսության մասնագիտացման ուղղությունը երկրագործությունն է։ Զբաղվում են այգեգործությամբ, ծխախոտագործությամբ, հացահատիկային, կերային, բանջարաբոստանային կուլտուրաների մշակությամբ։ Նախկինում զբաղվել են շաքարի ճակնդեղի մշակությամբ։

Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բասենում կան «Ժամ» եկեղեցի, որը կառուցված է սրբատաշ տուֆից և վերանորոգված է 1842 թ., «Սարավերի» եկեղեցի և «Ավերք» մատուռ։ Մոտակայքում կան գյուղատեղիներ, խաչքարեր։

Հասարակական կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղն ունի դպրոց, մանկապարտեզ, մշակույթի տուն, գրադարան, բուժկետ, կապի հանգույց։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ԱՎԾ տվյալներ
  2. http://www.cfoa.am/HTML/option/7.htm(չաշխատող հղում)
  3. 3,0 3,1 «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 3, էջ 900
  4. 4,0 4,1 Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
  5. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 43» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 Ապրիլի 25-ին.
  6. 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները