Թորոս Թորամանյան
Վիքիփեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թորոս Թորամանյան (Մարտի 18, 1864 - Մարտի 1, 1934) ― հայ նշանավոր ճարտարապետ։
Բովանդակություն |
[խմբագրել] Կենսագրություն
Ծնվել է Փոքր Հայքի Շապին-Գարահիսար քաղաքում 1864 թ․-ին։ Զբաղվել է ճարտարապետությամբ մոտ 30 տարի։
20-րդ դարի սկզբին Թ. Թորամանյանի ջանքերով Զվարթնոցի ավերակները դուրս են բերվել հողի դարավոր շերտերի տակից։ Թորամանյանի մանրամասն ուսումնասիրությունները վերականգնեցրին տաճարի իսկական պատկերը։ Հայտնի դարձավ, որ տաճարը եղել է բոլորակ, եռահարկ, հայկական թմբուկով, գմբեթաշեն մի ինքնատիպ կոթող։
1921 թ․-ին ԵՊՀ-ում դասախոսություններ է կարդացել հին Հայաստանի ճարտարապետության պատմությունից։
Հայաստանում սահմանված է Թորոս Թորամանյանի անվան մրցանակ։
[խմբագրել] Մեջբերումներ Թորամանյանի խոսքերից
- «Ուրիշ ազգերի արվեստների գեղեցկությունը հուզիչ է, հաճախ գրգռող և խռովիչ, իսկ մեր արվեստի գեղեցկությունը անդորրող է, հանգստացնող, հայեցողության տանող։ Հայերը նախահայրերից ժառանգել են շինարարության արվեստը։ Քարաշատ Հայաստանը մեր ճարտարներին ու վարպետներին տվել է անսպառ նյութ... Մեր ժողովուրդը այդ հլու, հնազանդ նյութի մեջ մարմնացրել է իր հոգին, բաղձանքները, երազները, ճաշակը»։
[խմբագրել] Գրականություն Թորամանյանի մասին
- «Թորոս Թորամանյան: Կյանքն ու գործը», Նուբար Պապուխյան
- «Ժամանակակիցները Թորոս Թորամանյանի մասին», Միքայել Մազմանյանի, Նուբար Պապուխյանի և Գառնիկ Թորամանյանի կողմից կազմված
- «Թ․ Թորամանյանի դասախոսության առթիվ», Հովհաննես Թումանյան
- «Թորամանյանի թնդանոթները», Հովհաննես Թումանյան

