Ազգագրություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ազգագրություն, գիտություն, որն ուսումնասիրում է ժողովուրդների նյութական և հոգևոր մշակույթը, այդ թվում նաև կենցաղը, սովորույթները, տեղաշարժերը, ազգային առանձնահատկությունները և դրանց պատմամշակութային առնչությունները։ Այն սերտորեն կապված է պատմության, հնագիտության, սոցիոլոգիայի, լեզվաբանության, մարդաբանության, բնագիտության, աշխարհագրության, երաժշտության հետ։

Էթնոգրաֆիա (հուն. ἔθνος-§¿ÃÝáë¦ (ժողովուրդ) ևγράφω (գրում եմ) պատմագիտական ճյուղ է, որն ուսումնասիրում է ժողովուրդներին, նրանց ծագումնաբանությունը, վերաբնակեցման կազմը, մշակութային եւ համայնքային առանձնահատկությունները, ինչպես նաեւ նրանց նյութական եւ հոգեւոր մշակույթը։ Էթնոգրաֆիայի հիմնական թեման աշխարհում ժողովուրդների, նրանց հոգևոր և նյութական, նրանց պատմական զարգացման ուսումնասիրությունն է։ Էթնոգենեսի մեջ կարևոր տեղ է զբաղեցնում այս կամ այլ էթնոսի առաջացումը, նրա սոցիալական ինստիտուտ դառնալը։ Էթնոգրաֆիա և էթնոլոգիա Այս երկու անունների ճակատագիրը հիմնականում ուղեկցվում է որոշակի պատմական պայմաններում։ Այսպիսով, XVIII-XIX դարերում հիմնականում կիրառվել է §Էթնոգրաֆիա¦ հասկացությունը, այն դեպքում, երբ արևմտյան Եվրոպայում կիրառվում էր ¦Անդրոպոլոգիա¦ և §էթնոլոգիա¦։ Դեռևս XIX դարում առաջ են գալիս առաջին փորձերը բացատրելու համար, թե ինչ է նշանակում §էթնոս¦, §ժողովուրդ¦ հասկացությունները։ Առաջինը, որ փորձեց այդ անել Ա. Բաստիանին էր։ Նա եկավ այն եզրահանգման, որ էթնոսի գոյության տիպ հանդիսանում են ցեղ, ազգ, էթնիկ խմբերը՝ որպես ինքնաբավ, ինքնաստեղծ ճանապարհով ստեղծված էթնիկ ինքնագիտակցություն։ Այսպիսի բացատրությունը չէր կարող բավարարել հետազոտողներին, քանի որ հաշվի չէր առնվում ֆակտորները, ինչպես օրինակ էթնոմշակութային և լեզվական ասիմիլացիաները։ Էվոլուցիայի, ինչպես նաև Մարկսի և Էնգելսի ազդեցության հետևանքով առաջ է գալիս նոր թեորիա. Էթնոսները սոցիալական խմբեր են, որոնք առաջացել են պատմության ընթացքում։ Էթնոգրաֆիայի հիմնական մեթոդը հանդիսանում է ժողովուրդների և կյանքի ուղղակի դիտարկումը, նրանց վերաբնակեցումը, մշակութային և պատմական փոխհարաբերությունները և դրանց հետագա վերլուծությունը։ Քանի որ էթնոգրաֆիան ուսումնասիրում է ոչ միայն ժամանակակից ազգերի գոյություն ունենալը, այլև նրանց պատմական և մշակութային զարգացումը, էթնոգենեսում և պատմության մեջ նրանց սոցիալական ինստիտուտ դառնալը, ապա պետք է ասել, որ օգտագործվում է նաև գրավոր և նյութական աղբյուրները։ Էթնոգրաֆիայի մեթոդի հիմնական կարևորությունը կայանում է նրանում, որ հետազոտությունները իրականանում են հետազոտման տարածքում և անվանում են տարածքային էթնոգրաֆիական հետազոտություններ։ Տարածքային էթնոգրաֆիա – հետազոտություն է, որն իրականանում է գոյություն ունեցող ազգությունների շրջանում՝ նպատակ ունենալով հավաքելու ավանդական մշակույթի և դրանց գործունեության, ինչպես նաև կոնկրետ համակարգի սկզբնական էթնոգրաֆիկ տվյալները։ տարածքային էթնոգրաֆիկ հետազոտությունները բաժանվու են 2 տեսակի. Ստացիոնար – Այս դեպքում էթնոգրաֆը երկար ապրում է ուսումնասիրվող ազգի մեջ, ավելի մանրամասն