Լուսագյուղ (Արագածոտնի մարզ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Այս հոդվածը Արագածոտնի մարզի գյուղ մասին է։ Այլ գործածությունների համար այցելեք Լուսագյուղ (այլ կիրառումներ)։
Գյուղ
Լուսագյուղ
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԱրագածոտնի մարզ
ԲԾՄ1950±1 մետր
Պաշտոնական լեզուհայերեն
Բնակչություն710[1] մարդ (2011)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Փոստային դասիչ0312
Լուսագյուղ (Արագածոտնի մարզ) (Հայաստան)##
Լուսագյուղ (Արագածոտնի մարզ) (Հայաստան)
Լուսագյուղ (Արագածոտնի մարզ) (Արագածոտնի մարզ)##
Լուսագյուղ (Արագածոտնի մարզ) (Արագածոտնի մարզ)

Լուսագյուղ, գյուղ Հայաստանի Արագածոտնի մարզում, Ապարանի տարածաշրջանի հնագույն բնակավայրերից մեկը։ Գտնվում է Ապարան քաղաքից 2 կիլոմետր հյուսիս-արևելք, Ծաղկունյաց լեռնաբազուկի թեք փեշին և հարթության վրա։ Բարձրությունը ծովի մակերևույթից կազմում է 2015 մետր։ Գյուղում կառուցված առանձնատները մեկ-երկու հարկանի են, քարաշեն, բարետես։ Բնակիչները զբաղվում են անասնապահությամբ, հացահատիկային և կերային կուլտուրաների մշակությամբ։ Ունի նորակառույց դպրոց։

Գյուղի կենտրոնում գտնվող եռախորան, քարածածկ կտուրով եկեղեցին կառուցվել է XIX դարի վերջերին։ Կա նաև ավելի հին եկեղեցի ավերված վիճակում։

Ժողովրդագրական տվյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1829 թվականին գյուղում հաստատվել է Դիադինից գաղթած 29 ընտանիք՝ 157 մարդ (81 տղամարդ, 76 կին)։

Լուսագյուղի բնակչության փոփոխությունը[2].

Տարի 1829 1897 1926 1939 1959 1979 1988 2001 2011
Բնակիչ 157 501 628 746 620 673 717 803[3] 710[1]

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  2. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 92» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2013 Հուլիսի 28-ին.
  3. 2001 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները