Մեծ Սեպասար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Մեծ Սեպասար
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՇիրակի
Հիմնադրված է1823[1] թ.
Մակերես19.2 կմ²
ԲԾՄ1990 մ
Պաշտոնական լեզուհայերեն
Բնակչություն926[2] մարդ (2012)
Ազգային կազմհայեր
Կրոնական կազմկաթոլիկ հայեր
Ժամային գոտիUTC+4
Փոստային ինդեքս2807
Մեծ Սեպասար (Հայաստան)##
Մեծ Սեպասար (Հայաստան)

Մեծ Սեպասար (նախկին անվանումը՝ Մեծ Շիշթափա), գյուղ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանում, մարզկենտրոն Գյումրիից 40 կմ հյուսիս, Կաթսայաջուր գետի ափին։ Մեծ Սեպասար է վերանվանվել 1946 թ. նոյեմբերի 12-ին[3]։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Մեծ Սեպասարի մշտական բնակչությունը կազմել է 841, առկա բնակչությունը՝ 719 մարդ[4]։ Բնակիչերը հայեր են, որոնց նախնիների մի մասը եկել է Արևմտյան Հայաստանի Ալաշկերտի գավառակի Շիշթափա և Մոլլա Սլեման գյուղերից[3]։ Հիմնականում հայ-կաթոլիկներ են։

Մեծ Սեպասարի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև[5].

Տարի 1831 1873 1897 1926 1939 1959 1978 1989 2001 2011
Բնակիչ 64 281[6] 620 893 1161 761 846 930 900 841[4]

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունը զբաղվում է հացահատիկի և կերային կուլտուրաների մշակությամբ։

Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեծ Սեպասարում են գտնվում Սբ. Ամենափրկիչ եկեղեցին (XIX-XX դարեր) և հին եռակամար կամուրջը (1860 թ.), իսկ գյուղից հյուսիս՝ Դարի սուրբ գյուղատեղին համանուն մատուռով (XIX դար)։ «Դարի սրբի գլխին», այսինքն դարի գագաթին է գտնվում վաղ բրոնզեդարյան հուշարձան սրբարան-բնակատեղին։ 2004 թվականից սկսած այնտեղ պեղումներ է իրականացնում Շիրակի երկրագիտական թանգարանը. պեղող հնագետ՝ պ.գ.թ. Լարիսա Եգանյան։ Հուշարձանը սփռված է մոտ մեկ հա տարածքի վրա։ Հուշարձանը պատկանում է «Կուր-արաքսյան» կոչվող մշակույթին։ Հայտնաբերվել են տարածաշրջանում զուգահեռները չունեցող գայլի զոհաբերություններ և թաղումներ։

Հետաքրքիրև փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Թթու ջուր աղբյուրը

Գյուղի տարածքում կան սառնորակ աղբյուրներ, որոնցից մեկը հայտնի որպես Թթու ջուր[փա՞ստ]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 7, էջ 438, Երևան, 1981
  2. ԱՎԾ տվյալներ
  3. 3,0 3,1 Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 4 [Ն-Վ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 573 — 804 էջ։
  4. 4,0 4,1 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  5. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 137» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 Մայիսի 6-ին.
  6. Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]