Ակունք (Արագածոտնի մարզ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
1rightarrow blue.svg Անվան այլ գործածումների համար տես՝ Ակունք (այլ կիրառումներ)
Գյուղ
Ակունք
40°25′00″ հս. լ. 43°54′00″ ավ. ե. / 40.416667° հս. լ. 43.9° աե. ե.
Երկիր Հայաստան Հայաստան
Մարզ Արագածոտնի մարզ
Գյուղապետ Հենրիկ Կնյազյան
Մակերես 19.07 կմ²
Բարձր. ծովի մակ-ից 1850 մ
Խոսվող լեզուներ Հայերեն
Բնակչություն 672[1] մարդ (2008)
Ազգային կազմ Հայեր
Կրոնական կազմ Հայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտի UTC+4
##Ակունք (Արագածոտնի մարզ) (Հայաստան)
Red pog.png
##Ակունք (Արագածոտնի մարզ) (Արագածոտնի մարզ)
Red pog.png

Ակունք, գյուղ Հայաստանի Արագածոտնի մարզում՝ Թալին քաղաքից 7 կմ հեռավորության վրա։ Մարզկենտրոնից հեռավորությունը 53 կմ հյուսիս-արևմուտք 2001 թվականին, գյուղի բնակչությունը 672 էր։ Հիմնականում բնակիչները զբաղվում են անասնապահությամբ և հողագործությամբ։

Պատմություն[խմբագրել]

Գյուղը հիմնվել է 1829 թվականին։ Գյուղին հիմնական բնակությունը հաստատվել են հայեր որոնք գաղթել են Կարսից, Մուշից, Խոյից և Ալաշկերտից։ Նախկինում կոչվել է Գյոզլի, Գյոզլու, Գոզլու և մտել է Երևանի նահանգի նախ Ալեքսանդրապոլի, ապա Էջմիածնի գավառների մեջ։ Վերանվանվել է Ակունք 1941 թ.-ից։ Ըստ ավանդության մի կույր մարդ լվացվում է գյուղի աղբյուրի ջրերով և աչքերը իբրև առողջանում են, այստեղից էլ առաջացել է գյուղի անվանումը։[2]

1972 թ.-ից՝ մտել է Արագածի շրջանի մեջ։ Գյուղից հյուսիս Սուրբ Սարգիս կոչվող ավերակ մատուռն է, որն ուխտատեղի է համարվում, կան նաև կիկլոպյան բերդի ավերակներ և խաչքարեր, ունեցել է նաև Սուրբ Ստեփանոս (789 թ.) անունով եկեղեցի։

1829 -1832 թթ. այստեղ բնակություն են հաստատել Կարսից, Մուշից, Խոյից և Պարսկաստանի Խոյ գավառից գաղթած հայերը։

Գյուղն ունի 238 տնտեսություն։ Ունի դպրոց, կապի հանգույց, բուժկետ։

Առաջին այգին հիմնվել է Սերոբ անունով մեծահարուստի կողմից՝ մոտավորապես 1860-ականներին և ներկա պահին կան պահպանված 4 ընկուզենիներ, որոնք պատկանում են Սերոբ և Քերոբ եղբայրների հետնորդներին։‌[փա՞ստ]

Աշխարհագրություն[խմբագրել]

Գյուղն ընկած է Արագածի լեռնազանգվածի հարավ-արևմտյան լանջին, սահմանափակ տարածքով սարահարթում և շրջափակված է հյուսիսից աղեղնաձև դեպի արևելք և դեպի արևմուտք ձգվող լեռնաբլուրներով։ Գյուղը գտնվում է ծովի մակարդակից 1850 մ բարձրության վրա։ Կլիման բարեխառն լեռնային է։ Ձմեռները տևական են, ցուրտ, հաստատուն ձնածածկույթով։ Ամառները տաք են, համեմատաբար խոնավ։ Հուլիսյան միջին ջերմաստիճանը տատանվում է 18-20-ի սահմաններում, հունվարյանը՝ -6,-8-ի սահմաններում։ Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 450-500 մմ։ Բնական լանդշաֆտները սևահողային տափաստաններ են։

Գյուղի շրջակայքում կան Կիկլոպյան բերդի ավերակներ։ Գյուղի կենտրոնում կա ինքնաբուխ սառնորակ աղբյուր։

Բնակչություն[խմբագրել]

1831 թ.-ին ունեցել է 64, 1873 թ.-ին՝ 526, 1916 թ.-ին՝ 1098, 1959 թ.-ին՝ 789, 1979 թ.-ին՝ 644 բնակիչ։ Համայնքի բնակչությունը կազմում է 653 մարդ, որից 49% տղամարդիկ են, իսկ կանայք՝ 51%։ Մինչաշխատունակ տարիքի բնակչությունը կազմում է 39%, աշխատունակ տարիքի ներկայացուցիչները՝ 51%, հետաշխատունակները՝ 10%։

Ակունքի ազգաբնակչության փոփոխությունը[3].

Տարի 1831 1897 1926 1939 1959 1970 1979 1989 2001 2004
Բնակիչ 247 948 1 071 1 678 2 028 2 958 3 174 3 352 3 663 4 526

Տես նաև[խմբագրել]

Ծանոթագրություններ[խմբագրել]