Արևելագիտություն
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արևելագիտություն (օրիենտալիստիկա), գիտության ճյուղ, որը ուսումնասիրում է Արևելքի երկրների (Ասիայի) պատմությունը, էկոնոմիկան, գրականությունը, լեզուները, մշակույթը, արվեստը, կրոնը, փիլիսոփայությունը, էթնոգրաֆիան, նյութական և հոգևոր մշակույթի հուշարձանները:Երբեմն միացվում է աֆրիկագիտությանը (ուսումնասիրում է Աֆրիկայի երկրները):
Արևելագիտության ճյուղերը [խմբագրել]
Աֆրիկագիտությունը աստիճանաբար անջատվել է արևելագիտությունից. նույնը տեղի է ունեցել կովկասագիտության և նրա ճյուղերի` հայագիտության և քարթվելագիտության հետ:
- արաբագիտություն
- ասորագիտություն
- բուդդագիտություն
- եգիպտագիտություն
- թյուրքագիտություն
- ինդոնեզագիտություն
- իրանագիտություն
- կորեագիտություն
- հնդկագիություն
- ճապոնագիտություն
- մալայագիտություն
- մոնղոլագիտություն
- շումերագիտություն
- սեմիտոլոգիա
- սինոլոգիա (չինագիտություն)
- վիետնամագիտություն
- տիբեթագիտություն
- տունգուսամանչժուրագիտություն
- ուրարտագիտություն
- օսմանագիտություն
- ֆիլիպինագիտություն