Վարդաբլուր (Արագածոտնի մարզ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վարդաբլուր (այլ կիրառումներ)
Գյուղ
Վարդաբլուր
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԱրագածոտնի մարզ
ԳյուղապետԳալստյան Արտավազդ
Այլ անվանումներՃանկիթեփե, Ջանգի, Ջանգիթափա, Ջյանգի
Մակերես10.83 կմ²
ԲԾՄ2000 մետր
Պաշտոնական լեզուհայերեն
Բնակչություն466[1] մարդ (2011)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Վարդաբլուր (Արագածոտնի մարզ) (Հայաստան)##
Վարդաբլուր (Արագածոտնի մարզ) (Հայաստան)
Վարդաբլուր (Արագածոտնի մարզ) (Արագածոտնի մարզ)##
Վարդաբլուր (Արագածոտնի մարզ) (Արագածոտնի մարզ)

Վարդաբլուր, գյուղ Հայաստանի Արագածոտնի մարզում, Փամբակի և Արագած լեռների միջև ընկած գոգավորությունում։ Հեռավորությունը մարզկենտրոնից՝ 48 կմ հյուսիս-արևմուտք, բարձրությունը ծովի մակերևույթից՝ 2075 մ։

Անվանումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հնում կոչվել է Ճանկիթեփե, Ջանգի, Ջանգիթափա, Ջյանգի անվանումներով։ Վարդաբլուր է վերանվանվել 1950 թվականին[2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղը հիմնադրվել է 1829-1930 թվականներին։ Գյուղի տարածքում գտնվում են հին գյուղատեղիներ, սրբատաշ քարերով եկեղեցի։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարդաբլուր գյուղի բնակչության նախնիները գաղթել են Մշո դաշտի գյուղերից։ Վարդաբլուր գյուղի ազգաբնակչության փոփոխությունը[3].

Տարի 1831 1897 1926 1959 1970 1979 1989 2001 2011
Բնակիչ 373 267 706 667 681 600 486 577 466[1]

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, հացահատիկի և կերային կուլտուրաների մշակությամբ։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  2. «Արագածոտնի մարզպետարան». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 17-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 1-ին.
  3. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 16-ին.