Մուղնի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Մուղնի
Mughni,church-SW.jpg
Սուրբ Գևորգ եկեղեցի
40°18′56″ հս. լ. 44°22′18″ ավ. ե. / 40.315556° հս. լ. 44.371667° աե. ե.
Երկիր Հայաստան Հայաստան
Մարզ Արագածոտնի մարզ
Շրջան Աշտարակ
Համայնք Աշտարակ
Այլ անվանումներ Մղոն, Մոգնի, Մողան,Մողնի, Մուխնի, Մուղնա գյուղ
Բարձր. ծովի մակ-ից 1250 մ
Խոսվող լեզուներ Հայերեն
Բնակչություն 839[1] մարդ (2001)
Ազգային կազմ Հայեր
Կրոնական կազմ Հայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտի UTC+4
Փոստային ինդեքս 378410
Փոստային ինդեքսներ 02001220
##Մուղնի (Հայաստան)
Red pog.png
##Մուղնի (Արագածոտնի մարզ)
Red pog.png


Մուղնի, գյուղ ՀՀ Արագածոտնի մարզում։ Հեռավորությունը Աշտարակից` 2 կմ հյուսիս, բարձրությունը ծովի մակերևույթից` 1260 մ:

Անվանում[խմբագրել]

Մուղնին նաև ճանաչված է եղել որպես Մղոն, Մոգնի, Մողան, Մողնի, Մուխնի, և Մուղնա գյուղ։[2]

Բնակչություն[խմբագրել]

Մուղնու բնակչության մի մասը տեղափոխվել Մաստարա գյուղից: Ըստ Հայաստանի Հանրապետության 2001 թվականի մարդահամարի, Մուղնու մշտական բնակչությունը 839, իսկ առկա բնակչությունը 770 հոգի է։[3] Մուղնու ազգաբնակչության փոփոխությունը. [4]

Տարի 1831 1897 1926 1939 1959 1970
Բնակիչ 54 267 299 294 374 488


Տնտեսություն[խմբագրել]

Բնակչությունը զբաղվում է այգեգործությամբ և պտղաբուծությամբ:

Պատմամշակութային կառույցներ[խմբագրել]

Սուրբ Գևորգ եկեղեցի

Գյուղի հյուսիս արևելյան կողմում է գտնվում 17-րդ դարի «Կարբո ծով» ջրամբարը, իսկ հարավային մասում` սբ. Գևորգ (1664-1669 թթ.) եկեղեցին և Մուղնու վանական համալիրը (14-17-րդ դդ.):

Սուրբ Գևորգ վանք[խմբագրել]

    1rightarrow.png Հիմնական հոդված ՝ Մուղնու վանք

Սբ. Գևորգը 14-րդ դարի վանք է, որը գտնվում է Մուղնում։ Վանքը ժամանակին թե քրիստոնյաների և թե մուսուլմանների համար ուխտագնացության վայր է հանդիսացել։ Եկեղեցին վերակառուցվել է 1661-1669 թվականներին վարդապետ Հովհաննեսի պատվերով։ 1999-2000 թվականներին եկեղեցին գլխավոր վերականգնման է ենթարկվել։[5]

Տես նաև[խմբագրել]

Աղբյուրներ[խմբագրել]

  1. ՀՀ Ազգային վիճակագրական ծառայություն։ «ՀՀ 2001թ. մարդահամարի և բնակության պայմանների հաշվառման արդյունքները»։ http://www.armstat.am/file/doc/70.pdf։ 
  2. Ս.Հ. Հարությունյան (2003)։ Հայաստանի Հանրապետության Վարչատարածքային բաժանումը(01.01.2003)։ Երևան: «Տիգրան Մեծ» հրատարակչություն։ ISBN 9994100009։ 
  3. ՀՀ Ազգային վիճակագրական ծառայություն։ «ՀՀ 2001թ. մարդահամարի և բնակության պայմանների հաշվառման արդյունքները»։ http://www.armstat.am/file/doc/70.pdf։ 
  4. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան»։ http://www.cadastre.am/storage/files/pages/pg_907871769_HH_bnak._bar..pdf։ 
  5. Բրեյդի Քիեսլինգ, Ռաֆֆի Քոճյան (2005)։ Վերահայտնաբերել Հայաստանը ուղեցույց (անգլերեն՝ Rediscovering Armenia Guide), 2-րդ, Հայաստան: Մատիտ, 50։ ISBN 9994101218։