Սանկտ Պետերբուրգի պետական համալսարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սանկտ Պետերբուրգի համալսարան
Санкт-Петербургский государственный университет
Պատկեր:Saint Petersburg State University logo.jpg
Հապավում ՍՊՀ
Միջազգային անվանում Saint Petersburg State University
Կարգախոս լատ.՝ Hic tuta perennat
Հիմնադրում 1724
Նախագահ Լյուդմիլա Բերբիցկայա
Տեղագրություն Flag of Russia.svg Ռուսաստան, Սանկտ Պետերբուրգ
Կայք http://www.spbu.ru
Spb 06-2012 University Embankment 01.jpg

Սանկտ Պետերբուրգի համալսարան բարձրագույն ուսումնական հաստատություն Ռուսաստանի Դաշնության Սանկտ Պետերբուրգ քաղաքում: Ռուսաստանի հնագույն և խոշորագույն բուհերից։ Հիմնադրվել է 1724 թվականին: 1819 թվականին Պետերբուրգում բացվում են փիլիսոփայական-իրավաբանական, պատմա-բանասիրական և ֆիզմաթ ֆակուլտետները՝ Գլխավոր մանկավարժական ինստիտուտի հիման վրա։ Մեծ դեր է խաղացել Ռուսաստանի հասարակական և հեղափոխական շարժման զարգացման գործում։ XIX դարում և XX դարի սկզբում համալսարանում աշխատել են հայտնի գիտնականներ Պ. Չեբիշեը, Ա. Մարկովը, Ա. Պոպովը, Դմիտրի Մենդելեևը, Ի. Սեչենովը, սովորել են Ն. Չեռնիշևսկին, Դ. Պիսարևը, Ի. Պավլովը, Կ. Տիմիրյազևը, Ի. Մեչնիկովը, Ն. Միկլուխո-Մակլայը, Ի. Տուրգենևը, Գ. Ուսպենսկին, Ա. Բլոկը, Դ. Բեդնին, Մ. Գլինկան և ուրիշներ։ 1891 թվականին համալսարանի իրավաբանական ֆակուլտետի դասընթացի էքստեռն քննություն է հանձնել Վ. Ի. Լենինը։ 1948 թվականին Սանկտ Պետերբուրգի համալսարանին շնորհվել է Ա. Ժդանովի անունը։ Ունի (1972 - 1973) մաթեմատիկամեխանիկական, ֆիզիկայի, քիմիայի, կենսաբանա-հողային, երկրաբանական, աշխարհագրական, փիլիսոփայության տնտեսագիտական, պատմության, իրավաբանական, բանասիրական, կիրառական մաթեմատիկայի, հոգեբանության, ժուռնալիստիկայի, արևելյան լեզուների ֆակուլտետներ, երեկոյան, հեռակա և նախապատրաստական բաժիններ, ասպիրանտուրա, 172 ամբիոն, 9 ԳՀԻ, պրոբլեմային և ճյուղային լաբորատորիաներ, աստղադիտարան, 3 գիտա-ուսումնական կայան, 2 թանգարան, բուսաբանական այգի, գրադարան (ավելի քան 4 մլն գիրք), հրատարակչություն։ 1972/1973 ուս. տարում ունեցել է ավելի քան 20 000 ուսանող, մոտ 3 000 դասավանդող և գիտաշխատող։

Հրատարակում է «Վեստնիկ» («Լրաբեր», 1946 թվականից) և «Պրավովեդենիե» («Իրավագիտություն», 1957 թվականից) հանդեսները, գիտա-մեթոդական և ուս. գրականություն։ Պարգևատրվել է Լենինի (1944) և Աշխատանքային կարմիր դրոշի (1969) շքանշաններով։

Պատկերասրահ[խմբագրել]

[1] [2] [3]

Ծանոթագրություններ[խմբագրել]

Աղբյուրներ[խմբագրել]