Ալագյազ համայնք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ալագյազ (այլ կիրառումներ)
Ալագյազ
ԵրկիրՀայաստան Հայաստան
Մտնում էԱրագածոտնի մարզ
ՎարչկենտրոնԱլագյազ
Խոշորագույն քաղաքԱլագյազ
Օրենսդրական մարմինԱլագյազ համայնքի ավագանի
համայնքապետՋասմ Մախմուդով
Բնակչություն (2011)3290
Ազգային կազմհայեր, քրդեր, եզդիներ
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի, Իսլամ, Եզդիականություն
Հիմնադրված է2017թ․ թ.
Ժամային գոտիUTC+4
alagyaz.am

Ալագյազ, համայնք Արագածոտնի մարզում։ Ներառում է Ալագյազ, Ավշեն, Կանիաշիր, Ճարճակիս, Միջնատուն, Միրաք, Շենկանի, Ջամշլու, Ռյա Թազա, Սադունց, և Սիփան գյուղերը։ Համայնքը ստեղծվել է 2017 թվականի հունիսի 9 -ին ՀՀ Ազգային Ժողովում համայնքների խոշորացման օրինագծով[1][2]։ Կենտրոնը Ալագյազ գյուղն է։ Համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների առաջին ընտրությունները կայացել են 2017 թվականի նոյեմբերի 5-ին։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալագյազ համայնքը ստեղծվել է է Ալագյազ, Ավշեն, Կանիաշիր, Ճարճակիս, Միջնատուն, Միրաք, Շենկանի, Ջամշլու, Ռյա Թազա, Սադունց, Սիփան համայնքների միավորումից։ Համայնքի բնակչությունը կազմում է 3290 մարդ։

Կառավարում[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաձայն ՀՀ տեղական ինքնակառավարման օրենսգրքի՝ համայնքի բնակչությունը ընտրում է ավագանի, որը նշանակում է համայնքի ղեկավարին՝ համայնքապետին։ Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքի ավագանին բաղկացած է 9 անդամներից, որոնցից 6-ը անկուսակցական են, իսկ 3-ը՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից։ Համայնքի ղեկավարը Ջասմ Մախմուդովն է[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հայաստանի 328 համայնքների միավորմամբ կձևավորվի 34 համայնք. ԱԺ-ն քննարկում է ծրագիրը
  2. Ազգային ժողովն ընդունեց համայնքների նոր խոշորացման մասին օրինագիծը
  3. «Ալագյազի ավագանու անդամներ».

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]