Զորակերտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Զորակերտ
Zorakert.jpg
Զորակերտ գյուղի արբանյակային պատկերը Արփի լիճ-ջրամբարի ափամերձ գոտում
41°05′34″ հս. լ. 43°39′35″ ավ. ե. / 41.092778° հս. լ. 43.659722° աե. ե.
Երկիր Հայաստան Հայաստան
Մարզ Շիրակի
Այլ անվանումներ Բալըխլի, Դարիկ
Մակերես 28.68 կմ²
Խոսվող լեզուներ Հայերեն
Բնակչություն 190[1] մարդ (2012)
Ազգային կազմ Հայեր
Ժամային գոտի UTC+4
##Զորակերտ (Հայաստան)
Red pog.png

Զորակերտ, գյուղական համայնք Հայաստանի Շիրակի մարզում, մարզկենտրոնից 42 կմ հյուսիս-արևմուտք, Արփի լճի հյուսիս-արևելք ափին։ Այն իր մեջ ընդգրկում է Զորակերտ և Դարիկ բնակավայրերը։ Հիմնադրվել է XIX դարի սկզբներին։

Զորակերտ է վերանվանվել 1991 թ.- ապրիլի 3-ին։

2001 թ.-ի տվյալներով Զորակերտ բնակավայրում 152 մշտական բնակիչ կար, իսկ Դարիկում՝ 12 բնակիչ[2]։ 2012 թ.-ին 2 բնակավայրերում միասին 190 բնակիչ է ապրում։

Բնակչություն[խմբագրել]

Նախնիները տեղափոխվել են ոչ հեռու գտնվող Խանջալլի գյուղից։

Զորակերտի ազգաբնակչության փոփոխությունը.[3]

Տարի 1886 1922 1931 1964 1970 1979 1989 2001 2004
Բնակիչ 205 119 205 300 440 472 212 152 109

Տնտեսություն[խմբագրել]

Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ և բանջարաբոստանային կուլտուրաների մշակությամբ։

Տես նաև[խմբագրել]

Ծանոթագրություններ[խմբագրել]

Արտաքին հղումներ[խմբագրել]