Նորշեն (Շիրակի մարզ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Նորշեն (այլ կիրառումներ)
Գյուղ
Նորշեն
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՇիրակի
ՂեկավարՎահանդուխտ տատ
Այլ անվանումներԵնիքյոյ, Խարկով
ԲԾՄ1450 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն1[1] մարդ (2019)
Ազգային կազմՀայեր
Ժամային գոտիUTC+4
Նորշեն (Շիրակի մարզ) (Հայաստան)##
Նորշեն (Շիրակի մարզ) (Հայաստան)

Նորշեն, գյուղ Հայաստանի Շիրակի մարզում, Բագրավանից 7 կմ հարավ-արևմուտք, Ախուրյանի ձախ ափին, պատմական Անի մայրաքաղաքի դիմաց[2]։

Անուն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնադրվելուց հետո գյուղը ստացել է Նոր գյուղ անունը, որը թուրքերի կողմից ուղիղ թարգմանությամբ կոչվել է Ենիքեյ[2]։ Նիկողայոս Մառը հիշատակում է բնակավայրի Էնիկեյ և Խարկով անվանումները[3]։ Գյուղը Ենիքյոյ անվանմամբ նախկինում ընդգրկված է եղել Երևանի նահանգի Ալեքսանդրապոլի գավառում[4]։ Չնայած գյուղի Խարկով անունը ասոցացվում է Ուկրաինայի Խարկով քաղաքի անվան հետ, սակայն բնակիչների շրջանում առավել տիրապետող է այն տեսակետը, որ այն առաջացել է հայերեն «խարկվել» բառից և փոփոխվելով դարձել է Խարկով[2]։

Խարկովը Նորշեն է վերանվանվել 2006 թվականի հուլիսի 4-ին[2][5][6]։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղի տեղանքը լեռնային է[2]։ Գյուղի հարակից տարածքը հարուստ է քարհանքերով[2]։

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամռանը կլիման շոգ է, կիզիչ[2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղը հիմնել են 1894 թվականին Շիրակավանից եկածները[2]։ Մինչ բնակավայրի հիմնադրումը նրա տարածքում եղել են ամառանոցներ[2]։

Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նորշենի դիմաց, Ախուրյանի աջ ափին, փռված են Անիի ավերակները։

Գյուղից հարավ-արևմուտք, Անի տանող ճանապարհից 500 մ հարավ, ինչպես նաև գյուղի հարավ-արևելյան և հյուսիս-արևելյան կողմերում կան մ.թ.ա. III-I հազարամյակների դամբարանադաշտեր[2]։ Իսկ գյուղից 300 մ դեպի հյուսիս-արևելք և հարավ-արևմտյան կողմերում կան IX-XVI դդ. և XVII-XX դդ. գյուղատեղիներ, որոնց շրջակայքում, ինչպես նաև Ախուրյան գետի ձախ ափին` քարհանքի մոտ, պահպանվել են VII-XVII դդ. գերեզմանոցներ, որտեղ առկա են XIII-XIV դդ. խաչքարեր[2]։ Ախուրյան գետի ափին պահպանվել է XI-XII դդ. կամուրջի ձախափնյա խելը[2]։ Իսկ գյուղի հարավարևմտյան մասում` գերեզմանոցից հարավ, գտնվում է IX-XIV դդ. քարայր-կացարանների համալիրը[2]։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նորշենի ազգաբնակչության փոփոխությունը.[7]

Տարի 1897 1926 1939 1959 1970 1979
Բնակիչ 288 303 399 235 135 33

1965 թվականին գյուղում կար տարրական դպրոց, սակայն դպրոցը 70-ականներին արդեն փակվել էր[5]։

1970-ականներին Խարկովը միավորել են Բագրավանին և ստեղծել մեկ գյուղական միավոր[5]։

Խաչկովը վերջնականապես լքվել է 2009-10 թվականներին[5]։ Ներկայում Խարկովում բնակվող մեկ անձ կա[5][8]։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունը զբաղվում էր անասնապահությամբ, հացահատիկի մշակությամբ և մեղվաբուծությամբ։

Գյուղի տնտեսության մաս է կազմում քարհանքերի շահագործումը[2]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ԱՎԾ տվյալներ
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 2,13 hushardzantest. «ԽԱՐԿՈՎ-ՆՈՐՇԵՆ». Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության (ամհարերեն). Վերցված է 2021 թ․ հունվարի 22-ին.
  3. Марр, Н. (1934). Ани. Ленинград-Москва.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  4. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 203
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 «Սահմանափակումներ, որ դատարկեցին մի ամբողջ գյուղ. բագրավանցի դարձած խարկովցիների մտորումներից». Hetq.am. Վերցված է 2021 թ․ հունվարի 22-ին.
  6. «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ». www.arlis.am. Վերցված է 2021 թ․ հունվարի 22-ին.
  7. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 153» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 Ապրիլի 24-ին.
  8. «Սահմանամերձ գյուղի միակ բնակչի համար պատարագ է մատուցվել». «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան. Վերցված է 2021 թ․ հունվարի 22-ին.