Նիկողայոս Մառ
Նիկողայոս Մառը (վրացերեն՝ ნიკოლოზ მარი, ռուսերեն` Никола́й Я́ковлевич Марр) (հունվարի 6, 1865[1] - դեկտեմբերի 20, 1934) վրացի արևելագետ, հայագետ, լեզվաբան և հնագետ։
[խմբագրել] Կենսագրությունը
Նիկողայոս Մառը ծնվել է Ռուսական Կայսրության Քութաիսի քաղաքում, (Վրաստան) քաղաքի բուսաբանական այգու հիմնադիր, ծեր շոտլանդացի Սքոթ Ջեյմս Մառի և երիտասարդ վրացուհի Աղաֆիա Մուգալարիայի ընտանիքում։ 1891 թ Մառը ընդունվել է Սանկտ Պետերբուրգի համալսարան, իսկ ավարտելուց հետո անցել է այնտեղ աշխատանքի` 1911 թ դառնալով արևելագիտության ֆակուլտետի դեկան։ 1912 թ նա դառնում է Ռուսական Գիտությունների Ակադեմիայի անդամ։ 1904 թ Մառը, Թորոս Թորամանյանի օժանդակությամբ, իրականացրել է Հայաստանի հնագույն մայրաքաղաքներից մեկի` Անիի պեղումները[2], ինչպես նաև հետազոտել է հին հայկական և վրացական գրականությունը։
[խմբագրել] Աղբյուրներ
- ↑ Հուլյան օգացույցում, Նիկողայոս Մառը ծնվել է դեկտեմբերի 25, 1864։
- ↑ Մառ, Նիկողայոս (2001). Ani - Rêve d'Arménie. Anagramme Editions. ISBN 978-2-914571-00-5.