է ծանոթանում նրա նյութական և հոգևոր մշակությը։ Էկսպեդիցիոն – Սա ավելի լայն տարածում ունեցող տեսակն է, որը թույլ է տալիս կարճ ժամանակահատվածում նյութեր հավաքել նրանց գոյության, հագուստի, բնակավայրի մասին։ Տարածքային էթնոլոգիկ հետազոտության մեջ օգտագորում են. Դիտարկումը, հարցազրույցը, հարցաքննությունը։ Դեռևս վաղուց նկատելի էր, որ ազգերը, որոնք խոսում են տարբեր լեզուներով, հոգևոր և նյութական մշակությներում ունեն շատ ընդհանուր գծեր, իսկ ազգակցական կապ ունեցող ազգերը՝ հակառակը։ Հենց այս պատճառով ձևավորվեց §տնտեսական մշակութային¦ և §պատմական և ազգագրական տարածքներ¦ հասկացությունները։ Էթնոգրաֆիայի պատմություն Դեռևս Հին Եգիպտոսում գոյություն ունեին էթնոգրաֆիկ հետազոտություններ, ուր նկարագրվում էին հարևան ազգերը։ Ավելի ուշ թույլ է տրվում կատարել Մեսոպատների և վաղ աստվածաշնչյան տեքստերի հետազոտություններ։ Կարևոր էթնոգրաֆիկ տեղեկություն ստանում ենք Հռոմեական կայսրության ժամանակաշրջանից. Ստրաբոն, Դեմոկրիտ, Հիպոկրատ։ Շատ կարևոր աշխատանք է կատարել Հուլիոս Կեսարը, ինչպես նաև հռոմեական պատմագիր Կորնելիոս Տացիտը։ Հռոմեական կայսրության անկումից (476) հետո գիտության կենտրոնը դառնում է Բյուզանդիան։ Այս շրջանը հայտնի է այնպիսի հեղինակներով, ինչպիսիք են Պրոկոպիոս Կեսարացին, Աննա Կոմնինը։ Ավելի ուշ առավել կարևորություն ունեն խաչակիրների նկարագրությունները, ինչպես նաև միջնադարյան, արևմտյան Եվրոպայի ժամանակագրությունները։ Էվոլուցիոն դպրոցի հիմնադիրը համարվում է Էդուարդ Թեյլորը (1832-1917), որի հիմնական գործը կոչվում է §Նախնադարյան մշակույթ¦, որտեղ հեղինակը գալիս է հետևյալ եզրահանգման՝ 1. Մշակույթը զարգանում է պրոգրեսի ուղղությամբ՝ նախնադարյանից ժամանակակից։ 2. Ազգերի միջև գոյություն ունեցող տարբերությունները կապ չունեն ռասայական տարբերության հետ, այլ արտացոլում են մշակութային զարգացման ձեռք բերված մակարդակը։ Սովետական դպրոցը սկսեց կիրառել էթնոգրաֆիա տերմինը 20-րդ դարի 60-ականներին։ Սովետական դպրոցը հիմնադրվեց ինչպես արտասահմանյան հետազոտությունների այնպես էլ հայրենական դպրոցի հիման վրա։

  • Johann Georg Adam Forster Voyage round the World in His Britannic Majesty’s Sloop, Resolution, Commanded by Capt. James Cook, during the Years 1772, 3, 4, and 5 (2 vols), London (1777)
  • Lévi-Strauss, Claude, The Elementary Structurs of Kinship, (1949), Structural Anthropology' (1958)
  • Mauss, Marcel, originally published as Essai sur le don. Forme et raison de l'échange dans les sociétés archaïques in 1925, this classic text on gift economy appears in the English edition as The Gift: The Form and Reason for Exchange in Archaic Societies
  • Maybury-Lewis, David, Akwe-Shavante society. (1967), The Politics of Ethnicity: Indigenous Peoples in Latin American States (2003)

Clastres, Pierre, Society Against the State (1974)

  • Садохин А. П., Грушевицкая Т. Г. Этнология: Учебник для студ. высш. учеб. заведений. - 2-е изд., перераб. и доп. — М.: Издательский центр "Академия", 2003.
  • Тавадов Г. Т. Этнология: Учебник для вузов. — М.: Проект, 2004.