Սադունց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սադունց
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԱրագածոտնի մարզ
ՀամայնքԱլագյազ (համայնք)
Այլ անվանումներԱմրե թազա
ԲԾՄ1250 մ
Պաշտոնական լեզուհայերեն
Բնակչություն208[1] մարդ (2011)
Ազգային կազմԵզդիներ, Հայեր
Ժամային գոտիUTC+4
Սադունց (Հայաստան)##
Սադունց (Հայաստան)
Սադունց (Արագածոտնի մարզ)##
Սադունց (Արագածոտնի մարզ)

Սադունց, գյուղ Հայաստանի Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքում, Արագածի ստորոտին։ Հեռավորությունը մարզկենտրոնից՝ 51 կմ հյուսիս-արևմուտք, բարձրությունը ծովի մակերևույթից՝ 2100 մետր։

Անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչև 2006 թվականի հուլիսի 4-ին գյուղը կոչվել է Ամրեթազա, սակայն ըստ մամուլի տարածած տեղեկատվության՝ այն անվանափոխվել է գյուղի ներկայիս գյուղապետի Էդվարդ Սադունյանի և նրա հոր պատվին։ Վարկած կա, որ գյուղի անվանափոխությունը տեղի է ունեցել կոռուպցիոն գործընթացի շնորհիվ և Հայաստանի նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի թույլտվությամբ[2]։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սադունցի ազգաբնակչության փոփոխությունը.[3]

Տարի 1897 1926 1939 1959 1970 1979 1989 2001 2011
Բնակիչ 192 380 584 299 332 263 259[4] 293 208[1]

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ և դաշտավարությամբ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  2. «Երջանկահիշատակի» թողած «հիշատակները»:(չաշխատող հղում)
  3. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 10-ին.
  4. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 5, էջ 551