Ջաջուռ
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
| Գյուղ
Ջաջուռ
|
|||||||||||||||||||||||||||||
Մինասի հոր` Կարապետ Ավետիսյանի գերեզմանը Ջաջուռի գերեզմանատաը
Տես նաև Մինաս Ավետիսյանի տուն-թանգարան (Ջաջուռ)
Ջաջուռ, գյուղ ՀՀ Շիրակի մարզում, հիմնադրված 1828 թվականին: Բնակչությունը գաղթվել է Արևմտյան Հայաստանի Մուշ, Կարս, Էրզրում, Խնուս բնակավայրերից: 1896-1898թ. կառուցվել է Ջաջուռի թունելը: Գյուղում կա 19-րդ դարի գերեզմանոց և 20-րդ դարի կիսակառույց եկեղեցի:։ Բնակչության թիվը՝ շուրջ 900 մարդ։ [3]։ Ջաջուռ գյուղում ծնվել են նկարիչ Մինաս Ավետիսյանը և բանաստեղծ Աշոտ Ավդալյանը: Մինչև 1988–ի երկրաշարժը գյուղում գործում էր Մինաս Ավետիսյանի տուն–թանգարանը Ջաջուռում։ 1988 թվականի երկրաշարժից գյուղը հիմնովին ավերվեցն, զոհվեցին 3 ուսուցիչ և 6 աշակերտ։ Քանդվեց նաև տուն–թանգարանը, որը վերաբացվեց 2005թ.–ին։ Ջաջուռի միջնակարգ դպրոցը կրում է Մինաս Ավետիսյանի անունը։
Տեղեկություններ [խմբագրել]
- Հեռավորությունը Երևանից՝ 145 կմ
- Հեռավորությունը մարզկենտրոնից՝ 15 կմ
- Բնակչության զբաղմունքը՝ հողագործություն և անասնապահություն
- Ապահովվածությունը խմելու և ոռոգման ջրով՝ 90% խմելու ջուր, 100% ոռոգման ջուր
- Ունի դպրոց՝ 250 աշակերտական տեղով (146 աշակերտ)
- Ունի Բուժկետ [4]