Թթուջուր (Արագածոտնի մարզ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Այս հոդվածը Արագածոտնի մարզի գյուղի մասին է։ Այլ գործածությունների համար այցելեք Թթուջուր (այլ կիրառումներ)։
Գյուղ
Թթուջուր
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԱրագածոտնի մարզ
ԲԾՄ1910 մ
Պաշտոնական լեզուհայերեն
Բնակչություն310 մարդ (2011)[1]
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Փոստային դասիչ0304
Թթուջուր (Արագածոտնի մարզ) (Հայաստան)##
Թթուջուր (Արագածոտնի մարզ) (Հայաստան)
Թթուջուր (Արագածոտնի մարզ) (Արագածոտնի մարզ)##
Թթուջուր (Արագածոտնի մարզ) (Արագածոտնի մարզ)

Թթուջուր (սկսած 1950 թ, նախկինում Ամիրլի, Իմերլու, Իմիրլու, Իմրլու), գյուղ Հայաստանի Արագածոտնի մարզում, Քասաղ գետի ձախ կողմում, ծովի մակարդակից 1910 մ բարձրության վրա, Ծաղկունյաց լեռների արևմտյան լանջերին։ Հեռավորությունը Ապարան քաղաքից 9 կմ (հարավ-արևելք), մարզկենտրոն Աշտարակից` 37 կմ (հյուսիս-արևելք)։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչության նախնիները գաղթել են Ալաշկերտի և Մուշի շրջաններից։ Թթուջուրի ազգաբնակչության փոփոխությունը.[2][3][4]

Տարի Բնակչություն
1831 146 մարդ [5]
1873 380 մարդ [5]
1926 632 մարդ [5]
1939 661 մարդ [5]
1959 419 մարդ [5]
1970 436 մարդ [5]
1979 337 մարդ [5]
1989 343 մարդ [6]
2001 356 մարդ [5]
2004 324 մարդ [5]
2011 310 մարդ [1]


Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, հացահատիկի, բանջարեղենի մշակությամբ, թռչնաբուծությամբ և մեղվապահությամբ։

Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղում է գտնվում XIX դարի Սուրբ Հարություն եկեղեցին, իսկ հարավային մասում պահպանվել է XVII դարի «Կարմիր վանք» մատուռը։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքները (հայ.)
  2. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 23» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 Օգոստոսի 6-ին.
  3. admina. «Թթուջուր գյուղի բնակչությունը 1831-1931 թվականներին. Ապարան համայնք | Aniarc» (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 30-ին.
  4. Կորկոտյան, Զավեն (1932). Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում։ (1831-1931)։ Բնակավայրերի լրիվ ցուցակը 1831, 1873, 1897, 1908, 1914, 1916, 1919, 1922, 1926 յեվ 1931 թվականներին. Լուսժողկոմատ ՀՍԽՀ, Մելքոնյան ֆոնդ. Յերևան: Պետհրատի տպարան.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 5,7 5,8 Հայաստանի Հանրապետության բնակավայրերի բառարան (հայ.)Երևան: 2008. — 184 p.
  6. Հակոբյան Թ., Մելիք-Բախշյան Ս., Բարսեղյան Հ. Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան (հայ.)Երևանի համալսարանի հրատարակչություն, 1986. — հատոր 5. — էջ 680. — 4696 p.